«Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից»
02.03.2017
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիր. ի՞նչ արդյունքներ ակնկալել ավարտված բանակցություններից» թեմայով:

Ինչպես հայտնի է փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրին և նշել, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են:

Քննարկման բանախոս, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ 4 տարի երկու պատճառով:

«Առաջինը իրոք դա շոկ էր ՀՀ կառավարության համար, երբ 2013-ին Հայաստանը սառեցրեց նախկինում ԵՄ-ի հետ տարված այդ ամբողջ աշխատանքը: Երկրորդ՝ Ռուսաստանը, այդ թվում Հայաստանը չգիտեին ինչ է Մաքսային միությունը, որ հետագայում վերածվեց ԵԱՏՄ-ի: Այստեղ Հայաստանը անընդհատ փորձում էր հարաբերություններ ստեղծել ԵՄ-ի հետ՝ չվնասելով, չջղայնացնելով ԵԱՏՄ-ին, և դա էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր որքանով նոր համաձայնագիրը խորը պետք է լինի, որ չխանգարի այդ պարտավորություններին»,-ասաց Իգիթյանը:

Նա նշում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստեղծում է  գործընկերության մի համաձայնագիր:

«ԵՄ-ն ասում է Հայաստանը իմ գործընկերն է, ընդ որում գործընկերը է նաև Չինաստանը, Ադրբեջանը ,Սիրիան: Շեշտը Հայաստանի հետ դրվում է էներգետիկայի, հակակոռուպցիոն համակարգի վրա, չնայած այստեղ ես չեմ պատկերացնում ինչպես կարող են համագործակցել, երբ էներգետիկայի 90 տոկոսը Ռուսաստանինն է»,-ասում է Իգիթյանը:

Քննարկման մյուս բանախոս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասում է, որ փաստաթուղթը իր 4 գլուխներով (1. քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ,2. ներքին արրդարադատություն, 3. առևտուր և ներդրումներ, 4. ոլորտային համագործակցություն) ինքին համապարփակ փաստաթուղթ է:

«Ես կարծում եմ, որ փաստաթուղթը մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը, գլուխները դրա մասին են խոսում: Եթե խոսքը վերաբերում է ԵԱՏՄ մաքսատուրքերի սահմանափակման մասին, ապա «Առևտուր և ներդրումներ» գլուխը խոսում է այն մասին, որ այս իմաստով ստեղծվում է հիմք հետագայում այդ ուղղությունը նույնպես համապատասխանեցնելու, ներդաշնակեցելու,  ըստ էության վերածելու խորը և համապարփակ համաձայնագրի սկզբունքներին»,-ասում է Եղիազարյանը:

Նա նշում է, որ ամռանը նախատեսվում է ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ընդունումը,  որը իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում:

«Դրա ստորագրումը պարզապես ինքնասպանություն ստորագրում կլինի Հայաստանի համար, և խնդիրներ կստեղծի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»,-հավելում է Եղիազարյանը:

Նա նշում է, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից. «Մենք ԵՄ-ի համար համարվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային տարածքի մի մաս: Այս առումով Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ: Փաստաթղթի ստորագրումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինքնին ամրապնդել անվտանգությունը»:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ նշում է, որայս փաստաթուղթը որոշ չափով Ասոցացման համաձայնագրի «լայթս» տարբերակն է:

«Այս փաստաթուղթը միայն դրական կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցությանը և շատ մեծ, կարևոր քաղաքական նշանակություն ունի հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար: Այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաև այլ գործընթաց, դա վիզայի ազատականացման գործընթացն է, որի շուրջ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ»,-հավելեց Մինասյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ