«ՀՀ-ում պետք է դադարեցնել հանցագործությունների իրեղեն ապացույցների ոչնչացումը»
22.12.2016
12:00
Հայաստանում առաջին անգամ պատժի առավելագույն չափ ունեցող դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց մի մասը կայացվել են ինքնախոստովանական ցուցումնքների հիման վրա: Հետազոտվել է 91 անձանց նկատմամբ 76 դատավճիռների ապացուցողական բազան, որոնցից 29-ը մահապատժի դեպքեր են:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործերի 25-ի հիմքում ընկած են ինքնախոստովանական ցուցմունքները: Այս մասին հայտարարեց «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ, լրագրող Զարուհի Մեջլումյանը:

«Սա բավականին խոսուն թիվ է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործի նման ելքով շահագրգիռ անձանց ցուցմունքներ են դրվում գործի հիմքում: Իսկ այդ ցուցմունքները տվողները հիմնականում մյուս մեղադրյալներն են: Այդ ցուցմունքները ոչ մի ապացույցով սովոաբար հաստատված չեն լինում», - նշեց Մոջլումյանը՝ հավելելով, որ այս գործերում բացառված չեն դատական սխալները, քանի որ դրանք բնորոշ են ցանկացած երկրի դատաիրավական համակարգին: «Այն պարզ պատճառով, որ դատավորներն էլ մարդիկ են և սխալական», - ասաց Զարուհի Մեջլումյանը՝ հավելելով, որ Հայաստանում կայացված դատավճիռների վերանայումը բարդացնում է այն հանգամանքը, որ ի տարբերություն շատ այլ երկրների՝ ՀՀ-ում իրեղեն ապացույցները ոչնչացվում են:

«Մեդիա կենտրոնում» դեկեմբերի 22-ին Զարուհի Մեջլումյանի, «Ջեֆրի Դեսկովիչը` հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչի եւ ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս «Դատական սխալների ուղղման ամերիկյան փորձը և իրավիճակը Հայաստանում»  թեմայով:

Միեւնույն ժամանակ Հայաստանում, ինչպես տեղեկացրեց Զարուհի Մեջլումյանը, արդեն կատարվում են քայլեր որոշակի հանցագործությունների պարագայում ապացուցողական բազան դատարանի որոշումից հետո պահպանելու ուղղությամբ: «Երկու տարի առաջ հասել ենք նրան, որ քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր դրույթ մտնի, ըստ որի` կյանքի դեմ ուղղված հանցագործությունների պարագայում իրեղեն ապացույցներն այսուհետ չեն ոչնչացվելու: Դրանք կպահպանվեն այնքան ժամանակ, որքան հնարավոր է պահպանել կենսաբանորեն: Սակայն քանի դեռ դատավարական նոր օրենսգիրքը չի ընդունվել ԱԺ-ում, գործող իրավակարգի համաձայն` իրեղեն ապացույցները դեռ ոչնչացվում են», - ափսոսանք հայտնեց նա:  

Ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում տարեցտարի աճում է դատապարտվածների արդարացման դեպքերի թիվը: Այս մասին հայտնեց Ջեֆրի Դեսկովիչը՝ վկայակոչելով վիճակագրությունը: «2015-ին 149 հոգի դատապարտվածներ արդարացվել են: Դրա նախորդ տարին 139-ը, 2012-2013-ին` 91: Այս տարվա ցուցանիշը դեռ հայտնի չէ», - ասաց նա:

Նրա խոսքից պարզ դարձավ, որ իր օրինակով գիտի, թե ինչ է նշանակում դատական սխալը եւ արդարացվելու համար տարիների պայքարը:  Դեսկովիչը ներկայացնելով իր ազատազրկման պատմությունը, որ 16 տարի ազատզրկված է եղել սպանության համար, որը չի կատարել: «Սխալ դատավճիռը կորզված ինքնախոստովանանքի վրա էր հիմնված: 6-7 ժամ հարցաքննություն կատարեցին: Ինձ տարել էին մի տեղ, որ ես չգիտեի ուր եմ եւ փաստաբան չկար: Չէին կերակրում, ստի դետեկտոր էին միացրել: Անընդհատ վրա էր տալիս քննիչը, ձայնը բարձրացնում, նույն հարցերն անընդհատ կրկնում էր, ու վախս ավելանում էր: Ծայրաստիճան վախեցած էի, ուզածս այն էր, որ այդ ամենը հենց այդ պահին վերջանա: Մի բան էր պետք, որից կառչեի: Ու իրենց ասածի հիման վրա ես պատմություն հորինեցի, որի հիման վրա ինձ ձերբակալեցին», - պատմեց նա:

Տարիների ընթացքում նա բազնիցս փորձել է վերանայել տալ իր գործը: Բազմաթիվ փորձերից մեկը հաջողվել է եւ ԴՆԹ-ի տվյալների բազայի հիման վրա կատարված նոր փորձաքննությամբ Ջեֆրի Դեսկովիչն արդարացվել է: Նրա խոսքով, ԱՄՆ-ում այս պրակտիկան զարգանում է: «Շատ են դեպքերը, երբ իրավապաշտպաններն առանց վճարի վերցնում են անմեղության արդարացման գործեր, կամ դատախազություններում կան առանձին մարմիններ, որոնք իրենց նախաձեռնությամբ վերանայում են այդ գործերը», - պարզաբանեց նա:

Անդրադառանալով այն հանգամանքին, որ Հայաստանում դատավճիռների վերանայման պրակտիկա չկա, իսկ ապացույցները ոչնչացվում են՝ Գրեգ Համփիկյանը հորդորոց ՀՀ դատական իշխանություններին հաշվի առնել ուրիշ համակարգերի դասերը: «Ամենատարրական դասն այն է, որ իրեղեն ապացույցները պետք է պահպանել, քանի որ գիտությունը զարգանում է», - նշեց նա՝ հավելելով, որ գիտությունը զարգանում է եւ այն, ինչ առաջ հնարավոր չէր ապացուցել կամ վերստուգել, այժմ արդեն հնարավոր է: «Ես նպաստել եմ մոտ երկու տասնյակ դատապարտյալների արդարացմանը և դրանց իրեղեն ապացույցների մեծ մասը հավաքվել էր նախքան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում սկսեցին ԴՆԹ-ի անալիզներ անել: Պետք է մտցնել մի կարգ` ըստ որի դատավճռի` ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները չոչնչացվեն», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գտնվելու ժամանակ այցելել է մի քանի ՔԿՀ-ներ, հանդիպել դատապարտյալների հետ եւ որոշել է զբաղվել նրանցից մի քանիսի գործերի ուսումնասիրմամբ:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ