Քննարկում. «Զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման տենդեցները Հարավային կովկասում»
Հունվարի 31, 12:00

Զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով: Այս փաթեթներում կարելի է ներառել նաեւ Իրանը, քանի որ մեկ պետություն այցելությունը զբոսաշրջիկների համար կարող է մեծ հետաքրքրություն չներկայացնել: 

Սակայն դրան զուգահեռ պետք է զարգացնել ենթակառուցվածքները, ներկայացնել շահավետ եւ հետաքրքիր փաթեթներ, բարելավել ճանապարհների եւ տրանսպորտի վիճակը: Այս մասին հայտարարեցին զբոսաշրջաության ոլորտի Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները:

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների հետ ավելացնել տուրիստական փոխայցելությունները: Եթե Իրանից Հայաստան այցելությունները տարեցտարի ավելանում են, ապա պատկերն այլ է Վրաստանի պարագայում: Հայաստանից Վրաստան այցելությունների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան Վրաստանից Հայաստան այցելությունները: 2016-ին Վրաստան կատարվել է շուրջ 6,5 մլն այցելություն (զբոսաշրջիկների իրական քանակաը կազմում է շուրջ 2,5 մլն մարդ), որոնցից 1,5 մլն-ը եղել են ՀՀ քաղաքացի, նշեց Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Թոռնիկե Զիրաքիշվիլին:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ