ԵՄ դեսպան. Խորհրդարանական ընտրությունները կազդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա
24.01.2017
12:00
Հայաստանն ու Եվրոպական Միությունն ակտիվ եւ ինտեսիվ բանակցություններ են վարում Շրջանակային նոր համաձայնագրի կազմման եւ կնքման շուրջ: Թեպետ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններում չի կաշկանդվում ՀՀ ներքին օրակարգով, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մաքուր, արդար եւ թափանցիկ անցկացումը կարող է լավ մթնոլորտ ձեւավորել համագործակցության հետագա զարգացման համար:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Սվիտալսկիի գնահատմամբ, 2016 թ-ը արդյունավետ տարի էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար: «Կարեւոր միջոցառումներ եւ ինտենսիվ քաղաքական երկխոսություն են տեղի ունեցել: Դրանք հարստացրեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այցելելեց Հայաստան: ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կայացավ Երեւանում», - հիշեցրեց նա:

Դեսպանը նշեց, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային նոր համաձայնագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններն ընթանում են արագացված ընթացակարգով: «ԵՄ չափանիշներով այս գործընթացը շատ արագ է», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ  այս տարի իրականություն կդառնա շրջանակային համաձայնագիրը: «Բանակցությունները վերջնական փուլերում են, կարծում եմ բանագնացները մոտ են գործընթացի ավարտին: Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, բայց եթե այն լինի, ապա դա մեծ իրադարձություն կլինի: Երբ այն վերջնական տեսքի բերվի, կնշվեն համագործակցության հիմնական ուղիները եւ կողմերի պարտականությունները», - ասաց դեսպանը՝ խուսափելով նշել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետներ:

Նրա խոսքով, դեռեւս կան տեխնիկական խնդիրներ, որոնք համաձայնեցման կարիք ունեն: «Այդ խնդիրներն առաջ են եկել 2013 թ-ից հետո (երբ Հայստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագրից եւ հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին – խմբ.): Այժմ առաջ են եկել նաեւ ԵՄ ներսում հարցեր, որոնք վերաբերում են ներդրումների պաշտպանվածությանը: Ուստի մի կողմից ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի պայմանավորվածություններն են, իսկ մյուս կողմից՝ ԵՄ ներսում ներդրումների պաշտպանվածության շուրջ քննարկումները», - ասաց նա:

Այժմ, ըստ դեսպանի, ԵՄ-Հայաստան  համագործակցության հիմնական ուղղությունները մնում են հետեւյալը՝ ընտրական գործընթացների թափանցիկության բարձացում եւ պայմանավորվածությունների իրացում, կոռուպցիայի դեմ պայքարը, ԵՄ-ն այս նպատակի համար տրամադրել է 15 մլն եվրո, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները եւ դատական համակարգի անկախության ու արդյունավետությանն ուղղված քայլերը:

Անցած տարի դեսպանի խոսքով ԵՄ-ը ավելացրել է գումարները՝ ուղղված Հայաստանի զարգացման ծրագրերին: «Անցած տարի 62 մլն եվրո է Հայաստանին Բրյուսելից փոխանցվել զարգացման աջակցության համար: Համեմատության համար նշեմ, որ 2014 թ-ին փախանցվել էր 25 մլն եվրո: Գումարներ են ուղղվել հանրային ֆինանսների կառավարման եւ սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը», - ասաց դեսպանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անցած տարի միացավ նաեւ «Հորիզոն 20-20» եւ Կոսմե ծրագրերին, որոնք մեծ հնարավորություններ են ընձեռում երկրի զարգացմանը:

Անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը նշեց, որ Եվրամիությունն աջակցում է երկրում ընդդիմության ու իշխանության ընտրական պայմանավորվածությունների իրագործմանը: «Այդ կարիքների համար մենք տրամադրել ենք շուրջ 7 մլն եվրո: Խոսքն ընտրական գործընթացին եւ դրա բարելավման ու թափանցիկության բարձրացմանն է վերաբերում», - ասաց նա:  

Նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներով կաշկանդված չէ, ԵՄ դեսպանն ընդգծեց, որ Բրյուսելը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագայի տեսանկյունից շատ է կարեւորում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը: «Արդեն իսկ Հայաստան են բերվելու ընտրողների նույնականացման սարքավորումները: Դրանք փետրվարի կփորձարկվեն», - ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցին, որի շուրջ ավելի վաղ պայմանավորվել էին ընդիմությունն ու իշխանությունը, դեսպանի խոսքով քննարկումները դեռ շարունակվում են:

«Վերջնական որոշում չկա, քննարկումները դեռ շարունակվում են: Կարծում եմ դրանք շատ օգտակար քննարկումներ են: Կար խնդիր, որ հայտատուն մեծ պահանջներ է ներկայացրել, որոնք հնարավոր չէ իրագործել: Սակայն կարծում եմ սրանք լուծվող հարցեր են», - ասաց դեսպանը:

Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման շուրջ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հայաստանի կառավարությունն է խնդիրներ հարուցել: Ըստ այդ լուրերի, ՀՀ կառավարությունը տեսախցիկների ներմուծումից ցանկանում է շուրջ 800 հազար դոլարի չափով ԱԱՀ գանձել, ինչն առաջացրել է Եվրամիության դեսպանատան մտահոգությունը: Դեսպանն այս լուրերը ոչ հերքեց, ոչ հաստատեց, միայն հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը խնդիրներ չի հարուցի:

«Մենք քաջալերում են շահագրգիրռ կողմերին խելամիտ կոմպրոմիսային տարբերակ, որոշում գտնել այս հարցում: Լուծումը կատարյալ չի լինելու եւ բոլորին մինչեւ վերջ չի բավարարի, սակայն մեր տեսանկյունից ավելի լավ է գնալ եւ ձգտել այդ լուծումների իրագործմանը, անգամ եթե դրանք 100% կատարյալ չեն», - ասաց դիվանագետը՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարությունը կդրսեւորի կոնստրուկտիվ մոտեցում եւ չի խոչընդոտի այս խնդրի լուծմանը: «Մեր բոլոր ծրագրերն ԱԱՀ-ից ազատված են: Այս ծրագիրը կարող է ԵՄ ծրագիր համարվել եւ ազատվել ԱԱՀ-ից: Կարծում եմ՝ այս հարցում կառավարությունը կցուցաբերի կառուցողական մոտեցում եւ հարցի լուծումը խոչընդոտի չի հանդիպի», - հույս հայտնեց նա:

Հարցին, Եթե ընտրությունները չհամապատասխենեն ԵՄ ակնկալիքներին, ինչպե՞ս այն կազդի ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա, նա չպատասխանեց՝ նշելով, որ բոլորն այժմ ձգտում են այս խնդրին «արդյունավետ լուծում տալ»: «Սակայն hաջորդ ընտրությունները կարեւոր են լինելու ՀՀ ապագայի համար: Սրա մասին շատերն են խոսում, եւ կարծում եմ, որ ՀՀ քաղաքական էլիտայի բոլոր կողմերը դա հասկանում են: Նույնը մեր տեսակետն են: Լավ, արդար թափանցիկ ընտրությունները կօգնեն, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ապագայի համար լավ մթնոլորտ ստեղծի», - ասաց Սվիտալսկին:

Եվրամիությունը մեծապես շահագրգռված է, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն «ազատ եւ արդար»: «Մենք մեծ ներդրում ենք արել թե փողի, թե քաղաքական օժանդակության տեսքով, ու այս գրծընթացից մեծ սպասումներ ունենք: Մեզ համար ակրեւոր է գործըթացի՝ ընտրությունների եւ քարոզարշավի մաքրությունը, ոչ թե բովանդակությունը: Իսկ դրանց բովանդակությունը Հայաստանի ներքին գործն է: Մեր խնդիրը քաղաքական կոռուպցիայի բացառումն է», - եզրափակեց դեսպանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ