«Հին խնդիրների նոր լուծումներ. ի՞նչ կփոխեն երիտասարդ թեկնածուները»
27.02.2017
20:30
Փետրվարի 27-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1պլյուսի տաղավարում անցկացվեց բանավեճ ՝ «Նախընտրական պայքար. ի՞նչ փոփոխություններ են բերելու երկրում ընտրություններին մասնակցող երիտասարդ թեկնածուները» թեմայով:

Բանավեճին մասնակցում էին Հայկ Կոնջորյանը (ԵԼՔ դաշինք), Էդգար Առաքելյանը (Հայկական վերածնունդ կուսակցություն), Արթուր Ղազարյանը (Հայ Հեղափոխական Դաշնակցություն), Դավիթ Հարությունյանը (Կոնգրես-ՀԺԿ  դաշինք), Հայկ Մամիջանյանը (Հայաստանի Հանրապետական կուսակցություն), Աղվան Պողոսյան, (Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան  դաշինք), Սոնա Մինասյանը, (Ազատ դեմոկրատներ  կուսակցություն) և Մանուկ Սուքիասյանը (Ծառուկյան դաշինք):

Բանավեճի սկզբում երիտասարդ թեկնածուները անդրադարձան իրենց քաղաքական ուժերի կարգախոսներին:

ԱրթուրՂազարյանը, խոսելով Հայ Հեղափոխական Դաշնակցության«Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսին, ասաց, որ նոր սկիզբը կապվում է մայր օրենսգրքի` Սահմանադրության փոփոխության հետ, որը իր հետ բերում է քաղաքական համակարգի փոփոխության, քաղաքական ռեժիմի փոփոխության:

«Այն, որ պետք է նախագահական ձևաչափից փոփոխություն կատարվի խորհրդարանական մոդելի, սա ինքնին նոր սկիզբ է հայ քաղաքացու, հայ հասարակության համար, որը իր հետ բերելու է բազմաթիվ խնդիրների լուծման, որը մենք չկարողացանք լուծել վերջին 25 տարիների ընթացքում: Արդարության պակասից է նաև, որ շատ խնդիրներ կան երկրի առջև ծառացած. արտագաղթը, սոցիալ-տնտեսական պայմանները, ոչ առողջ մրցակցությունը»,-ասաց Ղազարյանը:

ՀայկԿոնջորյանը անդրադարձավ ԵԼՔ դաշինքի «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսին և ընդգծեց. «Ինչու՞ ընտրություն, որովհետև մենք Հայաստանում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տեսել ենք, որ հասարակության մի զգալի հատված ընտրության մեխանիզմի նկատմամբ ունի որոշակի սկեպտիկ վերաբերմունք: Սակայն  մենք այդ ուղերձն ենք հղում հասարակությանը, որ իշխանության փոփոխության հիմնական, ամենակարևոր մեխանիմզը ընտրությունն է»:

Ըստ նրա՝ երկրորդ բաղադրիչը այն է, որ ընտրության միջոցով հնարավոր է հասնել փոփոխության:

«Փոփոխության նաև երիտասարդների,  սերնդափոխության միջոցով, որը ԵԼՔ դաշինքը ներկայացնում է: Եվ հաղթանակ ԵԼՔ դաշինքի ու մասնավորապես հայ քաղաքացու համար, որովհետև եթե մենք ընտրության միջոցով արձանագրում ենք այն փոփոխությունները, որոնք մեր հասարակության համար կոնստրուկտիվ են, ուրեմն դա հաղթանակ է»,-ասում է Կոնջորյանը:

Անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ»  դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի հետագա զարգացումը ու ներկան կապված է  ԼՂ հակամարտության խնդրի հետ:

«Կլուծվի այդ խնդիրը, Հայաստանը կշարունակի զարգանալ, չի լուծվի այդ խնդիրը, Հայաստանը, ցավոք, զարգացման տարբերակ չունի: Երիտասարդության համար խաղաղությունը, իհարկե, ամենակարևոր բանն է, որովհետև բանակ գնում է երիտասարդությունը, երիտասարդությունը պետք է մնա այս երկրում, երիտասարդությունն է շարունակում ավագ սերնդին: Ի՞նչ ենք մենք թողնելու մեր հետագա  սերունդներին, կամ հիմա երիտասարդությանը. քայքայված,  ավերված, պատերազմի շեմին երկի՞ր, թե՞ նորմալ զարգացող երկիր»,-հավելեց Հովհաննիսյանը:

Անդրանդառնալով«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի կարգախոսին Աղվան Պողոսյանն ասաց. «Մենք հասկանում ենք երկրի առջև կուտակված խնդիրները, գնում ենք ընտրություններին փոփոխությունների ակնկալիքով, այսինքն ստանալով հանրության քվեն: Երկրում պետք է իրագործվի երկար սպասված իշխանափոխությունը, որը կբերի հայ ժողովրդի հաղթանակին: Ամեն ինչը պետք է փոխել սկսած իրավականից ու տնտեսականից վերջացրած արտաքինով ու ներքաղաքականով»:

ՀայկՄամիջանյանը, խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության

«Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի մասին, նշեց, որ դա ցույց է տալիս, թե որոնք են իրենց առաջնահերթությունները:

«Ես համաձայն եմ մեր ՀԱԿ գործընկերոջ հետ, որ ԼՂ հիմնախնդիրը անկյունաքարային ազդեցություն ունի մեր երկրի զարգացման համար, բայց որպես պահպանողական կուսակցության և այլ գաղափարներ կրող, լրիվ այլ հարթության մեջ ենք ընկալում այդ հիմնախնդիրը: Բայց այնուամենայնիվ անվտանգությունը առաջնային է: Առաջընթացի մասին խոսելիս, մենք շատ մեծ հույսեր ենք կապում մեր նոր կառավարության հետ և վստահ ենք, որ շատ բարձր ռեյտինգները և ակնկալիքները, որոնք կան այս պահին հասարակության մեջ կառավարության հանդեպ, կարդարանան նաև ընտրություններից հետո»,-ասում է Մամիջանյանը:

Ծառուկյան դաշինքի թեկնածու ՄանուկՍուքիասյանը անդադարձավ իրենց«Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսին, ընդգծելով, որ թե պաշտոնական վիճակագրությունը թե մեր առօրյա կյանքը ցույց են տալիս, որ հանրային կյանքում կա լրջագույն լճացում:

«Նախորդ հաշվետու ժամանակահատվածը եթե վերցնենք, օրինակ՝ նախորդ խորհրդարանական ընտրությունները, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանցու կյանքը ավելի է վատացել բոլոր առումներով, թե տնտեսական ցուցանիշների, թե ահագնացող սարսափելի չափերի հասնող արտագաղթի մասով: Եկել է փոփոխությունների ժամանակը հասարակությանը տալու դրական ազդակներ և ներշնչելու այն հեռահար ծրագրերը, որոնք որ մեզ շարունակելու են կպած պահել մեր մայր հողին: Ինչ վերաբերում է  կառուցելուն, ապա մենք պետք է կառուցենք առաջին հերթին ազատ հասարակություն, կառուցենք այնպիսի երկիր, այնպիսի ժողովրդավարական մոդել, որ առաջին հերթին ստեղծվի ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու նախադեպ»,-ասում է Սուքիասյանը:

«Ազատ դեմոկրատներ»  կուսակցությունթեկնածու Սոնա Մինասյանն էլ նշեց, որ թե ինչու են ընտրել «Մենք կարող ենք» կարգախոսը:

«Մենք կարող ենք երաշխավորել ՀՀ ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապահովել որակյալ կրություն, վերացնել մենաշնորհը, կրճատել ստվերը: Մենք կարող ենք իրագործել այն ապագան և տեսլականը, որը մենք ենք տեսնում և այդ ճանապարհը տանում է դեպի եվրոպական ինտեգրացումը»,-հավելեց Մարտիրոսյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ