«Ձնամաքրման աշխատանքներն ու արտակարգ իրավիճակները 2016-2017թթ. Հայաստանում»
16.02.2017
12:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ձնամաքրման աշխատանքներն ու արտակարգ իրավիճակները 2016-2017թթ. Հայաստանում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը, Երևանի քաղաքապետարանի Կումունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ ՀրանտՃաղարյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿ-ի ճանապարհների սպասարկման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Թորոսյանը:

Երևանում ձնամաքրման աշխատանքներն իրականցնում է Սանիթեք ընկերությունը, իսկ այդ աշխատանքների վերահսկողության գործառույթը ստանձնում է Երևանի քաղաքապետարանը:

Հրայր Անտոնյանն ասում է, որ այս տարի ձնառատ տարի է  եղել և հենց նոյեմբերից սկսած աշխատանքներ են տարվել,  երկու անգամ ավելի աղ ու ավազ են ծախսել կապված ձյան տեղումների հետ:

«Աշխատանքները կազմակերպում ենք վարչական շրջանների հետ: Հանձնարարում ենք, որ բակային տարածքները նույնպես մաքրեն: Յուրաքանչյուր ձյան տեղումներից հետո, բակային տարածքներում անցկացվում են մաքրման աշխատանքներ»,-ասաց Անտոնյանը:

Լրագրողների այն պնդումներին, որ ներկայացվածը իրականությանը չի համապատսխանում և բակերում չեն կատարվում պատշաճ կերպով ձնամաքրման աշխատանքներ, Անտոյանը պարզաբանեց. «Քանի որ Երևանում կա 5000 բակային տարածք, այն հնարավոր չէ 4-5 օրվա ընթացքում ձնամաքրել: Բայց աշխատանքներ տարվում են: Բնակչի աչքին կարող  է թվալ, թե մաքրման աշխատանք չկա, քանի որ մեկ , երկու օր մաքրվում է , հետո նորից ձյուն է տեղում ու այդ աշխատանքը կարելի է ասել տեսանելի չի դառնում»:

Նա նշում է, որ այս տարի Երևան քաղաքում անանցանելի փողոցներ չեն եղել:

«Ճիշտ է բակային տարածքներում ունենք խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ Երևանում մեկ ամիս ունեցել ենք -20 աստիճան ջերմաստիճան, մեր կատարած աշխատանքը նորից գիշերը սառույցի էր վերածվում ու մենք չենք կարող ասել, որ ընդհանրապես աշխատանք չի կատարվել»,-ասաց Անտոնյանը:

«Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանն ասում է, որ ձյան տեղումների ժամանակ իրենց աշխատակիցները աշխատել են և շարունակում են աշխատել մինչ օրս:

«Կան փողոցներ, որոնք նեղ են ու այնտեղ չեն կարող անցնել մեծ մեքենաներ, այնտեղ անցնում են փոքր մեքենա-մեխանիզմներ: Մեր աշխատանքում դադար հասկացողություն չկա, մեր մեքենա-մեխանիզմները հագեցած են ժամանակակից տեխնիկայով, GPS համակարգով և անմիջապես մեր գրասենյակից են համակարգվում աշխատանքները»,-ասաց Տիգրանյանը՝ հավելելով, որ Սանիթեքն ունի շուրջ 150 մեքենա-մեխանիզմ:

Նա նշում է, որ չի կարող իրենց աշխատանքը համարել կատարյալ, քանի որ իրենք հանրային ծառայություն են իրականացնում և այդ առումով աշխատանքներ կան տանելու:

 «Պարզապես պետք է հաշվի առնել, որ -18 ջերմաստիճանի տակ աշխատելը դժվար է և դա խնդիրներ է ստեղծումց,-հավելեց Տիգրանյանը:

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանն ասում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի տրանսպորտային միջոցների արգելափակումների աճ է գրանցվել: Անցած տարվա 507-ի փոխարեն այս տարի գրանցվել է 571 դեպք:

«ԱԻՆ-ը սառցալեզվակների հեռացումը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի հետ: Այս տարվա ձմեռը, եթե համեմատենք  անցած տարվա ձմեռվա հետ ավելի կետային է,  ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել Երևանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վրա: Մարզերում շատացել են  արգելափակումները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը գրեթե նույնն է: Եվ անցած տարի և այս տարի եղել է 166 դեպք»,-ասում է Տիգրանյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն ՊՈԱԿ-ի ճանապարհների սպասարկման և շահագործման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Թորոսյանն ասում է, որ 39 տարածաշրջանում աշխատում է 34 կազմակերպություն:

«Աշխատում են օր ու գիշեր: 3400 կմ է միջպետական և համապետական ճանապարհների ընդհանուր ցանցը և բոլորը մեր հսկողության տակ են աշխատում: Կա GPS համակարգ տեխնիկայի վրա: Այս տարի ձմեռը սաստիկ էր, բայց կազմակերպությունները մրցույթով  շահել են որոշակի արժեք, միավոր և պարտավոր են ճանապարհները սպասարկել անկախ եղանակային պայմաններից: Մեզ ընդանուր առմամբ աշխատանքը գոհացնում է»,-ասում է Թորոսյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք տեսագրությունում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ