«Խտրականությունը Հայաստանում. պետական քարոզ եւ անպատժելիություն» իրավապաշտպաններ
11.01.2017
12:00
Օրեր առաջ սոցիալական ցանցերում Մարաշլյան ֆոտո-ատելիեի հրապարակած սեւամորթ տղամարդու եւ հայ կնոջ ընտանիքի լուսանկարի շուրջ բարձրացավ մեծ աղմուկ, հնչեցին քննադատություններ ու անգամ սպառնալիքներ, ինչը Հայաստանում խտրական վերաբերմունքի և անհանդուրժողականության դրսևորման ակնառու ապացույց է: Թեպետ նույն սոցիալական ցանցերում այդ ընտանիքին աջակցողների թիվն էլ զգալի էր, սակայն Մարաշլյան ֆոտո-ատելիեն «բազմաթիվ սպառնալիքներից» հետո, այդ ընտանիքի անդամների խնդրանքով հեռացրեց լուսանկարը համացանցից:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ խտրական վերաբերմունքը Հայաստանում հաճախ  քարոզվում է պետական մակարդակով: Երբ պետական այրերը, կարծիքի հեղինակություններն են խտրական վերաբերմունք դրսևորում, իսկ պետությունը չի արձագանքում, ապա սա օրինակելի վարք է դառնում հասարակության նաեւ այլ անդամների համար, վստահ է բանախոսը: Հովհաննիսյանը ասում է, որ խտրական վերաբերմունքի տարածմանը նպաստում են անգամ պետական այրերը, ովքեր հաճախ իրենց ելույթներում խտրականություն են քարոզում և դրանից հետո ոչ միայն մնում են անպատիժ, այլև ավելի բարձր պաշտոններ են ստանում: Նա որպես օրինակ բերեց ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, DIY ակումբի վրա հարձակումից հետո հանդես եկավ այդ արարքն արդարացնող հայտարարություններով:

Առհասարակ, նշում է Հովհաննսիյանը, Հայաստանում խտրական վերաբերմունք կա հատկապես կանանց և կանանց անձնական կյանքի նկատմամբ:

«Կնոջ նկատմամբ միշտ էլ վերահսկողական վերաբերմունք է եղել, անգամ նրա անձնական կյանքի նկատմամբ: Կինն ընկալվել է որպես համայնքի սեփականություն, տղամարդիկ են որոշում կայացրել, թե կինը ում հետ պետք է ամուսնանա և ինչպես պետք է շարունակվի այդ գենը»,- ասաց նա:

«Մեդիա կենտրոնում» հունվարի 11-ին Զարուհի Հովհաննիսյանի, Խտրականության դեմ պայքարի և հանուն  հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանի եւ Սինջար ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազի մասնակցությամբ տեղի ունեցավ «Խառն ամուսնությունները Հայաստանում և հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» քննարկում թեմայով:

Ռասիզմի դրսևորումները եւ խտրականության այլ դերսևորումները դատապարտեց նաեւ Բորիս Մուրազին: Նա ընդունեց, որ եզդիական համայնքում կրոնական հողի վրա արգելվում է արտահամայնքային ամուսնությունը:

«Ես անձամբ ամուսնացել եմ եզդուհու հետ, բայց եթե եզդիներից որևէ մեկը որոշի ամուսնանալ, օրինակ, հայուհու կամ այլ ազգի ներկայացուցչի հետ, ապա դա բացառապես նրա իրավունքն է եւ նրա անձնական կյանքը: Որևէ մեկը չպետք է փորձի ազդել այդ որոշման վրա: Այդ խնդիրը կա մեր համայնքում, բայց դա ավելի շատ կրոնական հողի վրա է, եզդիականությունն արգելում է  արտահամայնքային ամուսնությունը: Այստեղ կրոնական առաջնորդները պետք է ջանքեր գործադրեն եւ խնդրին լուծում տան», - նշեց նա՝ հավելելով, որ հրապարակված լուսանկարին և դրա շուրջ ծավալված քննադատությունները հստակ ցույց տվեցին, որ հասարակության մեջ խտրականությունը դեռ չի վերացել:

 «Մենք այստեղ շատ տեղ ունենք աշխատելու»,- ընդգծեց Մուրազին:

Հնչած սպառնալիքները եւ քննադատությունները, ըստ քննարկման մյուս բանախոս Անահիտ Չիլինգարյանի, Հայաստանում խտրականության դեմ պայքարի հարցում օրենսդրական բացի եւ պետական քաղաքականության բացակայության մասին են խոսում:

«Չկա պետական մարմինների կողմից մշակված եւ իրականացվող հստակ քաղաքականություն, ինչն էլ բերում է անպատժելիության: Արդարադատության նախարարությունում դեռ մտածում են`պետ՞ք է առանձին օրենք, թե՞ ոչ: Կարծես թե Արդարադատության նախարարությունը «Եվրասիա» հիմնադրամի հետ մշակում էր համապատասխան օրենսդրական փաթեթ: Նախարարությանն ուղարկված մեր հարցմանն ի պատասխան՝ ասել էին, որ դեռ քննարկվում է՝ պե՞տք է մեզ խտրականության վերաբերյալ առանձին օրենք, թե՞ ոչ: Թեպետ Հայաստանը միջազգային պարտավորվածություն ունի խտրականությունն արգելող առանձին օրենք ընդունելու վերաբերյալ», - ասաց բանախոսը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ