«Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում իշխանափոխության հասնել ընտրությունների միջոցով»
27.02.2017
13:00
Փետրվարի 27-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցով քննարկում «Արդյոք հնարավո՞ր է Հայաստանում իշխանափոխության հասնել ընտրությունների միջոցով» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքագետներ Անուշ Սեդրակյանն ու Սարո Սարոյանը:

Ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունները իշխանափոխության հնարավորություն չեն ստեղծում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այս ընտրություններում իշխանափոխության հավանականություն գրեթե չկա և հազիվ թե որեւէ քաղաքական ուժ կարողան ՀՀԿ-ից վերցնել իշխանությունը:

«Որպեսզի իշխանափոխության հոտ գա, պետք է քաղաքական ընդդիմադիր սեգմենտի ոչ իշխանական հատվածի և հասարակության կողմից իշխանափոխության ձգտում լինի: Հասարակության մի մասը ընտրություններին սպասում է ինչպես տոների՝ ընտրակաշառքի ակնկալիքով, իսկ քաղքական ուժերը իրավիճակի հետ հաշտվել են, կարծես թե, ու փորձում են իրենց տեղը գտնել ընդդիմադիր սեգմենտում»,- նշում է Վիգեն Հակոբանը:

 Վերջինս միևնույն ժամանակ կարծում է, որ իշխանափոխության շանսերը կարող են մեծանալ այն դեպքում, եթե այս կարճ ժամանակահատվածում քաղաքական իրավիճակ փոխվի:

«Եթե ընդդիմադիր դաշտում նկատվեն ռեզոնանսային երևույթներ, եթերը լիբերալիզացվի, եթե ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ հայատարարեն, որ միասնական են գնում, փորձեն սև սպիտակի բաժանել, այդ դեպքում իշխանափոխության շանսերը կմեծանան», ասում է Վիգեն Հակոբյանը, սակայն շեշտում է, որ նման գործընթացներ տեղի են ունենում նախագահական ընտրություններից առաջ, հիմա քիչ հավանական է:

Իր հերթին քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ևս համոզված է, որ իշխանափոխություն մոտակա 4 տարում հնարավոր չէ, սակայն այլ պատճառներ է նշում.

«Խաղը շատ նուրբ է, յուրաքանչյուր մարդ Հայաստանում կանխակայված է միայն իրեն բնորոշ կարթի վրա: Մեկի համար դա մանդատն է, մյուսի համար՝ փողային հատուկ խնդիրներն են, մյուսի համար դա այն կոմպրոմատներն են, որոնք հնարավոր չէ չունենալ, նամանավանդ երբ դու իշխանության մեջ ես:  Սրա արդյունքում Հայաստանում ընդիմության ու իշխանության սեգմենտիզացիան դադարել է: Մենք չունենք երկու տարբեր ճամբարներ, մենք ունենք նույնական ճամբարներ, որոնք անընդհատ փոխում են իրենց տեղը և շփոթված ընտրողը չի էլ հասցնում կողմնորոշվել, թե ոնց ընդդիմությունը դարձավ իշխանություն, թե ոնց իշխանությունը դարձավ ընդդիմություն»,-ասում է Անուշ Սեդրակյանը:

Նա նաև կարծում է, որ այս խաղի ընթացքում կատարվում է ընդհատակյա իշխանափոխություն.

«Իշխանության մեջ փոխվում են եղած շերտերը: Այն շերտերը, որոնք ստաբիլ պահել են իշխանության ու սեփականության լծակները, հիմա փոխարինվում են նոր շերտով, որը գալու է իշխանության՝ առանց սեփականության լծակներ ունենալու: Հիմա այստեղ է սկսվելու հիմնական կռիվը: Նրանք ովքեր դեռ չունեն սեփականություն, սակայն ունեն իշխանություն, նեղելու են նրանց, ովքեր արդեն չունեն իշխանություն, բայց դեռ ունեն սեփականություն:»,- ասում է Սեդրակյանը:

Վերջինիս կարծիքով եղած ընդդիմությունն էլ չունի իշխանափոխության մեխանիզմ և պայքարի ընթացքում կիրառում է իշխանությանը բնորոշ մեխանիզմներ:

Քաղաքագետ Սարո Սարոյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ներկայումս հասարակության կամքը արտահայտող գործընթաց չկա:

«Եթե Հայաստանում ազատ ընտրություններ չկան, ընտրությունները չեն արտահայտում բնակչության մեծամասնության կամաարտահայտությունը, ապա այս ընտրությունները պարզապես քաղաքական որոշակի միջոցառում են, որը պետք է տվյալ վարչախմբին արտաքին աշխարհից լեգիտիմություն ստանալու ու սեփական ժողովրդին սեփական լեգիտիմության մեջ համոզելու համար»,- ասում է Սարոյանը:

Վերջինս կարծում է, որ ամբողջ հանրությունը պետք է լծվի ազատ ընտրությունների մեխանիզմի հաստատելու գործին եւ դրանից հետո տեղի ունեցող ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը իրենց ստացած վստահության քվեի չափով կձևավորեն իշխանության մարմինները:

«Իսկ հիմա ընդդիմադիր կուսակցությունները մի քանի մանդատի խնդիր են փորձում լուծել»,- եզրափակեց քաղաքագետը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ