«Նախընտրական փուլի մեկնարկ. քաղաքագետների դիտարկումները հրապարակված ընտրացուցակների շուրջ»
20.02.2017
12:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Նախընտրական փուլի մեկնարկ. քաղաքագետների դիտարկումները հրապարակված ընտրացուցակների շուրջ» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էինքաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը:

Քննարկման սկզբում Կարապետ Ռուբինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու կուսակցությունների՝ մասնավորապես իշխող կուսակցության առաջադրած ցուցակում ընդգրկված չէին նոր դեմքեր:

«Իրականում նման խնդիր դրված չէր իշխող ուժի կողմից: Դա լոզունգ է կամ բարի ցանկություն իրենց մոտ: Սերնդափոխություն բնական ճանապարհով պետք է տեղի ունենա, մարդիկ ծերանան,  թատերաբեմից դուրս գան և երիտասարդները գան»,-ասաց Ռուբինյանը:

Միևնույն ժամանակ Ռուբինյանը ընդգծեց, որ մրցակցություն պետք է լինի երիտասարդների կողմից, որը խորհրդարանի ներսում տեսնում է որոշ չափով, իսկ խորդրարանից դուրս շատ ավելի:

Արմեն Բաղդասարյան կարծում է, որ սերնդափոխություն չլինելու պատճառը այն է, որ բոլոր կուսակցությունների ցուցակները մեկ մարդու հայեցողոթւյամբ է կազմվում:

«Օրինակ՝ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանը, Ծառուկյան դաշինքում՝ Գագիկ Ծառուկյանը: Սերնդափոխություն կլինի, երբ որոշեն փոխել երկրի ղեկավարման տրամաբանությունը: Հիմա իրենք չունեն, որովհետև շարունակում են նույն ձևով: Վերցնենք ՀՀԿ-ի ցուցակը, առաջին 10-20 մարդիկ նորմալ մարդիկ են, ներկայանալի, այսպես ասած հանցագործներ չեն: Բայց 150-րդ տեղում գտնովղը ավելի շատ շանս ունի հայտնվելու պառլամենտում, քան 22-րդ տեղում նշվածը: իսկ քաղաքացին գնումէ ընտրում 22-րդ համարի համար»,-ասում է Բաղդասարյանը՝ նշելով որ այստեղ ընտրողների համար որոշակի խաբեություն է լինում:

Անդրադառնալով ՀԱԿ կուսակցության կարգախոսին, որն արտահայտում է իրենց դիրքորոշումը Արցախյան հարցում, Բաղդասարյանը նշեց. «Ենթադրվում է, որ կուսակցությունում պետք է լինեն մարդիկ, որ այդ գաղափարախոսությունը պետք է կրեն, բայց հիմա Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանը ինչ կապ ունի այդ գաղափարախոսության հետ: Այսինքն կուսակցության ցուցակում հայտնված են մարդիկ, որոնք կապ չունեն այդ գաղափարախոսության կամ կարգախոսի հետ: Դա էլ մի խաբեություն է»,-նշում է Բաղդասարյանը:

Հակոբ Բադալյանն ասում է, որ սերնդափոխության առանցքային խնդիրներից մեկն այն է որ գա ներկա սերունդը, որը դուրս կմղի հին սերնդին:

«Սերնդափոխության կարիք կա ամենուր, այն էական կարող է լինել, եթե տեղի ունենա այդ սերունդների բախումը: Այսօր չկա այդ բախումը, եթե գալիս է նոր սերունդ, գալիս է հայրերին շարունակելու: Նոր դեմքերի տեսանկյունից անհամեմատ ԵԼՔ դաշինքն է, որ նոր դեմքեր, նոր անուններ է ընդգրկել: Բայց նույնիսկ ԵԼՔ դաշինքը պետք է ցույց տա, որ սերնդափոխությունը որակապես, էապես է տեղի ունենում, այլ ոչ թե նոր անուններ են պարզապես ավելացրել»,-ասաց Բադալյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:                     

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ