Արցախի նոր սահմանադրությունը կհանգեցնի իշխանության եւ ռեսուրսների գերկենտրոնացման. Քննարկում
Փետրվարի 21, 12:00

Լեռնային Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեն, որի արդյունքում քվեարակության մասնակիցների 87 տոկոսը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին,  միտված է մեկ անձի իշխանության ժամկետի երկարացմանը: 

Փոփոխությունները հնարավություն են տալիս գործող բախագահ Բակո Սահակյանին, ում լիզորությունների ժամկետն ավարտվում է այս տարի, շարունակել պաշտոնավարել մինչեւ 2020 թ-ը՝ այնուհետեւ ունենալով եւս երկու ժամկետ վերընտրվելու հնարավորություն: Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 21-ին «Սահմանադրական հարաքվե Արցախումգնահատականներ եւ դիտարկումներ» թեմայով քննարկմանը հայտարարեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը:

Ըստ նոր սահմանադրության, ԼՂՀ–ը վերանվանում է Արցախի Հանրապետություն։ Դա նոր սահմանադրության «արտաքին» կողմն է։ Ինչ վերաբերվում է բովանդակային հարցին, ապա իշխանությունը Ղարաբաղում դառնում է ավելի կենտրոնացված։ Վարչապետի պաշտոն այլևս չի լինելու, իսկ կառավարությունն ուղիղ ղեկավարելու է պետության գլուխը`նախագահը: Նա ընտրվելու է ուղիղ համաժողովրդական ընտրությամբ ու հնարավորություն կստանա միանձնյա կառավարություն ձևավորել։ Կառավարության անդամներ նշանակելուց և ազատելուց բացի, նախագահը նաև կունենա օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է բողոքարկել միայն խորհրդարանական մեծամասնությունը։

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ