Փորձագետները չեն բացառում նոր քաղաքական ճգնաժամերը Հայաստանում
13.01.2017
12:00
Թեպետ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, սակայն քաղաքական գործընթացներում ընդգծված աշխուժություն չի նկատվում: Քաղաքական ուժերը զբաղված են դաշինքներ եւ նախընտրական համագործակցության ֆորմատներ կազմելու շուրջ բանակցություներով: Մինչդեռ գրեթե ոչ մի ուժի, ըստ փորձագետների, չի հաջողվել ստեղծել քաղաքական կապիտալ, որը համոզիչ կդարձներ նրանց խոսքը ընտրությունների ժամանակ:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ապրիլի 2-ին: Այս ընտրությունների նշանակությունը երկրի քաղաքական կյանքի համար դժվար է գերագնահատել, քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Նախագահի ինստիտուտը դառնում է ձեւական եւ զրկված առաջնային մանդատից, ուստի միայն խորհրդարանական ընտրություններով է որոշվելու քաղաքական համակարգի ներկապնակը:

«Ազգային ժողովի ընտրությունները, հաշվի առնելով խորհրդարանական համակարգին անցումը, նկատի ունենալով օրենսգրքի պահանջները, բնականաբար, սկսած ռեյտինգային ցուցակներում անհրաժեշտ թվով թեկնածուներ ունենալու հարցից մինչև այլ ռեսուրսներ փոխլրացնելու խնդրից, ստիպում է կուսակցություններին քննարկումների մեջ մտնել: Կուսակցությունները իրենց վարքագծով ցույց են տալիս, որ միայնակ դժվար թե կարողանան լուծել այդ խնդիրը», - կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Մեդիա կենտրոնում» հունվարի 13-ին Ստեփան Սաֆարյանի, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի եւ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով:

Ըստ Արմեն Բաղդասրայանի, խորհրդարանական ընտրությունների մեկնարկային իրավիճակը բավականին պասիվ է: «Այս պահին քաղաքական ուժերը միայն դաշինքներ կազմելու հարցն են քննարկում: Նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ մտնել խորհրդարան: Մինչդեռ չեն շտապում քննարկել, թե ինչ պետք է անել դրանից հետո, ինչպես շտկել երկրում ստեղծված ծանր կացությունը», - ասաց նա՝ հավելելով, որ նաեւ այդ պատճառով է, որ իրարից չեն տարբերվում նաև քաղաքական ուժերի ծրագրերն ու գաղափարախոսությունները:

Քաղաքական գործընթացները, ըստ Արմեն Գևրիգորյանի, կթեժանան ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ ընդդիմությունը կկարողանա գործոն դառնալ, եթե կոնսոլիդացվի եւ որոշակի քայլեր անի հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ առկա անվստահությունն ի օգուտ իրեն փոխակերպելու համար: «Քաղաքական համակարգում փոփոխություններ են կատարվել, և հիմա ուժերը պիտի գիտակցեն, որ այսօր անհատական մակարդակում հաջողության հասնելը չի ստացվի, եթե թիմային աշխատանք չտարվի», - ասաց նա:

Այս տեսանկյունից, Ստեփան Սաֆարայնի կարծիքով, իրապես այլընտրանքային քաղաքական օրակարգով կարող է ներկայանալ միայն մեկ կառույց: Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններից կազմված «Ելք» ընդդիմադիր դաշինքի մասին է, որը, ըստ նրա, կարող է դնել Հայաստանի ներքին ու արտաքին բարեփոխումների խնդիր:

«Ես չեմ պատկերացնում, որ, օրինակ, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը որեւէ այլընտրանքային կոնցեպտ կարողանա բերել, որովհետեւ Օսկանյանը երբեք չի կարող հակադրվել Մադրիդյան սկզբունքներին կամ ասենք դեմ լինել ԵԱՏՄ-ին: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ին: Թերեւս, կա մի բեւեռ, որն ունի պոտենցյալ: Խոսքը «Ելք»-ի մասին է, որը կարող է դնել Հայաստանի ներքին ու արտաքին բարեփոխումների խնդիր: Տեսնենք, սպասենք ծրագրին»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ մյուս իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը գալիս են «Եկեք ՀՀԿ-ին փոխենք, տեղը մենք գանք» մեկ օրակարգով:

Քաղաքական ուժերի միջեւ մեծ հաշվով, շարունակում է Արմեն Գրիգորյանը, գաղափարական շատ տարբերություն չկա, ուստի եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որևէ ուժ դեռ չի կարողացել կոնցեպտուալ լուծումներ առաջարկել: 

«Միեւնույն ժամանակ իշխանությունն էլ չի կարողանում հանրային աջակցություն ստանալ, ինչի պատճառով, օրինակ, հանրային աջակցություն, որը հզոր ընդդիմության բացակայության պայմաններում հանգեցնում է հանրային տրամադրությունների արմատականացման: «Հենց այդ պատճառով համակարգը վերջին տարիներին մի քանի ճգնաժամեր ապրեց՝ լինի դա «Էլեկտրի Երեւանի» կամ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների տեսքով», - ասաց նա՝ համաձայնելով այն մտքի հետ, որ պետությունը փաստացի վերածվել է հրշեջ մեքենայի:

«Այն արձագանքում է ճգնաժամային իրավիճակներին, փորձում տարբեր եղանակներով լուծել դրանք: Միեւնույն ժամանակ խնդիրները ծավալը չի նվազում, այլ կուտակվում է: Շարունակում են աճել հանրային դժգոհությունների ծավալները: Իսկ սա գործող համակարգի պայմաններում հղի է նոր ճգնաժամերի վտանգներով», - պարզաբանեց քաղաքագետը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ