«Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին»
Փետրվարի 9, 13:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար Ադրբեջանի պահանջով 2016թ. դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալված Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը փետրվարի 8-ին արտահանձնվեց Ադրբեջան: 

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 218.2 (պետության դեմ ուղղված կոչերի) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար) հոդվածներով:

Մեդիա կենտրոնում փետրվարի 9-ին տեղի ունեցավ քննարկում «Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, ովքեր ներկայացրեցին իրենց տեսակետները, թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ինչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ «Լապշինի գործը» եւ ինչպիսի դասեր է պետք քաղել:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ