«Որո՞նք են Հայաստանի՝ հետընթաց արձանագրելու պատճառները «Առևտրի լոգիստիկան-2016» զեկույցում»
08.02.2017
12:00
Փետրվարի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Որո՞նք են Հայաստանի՝ հետընթաց արձանագրելու պատճառները «Առևտրի լոգիստիկան-2016» զեկույցում» թեմայով:

Տեղեկացնենք, որ Համաշխարհային բանկի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում» 2016թ․ զեկույցում Հայաստանը աշխարհի ետնապահների թվում է՝ 160 երկրների շարքում զբաղեցնում է 140-րդ տեղը։

Համաշխարհային բանկի խմբի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում - 2016» զեկույցը գնահատում և դասակարգում է երկրներն ըստ լոգիստիկ կատարողականի ինդեքսի։ Այն կազմված է մի շարք ցուցանիշներից, օրինակ՝ մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքների որակ, բեռնափոխադրումների ժամանակայնություն։ Հայաստանի 2016թ․ Լոգիստիկ կատարողականի ինդեքսի գնահատականը 2,21 է (առավելագույն 5-ից), իսկ 160 երկրների շարքում դասակարգումը՝ 141։  Երկրի կատարողականը վատթարացել է․ ամենամեծ անկումը գրանցվել է մաքսային գործառույթների ոլորտում (2014-ի 75-րդ տեղից 2016-ին հասնելով 148-րդ տեղին)։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ եթե Հայաստանը  կարողանար բարելավել մաքսային ծառայություների որակը,  որ ներկրող և արտահանող գործարարները խնդիր չունենային, ապա մենք մեր դիրքերր կբարելավեինք:

«Առաջինը խնդիրը այն է, որ մեր սահմանները փակ են, ունենք ղարաբաղյան պատերազմ, որը ես օբյեկտիվ պատճառ եմ համարում, երկրորդը՝ այն ինչ որ մեզնից էր իսկապես կախված ենթակառուցվածքները, մեր լոգիստիկ հնարավորությունները որոշակի մակարդակի բարձրացնելն էր»,-ասում է Վահագն Խաչատրյանը:

 Նա հավելում է, որ եթե Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը սկսեին հարավից և հյուսիսից, այլ ոչ թե Արարատյան դաշտավայրից, ապա լոգիստիկ առումով Հայաստանի հնարավորությունները մեծ կլիներ, ապրանքաշրջանառությունը մեծ կլիներ:

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն ասում է, որ այսօր ամենամեծ խնդիրը վարչարարկական խնդիրներն են:

«Այսօր կա տրամաբանություն տրանսպորտի մեջ, բայց դա չի գործում Հայաստանում: Մեկ կոնտեյների տեղափոխումը Փոթիից Հայաստան 1500-1600 դոլարի սահմաներում է մեզ վրա նստում, այդ նույն կոնտեյները արտահանելու ժամանակ կարելի է 300-400 դոլարով կատարել: Քանի որ Համաշխարհային գլոբալ նավային ընկերությունները հաշվի չեն առնում Հայաստանը՝ որպես իրենց պարտնյոր և ստիպողաբար իրենց կոնտեյների վրա հավելյալ ծախսեր են գումարում ու այդ կոնտեյները Փոթթից որ գալիս է  Երևան, մի հատ էլ դրա հետադարձ գինն են վերցնում մեզնից նախօրոք:  Սրա համար պետք է մեր Կառավարությունը, մեր իշխանությունը մտածի»,-ընդգծում է Մխչյանը:

Ըստ նրա՝ ամենագլխավոր խնդիրը, որ այսօր մեր իշխանությունները ունեն, երբևէ խնդրի խորքի մեջ չեն մտնում, թե գործարարը ինչ դժվարությամբ է փորձում մի ապրանք տանել, հասցնել մի տեղ:

Քննարկման մյուս բանախոս Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասում է, որ Հայաստանի լոգիստիկ համակարգը կարիք ունի արմատական բարեփոխումների:

«Մենք կարող էինք երկար տարիներ՝ սկսած 2008-ից քայլեր կատարել մեր լոգսիտիկ ճանպարահների կամ նոր ճանպարհների ստեղծման ուղղությամբ: Եթե մենք 2008-ից տարեկան 50 մլն բյուջեից հատկացնեինք այս գործընթացների համար, այժմ մենք երևի մի 400 մլն դոլարի աշխատանքներ արած կլինեինք: Բայց տարեցտարի այս աշխատանքները հետաձգվում են: Վերջերս ես Չինաստանում եմ եղել և այնտեղ քննարկել ենք Հայաստան-Իրան  երկաթգծի կառուցման մասով, որ այն պետք է դառնա Մետաքսի ճանապարհի բաղադրիչ, մինչև Սև ծով դուրս գա, և սա մեզ համար կենսական նշանակություն ունի»,-հավելումէ Սաֆարյանը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ . «Եթե մեր ցուցանիշները բոլոր զեկույցներում մարդու իրավիճակաների, ժողովրդավարության, խոսքի ազատության առումով ցածր են, ապա այդ երկիրը որևէ ձևով շանս չունի առաջ գնալու: Մենք ոչ մեկ հետ չենք մրցակցում, մենք դարձել են մի կղզի, որը ապրում է իր կյանքով, իր ժամանակի մեջ, և եթե մի երկրում սուտը, կեղծիքը քաղաքականության մեջ դոմինանտ է, ապա այդ երկրին որևէ մեկը չի հավատալու»,-հավելեց Սաֆարյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում. կհարկվե՞ն արդյոք արտագնա աշխատողները»
20.11.2018
13:00
Նոյեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ ՀՀ հարկային օրենսգրքում. կհարկվե՞ն արդյոք արտագնա աշխատողները» թեմայով։
«Թվային Հայաստանին ընդառաջ» ArmSec 2018 համաժողով
20.11.2018
12:00
Նոյեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով ArmSec 2018 համաժողովի բացմանը:

«Նոր իշխանությունությունից պահանջը ավելի մեծ է լինելու խտրականության դեմ պայքարի համար». իրավապաշտպաններ
16.11.2018
12:00
Այն քաղաքական ուժերը, ովքեր ձախողել են իրենց քաղաքական օրակարգը, չեն կատարել խոստումները, ունեն մի գործիք՝ տարբեր խմբերի նկատմամբ ատելությունը մանիպուլյացնելով ձեռք բերել դիվիդենտներ. այս մասին նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկմանը հայտարարեց Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի ղեկավար Հովհաննես Մադոյանը:
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ