«Երևանի մաքրության պատասխանատուները. Սանիթեքի աշխատանքային տարին 2016-ին»
22.12.2016
11:00
Դեկտեմբերի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Երևանի մաքրության պատասխանատուները. Սանիթեքի աշխատանքային տարին 2016-ին» թեմայով: Ասուլիսին մասնակցում էին «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը և «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը:

Ամփոփելով 2016-ի ընթացքում «Սանիթեք»-ի իրականացրած աշխատանքները՝Նիկոլաս Թավիլը ասաց, որշատ բարեփոխումներ են տեղի ունեցել. «Սակայն մենք դեռևս հեռու ենք կատարյալ համարվելուց, քանի որ ներկայացնում ենք ծառայության ոլորտ, մենք ծառայություն ենք մատուցում քաղաքացիներին, իսկ ծառայության մատուցումը պետք է ամեն օր զարգացում ապրի, որպեսզի կատարելագործվի»:

Նա ընդգծեց, որ բարելավումներ են տեղի ունեցել և ավելացվել ենտեխնիկական սարքավորումները, մեքենամեխանիզմները, ինչպես նաև փոփոխություններ են տեղի ունեցել մարդկային ռեսուրսների ոլորտում:

«Այս պահի դրությամբ 1086 ամբողջական հաստիքով աշխատողներ ունենք և 900.000 դոլարի ներդրում ենք ունենում բյուջեում: Մենք ծառայություն ենք մատուցում Երևանի 12 վարչական շրջաններում: Ամեն օր 830.000 տոննա աղբահանություն ենք իրականացնում»,- ընդգծեց Թավիլը:

Երևանում տեղադրվել են 8000-ից ավելի աղբամաններ և 100-ից ավելի մեքենամեխանիզմներ, որոնք ամեն օր աշխատում են: 1086 աշխատակիցներից 415-ը սանիտարական աշխատանքներ իրականացնող աշխատակիցներ են, որոնք մաքրում են Երևանի փողոցներն ամեն օր:

«Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավարԱրգիշտի Տիգրանյանը նշում է, որ աշխատանքները իրականացնում են 24 ժամ անդադար. «Ձնամաքրման աշխատանքները Երևանի փողոցներում, բակերում դադար չունեն: Եթե կա ինչ-որ բակ, ինչ-որ տեղ կա, որ ժամանակ առ ժամանակ  մի քիչ ուշ է լինում, մեր աշխատակիցներն աշխատում են 24 ժամ, ուրեմն վստահ եղեք, որ մեկ-երկու րոպե կլինի, թե ժամ կլինի, հաստատ կանցնեն, և կանեն այդ բոլորը»:

Բանախոսը ընդգծելով այն հանգամանքը, որ ձյան տեղումներն այնպիսի երևույթ են, որ հնարավոր չէ կանխարգելել, նշեց, որ ձյան տեղումներից հետո  թիմն ամբողջությամբ ներգրավված է լինում թե՛ ձնամաքրման, և թե՛ աղբահանության ոլորտում:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսանյութում:

Արփինե Արզումանյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ