«ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները. ԱԺ մոնիտորինգ»
02.02.2017
11:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս 5-րդ գումարման Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, որի ընթացքում «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը ներկայացրեց 10 նստաշրջանում հանձնաժողովի աշխատանքների դիտարկման արդյունքները:

Ասուլիսին մասնակցում էին«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրն իրականացնում է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: Ծրագրի իրագործումն ու զեկույցի  հրատարակումը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներՀայաստան»-ի կողմից:

«Մենք դիտարկել ենք 10 նստաշրջան, որի ընթացքում Էթիկայի հանձնաժողովը անցկացրել է 51 նիստ, ստացել 32 դիմում: Դիմումների կեսից ավելին վարույթ չի ընդունել, 5 դիմում կարճել է, մեկն էլ կասեցրել: Միայն դիմումների կեսն են քննվել: Ստացված դիմումների քանակը ԱԺ Էթիկայի հանձնաժողովին նստաշրջանից նստաշրջան նվազել է: 20 դիմում եղել է 2-3-րդ նստաշրջաններում, 2 կամ 3 դիմում եղել է հաջորդ նստաշրջաններում, իսկ 7-րդ նստաշրջանում ընդհանրապես պարապուրդի են մատնվել, դիմում չեն ստացել»,-ասաց Վասլիյանը:

Նա նշում է, որ դիմումների կեսը հանձնաժողովին ուղղվել է ՀԿ-ներից, այնուհետև քաղաքացիներից, 2 դիմում լրագրողներից, ինչպես նաև պատգամավորներից:

«Հանձնաժողովը 4 տարվա ընթացքում 7 անգամ էթիկայի կանոնների խախտում է արձանագրել, և ավելի ուշագրավ է, որ այդ յոթ որոշումներից 6-ը վերաբերել են 3 պատգամավորի: 3 անգամ քննարկվել է Առաքել Մովսիսյանի վարքը, 2 անգամ անգամ Մհեր Սեդրակյանի, 1 անգամ՝ Սամվել Ալեքսանյանի: Մի որոշում էլ վերաբերել է ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորի»,-նշում է Վասլիյանը:

Նա ընդգծում է, որ հանձնաժողովը վերածվել է վարքագիծը, վարքը գնահատաող կառույցի և լրիվ երկրորդ պլան է մղել իր առավել կարևոր գործառույթները:

«Շահերի բախման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հետամուտ լինելու այդ գործառույթը հետին պլան է մղվել, այսինքն հանձնաժողովը վերածվել է մի կառույցի, որը պարզապես գնահատում է պատգամավորների վարքագիծը, նրանց էթիկական պահելաձևը, և այդպես էլ նստաշրջանների ընթացքում չի վերածվել այն ինստիտուտին, այն հակակոռուպցիոն գործիքին, որի նպատակը դրա ստեղծման ժամանակ կար»,-հավելում է Վասիլյանը:

Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամայանն էլ ընդգծեց, որ ամփոփելով 10 նստաշրջանը, արձանագրել են, Էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը որպես այդպիսին չի կայացել, իր հակակոռուպցիոն նշանակությունը չի կատարել. 

«Կառուցակարգերը, որոնք դրվել են ԱԺ կանոնակարգ օրենքով չի կայանում և չի կայանալու առաջիկայում: Հակակոռուպցիոն հիմնական նշանակությունը չի կատարում: Երկու դեպք է եղել շահերի բախման վերաբերյալ ու էթիկայի հանձանժողովի կողմից մերժվել են սկբնական շրջանում, դրանից հետո դեպք չի արձանագրվել: Սա ցույց է տալիս, որ անիմաստ է նման հարցերով հանձնաժողովներին դիմելը: Երրորդ նստաշրջանը ղեկավարում էր ՀԱԿ խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը, և այդ շրջանում արձանագրվել է ամենաշատ դիմումների ներկայացումը, իսկ էթիկական խախտումների եզրակացություները հրապարակվել են լիարժեքորեն ու ներկայացվել ԱԺ ամբիոնից»,-նշեց Աբրահամյանը:

Անդրադառնալով ԱԺ մոնիտորնիգի զեկույցի տվյալներին՝ Խոսրով Հարությունյանը ասաց, որ չի կիսում այն տեսակետը, թե էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը չկայացավ ու չի կայանալու:

«Մեզանում աստիճանաբար վարքագծի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն պետք է արձանագրեք: Ասել, որ այս ինստիտուտը կայանալու հեռանկար չունի, այսպես չէ, ես ճիշտ հակառակն եմ պնդում: Մի նոր ինստիտուտ է սա, որը նաև հանրային հոգածության աջակցության կարքի ուներ: Երբ ես եղել եմ մեկ նստաշրջանում հանձնաժողովի նախագահ, ես ինձ վրա նկատել եմ անառողջ ճնշումներ, ինձ վրա ճնշվող որոշումներ ուղղորդել: Լրատվամիջոցներն էին ճնշողները»,-ասում է Հարությունյանը:

Նա նշում է, որ հանձնաժողովը կարող էր քննարկել միայն այն հարցերը, որոնց վերաբերյալ դիմումներ է ստացել:

«Հանձնաժողովը գործում է դիմումների հիման վրա, մեղադրել հանձնաժողովին, որ շահերի բախման հարցը մղվել է երկրորդ պլան, ճիշտ չէ: Միայն Միքայել Մելքումյանի և Հերմինե Նաղդալյանի առնչությամբ երկու դիմում է եղել, նախագահողն էլ հանձնաժողովի եղել է ընդդիմադիր, բայց կարճել են: Այս հանձնաժողովը չի կարող սանկցիաներ կիրառել, մի պատգամվորը մյուս պատգամավորի նկատմամբ  չի կարող պատժիչ սանկցիաներ կիրառել: Հանձնաժողովը կարող է ունենալ նպատակ որակելու պատգամավորների կողմից էթիկայի պահանջների խախտումը»,-հավելեց Հարությունյանը և ընդգծեց, որ Էթիկայի հանձնաժողովը աշխատանքները կատարելագործելու հեռանկար ունի:

Թևան Պողոսյանը անդարադարձավ մի քանի հարցի, որոնք զեկույցում չէին ներառվել:

«Գործընթացով եթե նայենք, հանձնաժողովը 100 տոկոս կատարել է իր աշխատանքը: Դիմումը ստացել են, քննարկել են, հիմքերը եղել են հետ է ուղարկել, կամ մերժել է, կամ քննությունը գնացել է,  որոշումը չեն կարողացել կատարել, իսկ որոշումը կայացնում են քվեարկությամբ, քվերակողն էլ  պատգամավորներն են: Իսկ մենք նայել ենք՝ ովքե՞ր են այնտեղ, ովքեր են նստած եղել այնտեղ և ինչու՞ են  ամեն հարցի համար նման վարքագիծ դրսևորել:  Քանի անգամ է եղել դիմումը ուղարկել են հրավիրում ենք հանձնաժողով, որ գա ներկայացնի ասում է, ես ամեն ինչ ներկայացրել եմ, գրած է, բան չունեմ ավելացնելու: Ուրիշ խմբակցություներից մարդիկ կան, գալիս ասում են նա իմ ընկերն է, այստեղ ես չեմ կարող այս խնդիրը լուծել , այստեղ ես չեմ կարող, չես կարող պատգամավորին ասել այդ վարքագիծը փոխի, բայց արդյունքում տուժում է եզրակացությունը: Եղել են դիմումի քննություններ, որ մենակ եմ մնացել ամբողջ հանձնաժողովի մեջ, պարզվել է մենակ իմ ականջն է լսում այդ բառերը, բայց պայքարել ենք, իսկ մենք կարո՞ղ ենք ասել որ այդ պայքարները եղել են այս զեկույցում, ոչ»,-ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով սանկցիաներին՝ Պողոսյանը նշեց, որ առկա իրականությունում այդ սանկցիաները էթիկակական նորմերի խախտման դեպքում ծիծաղ են առաջացնում. «Ձայնից զրկել, անունը ամբիոնից տալ, մեկ օրով դահլիճից դուրս հրավիրել, 6 օրով թույլ չտալ մասնակցել, կասեն աշխատավարձն էլ պահեցինք... »:

«Ոչ թե էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը չի կայացել, այլ այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նիստերին, չեն կարողացել որոշում կայացնել, իսկ թե ինչու, դա արդեն իրենց խնդիրն է»,-նշում է Պողոսյանը:

ԱԺ պատգամավորը կոչ արեց ԱԺ մոնիտորինգին  հետագայում մշտադիտարկման և զեկույցի պատրաստման շրջանակում հանդիպել հանձնաժողովի բոլոր անդամներին և անհատական իրենց հետ քննարկել բոլոր գործընթացները:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ