«Իրատեսակա՞ն են արդյոք բարեփոխումները դատապարտյալների՝պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում»
17.02.2017
12:00
Փետրվարի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Իրատեսակա՞ն են արդյոք բարեփոխումները դատապարտյալների՝պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում» թեմայով:

Որպես բանախոսներ` քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն ՔրմոյանըՀՀ ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը պարզեցնելու կենսական նախաձեռնությունը: Պատասխանատու պետական մարմինները նշում են փոփոխությունների արյունքում դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման համակարգը կդառնա առավել պարզ և կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛անկախ հանձնաժողովի, և՛դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համակարգում. «Ինստիտուցիոնալ համակարգը պարզեցվել է, մենք ունեինք եռաստիճան համակարգ՝ որոշումների ընդունման քրեակատարողական հիմնարկ, անկախ հանձնաժողով և դատարան: Մենք այստեղից մեկ օղակ կրճատել ենք, այսուհետ քրեակատարողական հիմնարկը չի մասնակցի, չի մերժի կամ չի բավարարի միջնորդությունները»,- իր խոսքում նշեց Քրմոյանը:

Ի մի բերելով  բարեփոխումների ընդհանուր նկարագրությունը՝ նախարարի տեղակալը եզրափակեց. «Մենք փորձել ենք հարցեր դնել, եւ որոշում ընդունող մարմինները պետք է այդ հարցերին պատասխան տան»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարԱրթուր Սաքունցը հայտարարեց, որ այս բարեփոխումները վաղուց էին հասունացել, քանի որ գործող համակարգն արդյունավետ չի իրականացնում  իր առաջ դրված խնդիրները եւ կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք առաջարկվող համակարգը բավարարում է քաղհասարակության պահանջները, Սաքունցը նշեց. «Մոտեցման առումով՝այո՛, որովհետև դատական բողոքարկման գործընթացը հստակ է, երկրորդը՝ նախագծով առաջարկվում է, որ պայմանական վաղաժամկետի դիմողի իրավունքները առավել քան պաշտպանված են, այսինքն նրա համար կանխատեսելի են իրավական այն գործընթացները, որի հիման վրա պետք է քննարկվի դիմումը:»

Սակայն մյուս կողմից Արթուր Սաքունցը առարկություններ ուներ՝ կապված սահմանված չափորոշիչների հետ, որոնցով գնահատվելու է դատապարտյալն, ով դիմել է վաղաժամկետ ազատման համար: Նրա կարծիքով, օրինակ «ռեցիդվի չափանիշը» պետք է ընդհանրապես հանվի, քանի որ հակասում է իրավական պետության սկզբունքներին:

Սակայն  Քրմոյանը հակադարձեց՝ նշելով, որ պատասխանատու մարմինների խնդիրն է հասարակության անվտանգության ապահովումը. «Ինչպե՞ս հաշվի չառնենք, որ օրինակ մարդը  8 անգամ նույն հանցագործության համար դատված է, լավ, ազատ արձակենք, որ մի հատ էլ գողություն անի՞, մի հատ էլ մարմնական վնասվածք հասցնի՞...»: 

ՀՀ ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը խնդրի հետ կապված նշեց, որ պաշտպանի գրասենյակն ակտիվորեն մասնակցել է սույն բարեփոխումների մշակմանը, քանի որ դատապարտյալներից և իրավապաշտպաններից բազմաթիվ բողոքներ են ստանում:

«Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված բողոքները թերեւս ամենաշատ կրկնվող բողոքներն են: Լինում են դեպքեր, երբ այլ պետության, օրինակ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիները խնդրում են իրենց հարցը քննարկել փոխանցմանն աջակցելու նպատակով, ասելով, որ իհարկե, Վրաստանում այնպես չէ, որ պատժի կրման պայմաններն ավելի լավ են, քան Հայաստանում: Հայաստանից գնալու միակ նպատակն այն է, որ այնտեղ պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմը ավելի ռեալ է գործում»:

Վերջինս նաև նշեց, որ դիմումների մերժման համար բանտարկյալներն ավելի շատ բողոքում են գործող անկախ հանձնաժողովից, քան քրեակատարողական հիմնարկներիվարչությունից: Քանի որ հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովի աշխատանքն անհասկանալի եւ վիճարկելի է:

ՓաստաբանՌոբերտՌևազյանն անդրադարձավ գործող և առաջարկվող համակարգի ռիսկերին.«Ռիսկերը տեսնում են այն բանի հետ կապված, որ դատապարտյալների ուղղման գործընթացի ծրագիրը չկա, դատապարտյալի հետ պետք է տարվի աշխատանք: Այս փաստաթուղթը խնդիր չի լուծելու, եթե այդ ոլորտում միջամտություն տեղի չունենա: Դատապարտյալը առ այսօր ծանոթ չէ, թե ինչ ուղղման գործընթացի մասին է խոսքը, ինքը ի՞նչ գործողություններ պետք է անի: Դատապարտյալների հետ պետք է ակտիվացվի սոցիալ-հոգեբանական աշխատանքները»:

Փաստաբանի կարծքով՝առաջարկվող համակարգում կրկին խնդիր կա չափորոշիչների հստակության առումով. «Օրինակ՝ խրախուսանք ստանալու հանգամանքը համարվում է չափորոշիչ, սակայն հստակ չէ, որ դեպքում է դատապարտյալը խրախուսանքի արժանանում»,-նշում  է փաստաբանը:

Քննարկումը եզրափակելիս մասնակիցները համակարծիքէին, որ թեեւ վաղաժամկետ պայմանական ազատման համակարգի բարեփոխումը անհրաժեշտություն էր, սակայն եթե քրեակատարողական հիմնարկներում հիմքեր չեն ստեղծվում դատապարտյալների ուղղման և դաստիարակման համար, ապա համակարգն ամենայն հավանականությամբ կրկին թերի կաշխատի:

Հատկապես քննարկմանը մասնակից քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ համակարգի բարեփոխումը պետք է դիտարկել որպես շղթայի մի օղակ, որի արդյունավետությունը բարձր կլինի, եթե ամուր լինեն նաեւ դրա հետ փոխկապակցված մյուս շղթաները:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:                     

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ