«Թուրքիան դառնում է ավելի ագրեսիվ, եւ սա մարտահրավեր է տարածաշրջանի համար. փորձագետներ»
27.12.2016
12:00
Թուրքիայում ներքին փոփոխությունները, որոնք ուղեկցվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միանձնյա իշխանության ամրապնդմամբ եւ իսլամիստական ազգայնականության վերելքով, դարձնում է այդ երկիրն ավելի ագրեսիվ տարածաշրջանային խաղացող: Իսկ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունը Սիրիայի հարցում պաշտոնական Անկարային ավելի ինքնավստահ է դարձնում թե՛ տարածաշրջանային քաղաքականությունում, թե՛ Արեւմուտքի հետ վատթարացող հարաբերություններում: Այս կարծիքին են տարածաշրջանի եւ Թուրքիայի հարցերով փորձագետները:

«Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 27-ին «Նոր զարթոնք» շարժման համահիմնադիր, փորձագետ (տեսազանգի միջոցով Սամբուլից) Սայաթ Թեքերի, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի եւ ՄԱՀՀԻ-Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գեւորգ Մելիքյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թուրքիայի ներքաղաքական զարգացումները և ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա» թեմայով քննարկում:

«2017-ին Թուրքիայում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով երկիրը խորհրդարանական կառավարումից կանցնի ուժեղ նախագահական ինստիտուտի: Բավական է նշել, որ նոր սահմանադրությամբ վերանում է վարչապետի ինստիտուտը… Սա Էրդողանի անձնական հավակնություններով պայմանավորված գործընթաց է: Նախ Թուրքիայում քաղաքական ու հասարակական դաշտն ագրեսիվանում է և դա իր հետ բերում է ազգայնամոլական տրամադրությունների իսլամի ծայրահեղական դրսևորումների աճի: Բայց այդ ունի ինստիտուցիոնալ հենք: Էրդողանի հենարանը հասարակությունում համեմատաբար կրոնամոլ տրամադրություն ունեցողներն են: Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանի կոչով փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց հագուստից անգամ պարզ էր դառնում, որ նրանք պատկանում են ծայրահեղական կրոնական հայացքներ ունեցող շրջանակների»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով վերջերս Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը՝ թուրքագետն ասաց, որ սա Թուրքիայի ուժային կառույցների ծայրահեղական տրամադրությունների տեր մարդկանց ներթափանցման հետեւանք է: «Թուրքական իշխանությունն ունի որոշակի պատասխանատվություն, որ ուժային կառույցներ են ներթափանցել այնպիսի անձինք, որոնք կարող են դեսպանի սպանություն իրականացնել՝ բղավելով «Ալլահ աքբար»: «Այդպիսի մարդիկ եզակի չեն ուժային կառույցներում, շատ են: Սա Թուրքիայի իշխանական սերնդափոխության հետեւանք է, որին սատարում է Էրդողանը: Ուստի թեպետ Ռուսաստանի դեսպանի սպանությունը Թուրքիայի կառավարության շահերից չէր բխում, սակայն դա ծայրահեղականության դերսեւորում էր, որը ոչ միշտ է կատարում գործողություններ՝ տեղավորվող պաշտոնական Անկարայի հաշվարկների մեջ»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո, նշում է քննարկման մյուս բանախոս Սայաթ Թեքերը, իրավիճակ է փոխվել՝ «Էրդողանն ուզում է սուլթանություն ստեղծել»:

Նրա խոսքով, թեպետ Թուրքիայում ընդդիմություն կա, օրինակ՝ քրդական շարժումը, բայց քրդերի նկատմամբ ճնշումներ կան: «Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի դեմ ցեղասպանությունը հիշեցնող ջարդեր եղան, ռմբակոծեցին նրանց թաղամասերը: Պետությունն իր իսկ երկրում ավերածություններ է անում: Հայերի դեմ ուղղակի ոչինչ չեն արել, բայց միշտ ասում ենք, որ քրդերի դեմ նրանց սկսած «պայքարը» միայն թուրք-քրդական պայքար չէ, այլ թուրքերի և խաչակիրների պայքարն է, որի մասնակիցն են նաև կրոնափոխ հայերը: Ատելության խոսքեր միշտ հնչում են հայերի դեմ, և հիմա տեսնում ենք, որ գրեթե միշտ հայկական եկեղեցիների կամ դպրոցների պատերին ատելության խոսքեր են գրվում: Ուղղակի հարձակումներ չենք տեսնում, բայց Թուրքիայի հայությունը վախի մթնոլորտում է ապրում»,- ասաց նալ:

Որպես հետեւանք այս բռնաճնշումների, ըստ Թեքերի խոսքերի, Թուրքիայում ապրող հայերը սկսել են արտագաղթել երկրից:

Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանն ուշադրությունը սեւեռեց Թւորքիայի տարածաշրջանային քաղաքականությանը՝ հատկապես Սիրիայում եւ Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության ուժեղացման ֆոնին:

«Տարածաշրջանում իր դերակատարությունն ակտիվացնում է Ռուսաստանը, և այդ սխեմաներում ակտիվ դերակատարում ունի նաև Թուրքիան: Սիրիական հարցում Թուրքիան և Ռուսաստանը, լինելով հակադիր կողմերում, այժմ գտնվում են գրեթե այն վիճակում, որ կարողանում են համագործակցել և միասին իրականացնել ռազմական գործողություններ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորվում է որոշակի համագործակցություն, որը չի կարող ազդեցություն չունենալ այս տարածաշրջանի վրա»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան խնդիրներ ունի Արևմուտքի հետ և մանևրում է ՌԴ-ի ու Արևմուտքի միջև:

Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է մինչև հունվար Թուրքիային տանել իր կողմը, քանի որ հունվարի վերջին ԱՄՆ-ը կունենա նոր նախագահ, որը, եթե նույնիսկ շարունակի այսօրվա վարչակարգի քաղաքականությունը տարածաշրջանում, «միևնույն է՝ շատ կոնկրետ փոփոխություններ կանի»:

Ռուբեն Մելքոնյանն այս համատեքսում հավելեց, որ թեպետ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են Սիրիայում, սա չի նշանակում, որ նրանք նույն հաջողությամբ համագործակցության եզրեր կգտնեն Հարավային Կովկասում: «Այստեղ այլ խորքային խնդիրներ ու շահեր կան: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ Թուրքիան Էրդողանի շրջանում եւ իսլամիստական ազգայնականության վերելքի ֆոնին, դառնում է ագրեսիվ տարածաշրջանային խաղացող», - հավելեց նա:

Թուրքիայի ներսում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, փորձագետների կարծիքով, Հայաստանը պետք է շատ ուշադիր հետեւի այդ գործընթացներին, անի հետեւություններ եւ դրանցից բխող համապատասխան գործողություններ: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ