Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ են պատրաստել Վիեննայում գտնվող ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ ուղարկելու համար, որով իրենց կարծիքն ու մտահոգությունն են հայտնում Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման մասին և փաստում այդ գրասենյակի գործունեության արդյունավետության մասին:
Ինչպես հայտնի է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում: Վրաստանում և Ադրբեջանում այն փակվել է:
Այս թեմայի շուրջ փետրվարի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցում էին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: