Նարեկ Սարգսյանի հարցազրույց-ասուլիսը Մեդիա կենտրոնում
23.12.2016
12:00
Դեկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հարցազրույց-ասուլիսը: Ասուլիսի սկզբում Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն անդրադարձավ 2016-ին Կոմիտեի` ավելի վաղ Քաղաքաշինության նախարարությանձեռքբերումներին:

Նա նշեց, որ հիմնական ձեռքբերումները օրենսդրական բնույթի էին՝ Երևանի փոքր մասի և ճարտարապետական գործի մասին օրենքները:

«2016-ին լուծվեցին նաև մի քանի այլ օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես պետական փորձաքննության ինստիտուտը կարողացանք կարգավորել օրենքով, ինչպես նաև որոշակի լուրջ թեթևացում եղավ մասնավոր շինարարության մեջ՝ մասնավորապես անհատական տների, ջերմոցների, պահեստների, դրանք թույլատրվեց օրենսդրական փոփոխությունով, որպեսզի իրականացվեն տնտեսական եղանակով և այդ բարդ պրոցեդուրաները չանցնեն»,- ընդգծեց բանախոսը:

Նա հավելեց, որ մի կարևոր հարց նույնպես լուծվեց օրենքով: Մինչև 2021թ. Հայաստանի որևիցե բնակավայր, գյուղ, թե քաղաք չի կարող գլխավոր հատակագիծ չունենալ, համապատասխան լուծումներ գտնվեցին, որ դրա ծախսերը լինեն շատ քիչ: Ըստ Սարգսյանի՝ 2017-ից կսկսվեն այդ աշխատանքները:

«Որպես ձեռբքերում կարող եմ նշել, որ շինարարները դաշտից դուրս էին, բայց լուծվեց նաև նրանց վաստակավոր շինարարի հարցը օրենքով»:

Բանախոսն անդրադարձավ նաև խոշոր կառուցապատման ծրագրերին՝ նշելով Ֆիրդուսի թաղամասի հետ կապած կառուցապատման նախագծերի կատարումը:

«Հատկապես կարող է հուզել նաև Հին Երևան ծրագիրը, այստեղ ևս իրացման աշխատանքներն ակտիվ փուլում են: Հին Երևան ծրագրի մոտ 20 տոկոսի չափով շինարարական աշխատանքները սկսվել են»,- հավելում է նա:

Նարեկ Սարգսյանը նշեց նաև, որ Հյուսիսային պողոտայի ծրագիրն ամբողջությամբ ավարտված չէ և նրա հարակից տարածքները դեռևս կառուցապատման խնդիր ունեն: 2017-ին Գյումրի քաղաքի պարտավորությունները կավարտվեն և 2018-ին նաև գյուղական բնակավայրերի խնդիրը կլուծվի:

Անդրադառնալով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այն հայտարարությանը, որ 100 տարեկան բոլոր շինություններն անխտիր պետք է ճանաչել պատմամշակութային հուշարձաններ, Սարգսյանը կարծիք հայտնեց, որառայժմ դա նախարարի մոտեցումն է մշակութային քաղաքականությունում, բայց երբ որ սկսեն քննարկումները, միանշանակ չի լինի այդ հարցի լուծումը:

«Յուրաքանչյուր շինության խնդիրը լուծվում է՝ ելնելով պատմական արժեքից, ճարտարապետական արժեքից, շինարարական արժեքից և տվյալ քաղաքաշինական միջավայրում իր դիրքից կամ տեղից: Օրենքը մշակելիս կարծում են այն փոփոխությունների կենթարկվի»,- հավելեց նա:

Քաղաքաշինության նախարարությունը Կոմիտեի վերածման որոշմանն անդրադարձ կատարելով Սարգսյանը ասաց, որխնդիրը քաղաքաշինության մասով միշտ եղել է և խորհրդային տարիներին, և անկախության տարիներին:

«Բազմիցս եղել է կամ կոմիտե կամ նախարարություն, դրանից չի փոխվում գործառույթները, լիազորությունները նույնն են: Էստեղ կա մասնագիտական, շինարարական կորպուսի մարդկանց մոտ անբավարարության զգացողություն, բայց դա էլ գալիս է նրանից, որ քաղաքաշինարարության նախարարությունը երկար տարիներ ասոցացվել է շինարարության նախարարության հետ: Բայց քաղաքաշինությունը շատ ավելի լայն և բազմակոմպոնենտ ոլորտ է: Ապրիլին համոզված եմ, որ խնդիրը նորից ասպարեզ կգա և եթե կառավարությունում լինեն ավելի մեծ փոփոխություններ, այս խնդիրը ևս կներառվի քննարկման շրջանակներում»,-հավելեց Սարգսյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսանյութում:

Արփինե Արզումանյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ