«Մարդու իրավունքները զինված ուժերում. 2016-ի ամփոփում»
26.01.2017
12:00
Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մարդու իրավունքները զինված ուժերում. 2016-ի ամփոփում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էինՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը, Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, Ժաննա Ալեքսանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Արթուր Սաքունցը և ԵԽ «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի պատասխանատու Արմեն Գրիգորյանը:

Քննարկմանը Արթուր Սաքունցը նշեց, որ մարդու իրավունքների բարելավվում զինված ուժերում 2016-ին չի եղել ո՛չմահացության թվի, ո՛չ կարգապահական տույժերի առումով:

«Մարդու իրավունքների վիճակի մասին կուզեի ասել՝ արվե՞լ են այն անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը վատթարացնող կամ մարդու իրավունքների վիճակի վրա բացասաբար ազդող գործոնները նվազեն, ցավոք սրտի, ես պետք է արձանագրեմ, որ այդպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն կատարվել: Խոսքը վերաբերում է հենց՝ ի սկզբանե զորակոչի կազմակերպմանը: Մտահոգությունները առողջական լուրջ խնդիրներ ունեցող, մի քանի հիվանդություններ ունեցող երիտասարդների զորակոչի հետ կապված, զորակոչի հիմնավորվածության հետ կապված մնում են»,-ասաց Սաքունցը:

Նա նշում է, որ խախտումները շատ ավելի շատ են, քան բողոքները, որովհետև մարդիկ վախենում են բողոքել և վստահություն չունեն, որ իրենք չեն կարող ենթարկվել հետապնդման:

«Ամենամեծ մարտահրավերը 2016-ին իհարկե ապրիլյան պատերազմական գործողություններն էին: Չեմ դադարելու պնդելուց, պահանջելուց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում մահացության դեպքերի հանգեցրած հանգամանքները պետք է ոչ միայն ուսումնասիրվեն, այլև ներկայացվեն հանրությանը և առաջ հերթին հարազատներին: Գաղտնիության շղարշը մարտական գործողությունների ընթացքում մահացածների, մահվան հանգամանքների ուղղությամբ չի կարող որևէ արդարացում ունենալ: Այս ուղղությամբ մենք ընդամենը մեկ մոտեցում ենք տեսնում ՊՆ-ից, որ ընդհանրապես չպետք է այդ հարցին անդրադառնալ, ավելին՝ նույնիսկ որակումներ է տրվում Պաշտպանության նախարարի կողմից՝ բացարձակապես հիմնավորելով իր անպատասխանատվությունը անձանց նկատմամբ, որոնց առջև ինքը պատասխանատու է, որովհետև այդ անձինք գտնվել են ՊՆ-ի և պետության անմիջական հսկողության ներքո: Այդպես էլ մենք չտեսանք ռազմական օմբուդսմենի հիմնադրման ուղղությամբ քայլը, որը կառավարության որոշմամբ էր սահմանված»,-ասաց Սաքունցը:

Ըստ նրա՝ բացարձակապես որևէ հիմնավորում չկար և չի էլ ներկայացվել, թե ինչու է հետաձգվել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր ինստիտուտներից մեկը:

«Ե՛վ ներքին կարգապահության կազմակերպման, և՛ պատասխանատվության մեծացման, և՛ արտաքին գործոնների մասով, որոնք պետք է հանգեցնեն նպաստավոր պայմանների և նվազեցնեն մարտահրավերները հրադադարի ռեժիմի խախտումների հետ կապված, մենք ակնկալում տեսնել այն ջանքերը, որոնք կգործադրվեն մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Իսկ անվտանգության հիմքում պետք է լինի մարդու արժանապատվության, պաշտպանության մտահոգությունը իր բոլոր մեխանիզմներով: Մենք չենք կարող խնդիրների չլուծվածությունը փոխարինել մարդկանց կյանքերով»,-հավելեց Սաքունցը:

Քննարկման մյուս բանախոս Ժաննա Ալեքսանյանը ասաց, որ 2016-ին խիստ մտահոգիչ էր, որ ավելացան սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը, ինչը նախորդ տարիներին պակասել էր:

«2016-ին, երբ ապրիլյան պատերազմն էր, և շատ բարձր հայրենասիրական դրսևորումներ կային և հանրությունն ապրում էր զինծառայողների այդ հերոսություններով, տարվա վերջին մեր ներսում, ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում զոհերի թվի ավելացում ունեցանք, ինչը խիստ մտահոգիչ է: Ի՞նչ է արվում դա վերացնելու, կանխարգելելու համար: Կարելի է հավաքել այդ տվյալները և տեսնել՝ մի զորամասում, եթե 5 դեպք լինում է, ի՞նչ է անում ՊՆ-ն: Եթե տեսնենք, որ քննության ընթացքում ջանքեր են դնում, որ բացահայտվեն այդ հանցագործությունները, դա շատ լավ կլիներ, և սա է պատճառը, որ բանակում անպատժելությանը մթնոլորտը պահպանվում է»,-ընդգծեց Ալեքսանյանը:

Ալիկ Ավետիսյանը նշեց, որ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնը, որը ստեղծվել է 2015-ի վերջում, միտված է զինված ուժերում համակարգել տարբեր ինստիտուտների աշխատանքը, նրանց կարողությունները համադրել և այդ ամբողջը իրականացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում:

«Սկսած խոշտանգումներից, վերջացրած կյանքի իրավունքի ապահովումից, զինծառայողների քաղաքական և սոցիալական կյանքի ապահովումից, հաշվի առնելով նաև հետագա գործընթացները, նույն ապրիլյան դեպքերը, հաշվի առնելով նաև քաղհասրակության կողմից բարձրացվող մտահոգությունները՝ մենք 2016-ի վերջում որոշեցինք, որ ըստ էության կենտրոնը պետք է գործի ոչ թե որպես կոորդինացիոն մարմին, այլ որպես մշտապես գործող մի օղակ, որը փորձելու է ներքին վերահսկողություն իրականացնել մարդու իրավունքների և բարեվարքության ոլորտում կատարվող գործընթացների նկատմամբ: Առաջին քայլը, որ դրան ուղղված էր, դա հենց թեժ գծի ստեղծումն էր, որը գործարկվեց այս տարվա հունվարի 10-ից: Թեժ գծի հենց առաջին օրը մոտ 360 զանգ ստացանք»,-ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով ՝ թեժ գծի ստեղծման նպատակը հետադարձ կապի ապահովումն է Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ, որը անմիջականորեն ենթակա է Պաշտպանության նախարարին: 

«Այսինքն այն անմիջական կապ է պահում այն շահառուների հետ, որոնք ինչ որ կապ ունեն բանակի հետ, մասնավոր բնույթի խնդիրներ ունեն, որոնք կարող են բարձրացնել: Այսինքն ապահովում ենք հետադարձ կապը այն առումով, որ մենք ստանում ենք կոնկրետ դեպքերի վերաբերյալ ինֆորմացիա, և եթե այդ դեպքերը կրկնվում են, ու այդտեղ կան բարդություններ իրավակիրառման կամ օրենքի մասով, մենք փորձելու են այդ հարցերին տալ համակարգային լուծումներ»,-նշեց Ավետիսյանը:

Անդրադառնալով խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներին՝ Ավետիսյանը ընդգծեց, որ այստեղ պետք է հաշվի առնել հետպատերազմյան սինդրոմները:

«Եթե սոցիալ-հոգեբանական բազմաթիվ վերլուծություններ, հետազոտություններ իրականացնենք, կամ միջազգային փորձը դիտարկենք, կտեսնենք, որ սովորաբար նման իրավիճակները շարունակվում են սթրեսային պայմաններում, երբ պատերազմական վիճակի անցումից հետո լինում են սոցիալ-հոգեբանական լուրջ խնդիրներ,  կամ կուտակված սթրեսը դուրս է մղվում և այս պարագայում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ»,-ասաց Ավետիսյանը:

Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ԵԽ «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրին, ասաց, որ այս նախաձեռնությունը բխել է հենց Պաշտպանության նախարարությունից և նախարարությունը պատրաստակամություն է հայտնել առավելագույնս փոխել իրավիճակը բանակում մարդու իրավունքների հետ կապված: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների կայունության և անվտանգության» հիմնադրամի  կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագիրը 28 ամիս տևողությամբ է և ներառում է մի քանի ուղղությամբ աշխատանքների իրականացում: 

«Առաջին հերթին զինծառայողների իրավունքներին վերաբերող օրենսդրական դաշտի, իրավական ակտերի, օրենքների կատարելագործում: Զինված ուժերում մարդու իրավունքների իրազեկվածության բարձրացում: Ընդ որում փորձելու ենք, ոչ թե առանձին առանձին, այլ ավելի համակարգված կրթական ծրագիր իրականացնել զինված ուժերում: Հաջորդ ուղղությունը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի նկատմամբ ՀԿ-ների, իրավապաշտպան կառույցների, Oմբուդսմենի գրասնեյակի վերահսկողության մեխանիզմների կատարելագործումն է, նաև նրանց կարողությունների զարգացումը ուսուցման միջոցով»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ ծրագրի ուղղություններից մեկը նաև մարդու իրավունքների կանխարգելումն է, խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց արդյունավետ քննության մեխանիզմների մշակումը:

«Բացի օրենսդրական լուծումները, դրանց շրջանակում պետք է փորձենք մշակել իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, որոնք առավելագույնս պետք է արդյունավետ դարձնեն օրենսդրորեն ամրագրված դրույթները»,- հավելեց Գրիգորյանը:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ