«Ադրբեջանի որոշումը ԵՄ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ. որո՞նք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը»
27.02.2017
12:00
Ադրբեջանի վերջին տարիների գործունեությունը մարդու իրավունքների տեսանկյունից անընդհատ «նոր բարձունքների նվաճման» է տանում բացասական իմաստով, անընդհատ աննախադեպ քայլեր են կատարում, որոնք անմիջապես միջազգային իրավապաշտպան հանրության մոտ տարակուսանք է առաջացնում:

Այսօր այս մասին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ինչպես հայտնի է, Եվրամիության 3 պատգամավորների նկատմամբ Ադրբեջանը հայտարարել է քրեական հետապնդում,  քանի որ նրանք այցելել են Արցախ և ներկա են եղել փետրվարի 20-ին տեղի ունեցած Արցախի սահմանադրական հանրաքվեին:   

«Սա նոր մարտահրավեր է, որը ուղղված է ուղղակիորեն Եվրոպայի քաղաքական հանրույթին,-ասում է Արցախի օմբուդսմենը,-Մենք փորձում ենք և փորձելու ենք հնարավորինս մատչելի տեղեկատվության տրամադրել և մոտիվացիա ստեղծել մեր գործընկերների մոտ ավելի մեծ ուշադրություն դարձնելու Արցախի հիմնախնդրին: Սա մեզ լրացուցիչ հնարավորություն է տալիս, որից մենք փորձելու ենք հնարավորինս օգտվել և Արցախը  ավելի մեծ չափով դարձնել միջազգային ուշադրության առարկա»:

Արա Զոհրաբյանն ասում է, որ ռուս բլոգեր Լապշինի դեպքով մի քիչ այլ էր իրավիճակը, քանի որ Բելառուսը միացած չէր եվրոպական կոնվենցիային:

«Միակ ազդելու միջոցը ՄԱԿ-ի խողովակն էր, որը պարզվեց այդքան էֆֆեկտիվ չէր: Լապշինը իրենց համար մնալու է տրոյական ձի, իրենք Լապշինով ձախողելու են նաև այս պատգամավորների նկատմամբ իրենց հետագա փորձերը: Միջազգային հանրության  մոտ Ադրբեջանը ագրեսորի կեցվածք ունի, այսինքն հետապնդում է մարդկանց, ովքեր ունեն քաղաքական համոզմունքներ»,- ասում է Զոհրաբյանը:

Անդրադառնալով իրավական հիմքերին՝ Զոհրաբյանը  նշեց, որ գոյություն ունի Եվրոպական կոնվենցիա,  որը երաշխավորում է օրենքի հիման վրա պատիժ սահմանելու երաշխքիը:

«Այսինքն պետությունները միայն օրենքով սահմանաված արարքների,  գործողությունների համար կարող են սահմանել պատիժ: Ադրբեջանը 3 պատգամավորների մեղադրանքի հիմքում դնում է այն, որ նրանք անցել են ադրբեջանական պետական սահմանը: Մինչդեռ նույն Ադրբեջանի «Քրեական օրենսգրքի» 318 հոդվածի համաձայն, հատելը համարվում է Ադրբեջանի կողմից պահպանվող պետական սահմանը: Այսինքն ինչ էլ իրենք խոսեն, անվիճելի է, որ Արցախի պետական սահմանը իրենց կողմից որևէ կերպ չի վերահսկվում: Միայն այս փաստը խոսում է նրա մասին, որ նրանք այդ հոդվածը չեն կարող կիրառել ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ: Այսինքն ինչի վրա, որ իրենք հենվում են, դա իրավաչափ չէ»,-ասում է Զոհրաբյանը:

Երկրորդ խնդիրը այն է, ըստ Զոհրաբյանի, որ  եվրոպական կոնվենցիան երաշխավորում է խտրականության արգելումը:

«Այսինքն որևէ  մեկի չի կարելի հետապնդել իր քաղաքական հայացքների  համար: Տվյալ դեպքում այդ 3 պատգամավորները գալով Արցախ և ներկա լինելով հանրաքվեին, իրենց վարքագծով ցույց են տվել իրենց հայացքները»,- ասում է Զոհրաբյանը:

Արա Պապյանն ասում է , որ եղել են բազմաթիվ մարդիկ որոնց ինքը անձամբ տարել է  Արցախ. ոմանք ընդհանրապես չեն կաշկանդվել, լուսանկարվել են, տարածել համացանցում, իսկ ոմանք հրաժարվել են: Նա ընդգծում է, որ դա շատ անհատական որոշում է:

«Զուգահեռներ պետք է անցկացվի, որ հակամարտության լուսաբանումը բնական վիճակ է և արգելք չպետք է լինի հատկապես լրագրողների համար: Նույնը պետք է լինի պատգամավորների առումով, մարդիկ պրոֆեսիոնալ քաղաքականությամբ են զբաղվում, բա իրենք չիմանա՞ն իրականությունը... Դա նպաստում է կոնֆլիկտի լուծման հաղթահարմանը և Ադրբեջանի դիրքորոշումը ընդհակառակը արգելում է, խոչընդոտներ է ստեղծում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- ասում է Պապյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադարձավ, թե ինչ է պետք անել քարոզչական տիրույթում. «Համապատասխան կառույցները, ովքեր աշխատում են Ինտերպոլի հետ, պետք է կարողանան իրավական առումով փաստերը ներկայացնել այնպես, որ այնտեղ հասկանան Ադրբեջանի իրական նպատակները, որ չկա իրավական, այլ կա քաղաքական հետապնդում: Ադրբեջանը ստեղծում է ինֆորմացիոն աղմուկ և փորձում բոլորին ներքաշել այդ ամենի մեջ: Մենք էլ, ցավոք, ներքաշվել ենք, քանի որ չկա այլ տարբերակ»: 

Մելիքյանը իրավական հարցականի տակ է դնում «սև ցուցակի» երևույթն ինքնին. «Ոչ միայն քրեական հետապնդումը պետք է համարենք ոչ իրավաչափ, այլ լրջորեն զբաղվենք սև ցուցակի՝ իրավական առումով առ ոչինչ լինելը ընկալելի դարձնելու առումով: Օրինակ՝ Լապշինի գործով մենք դա անում ենք, որ միջազգային շփումներում մեր փաստարկները լինեն ավելի հիմնավորված»: 
Քննարկման վերջում Մելիքյանը նաև շեշտեց, որ Արցախ այցելած մարդիկ պետք է գիտակցեն, որ այցելում են պետություն, որը չունի միջազգային տարածում և հասկանան, որ եթե որևէ ոչ ժողովրդավարական երկրում հայտնվեն, խնդիրներ կունենան:

«Մենք չենք կարող հայտարարել, որ երաշխիքներ կտանք, թե նրանք ուրիշ երկրների իրավազորության ներքո խնդիրներ չեն ունենա»,- հավելեց Մելիքյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ