«ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում»
21.12.2016
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» քաղաքագետների և քաղաքական գործիչների մասնկացությմաբ տեղի ունեցավ քննարկում «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ամփոփելով 2016-ը ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում, նշեց 3 կարևորագույն գործոն:

«Առաջինը չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորը, ստորին, միջին մակարդակի սպաները, և ժողովուրդը պատրաստ են հայրենիքը պաշտապնել՝ ի տարբերություն իշխանությունների: Երկրորդ գործոնը այն է, որ չնայած մեծ ջանքերին, Միսնկի խումբը չկարողացավ այս տարի վերսկսել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցում: Եվ երրորդը պարզ երևում է, որ Ռուսաստանը ոչ միայն միջնորդ է այդ կոնֆլիկտում, այլև ունի շահեր և Ռուսաստանը փորձում է իր շահերը առաջ քաշելով ինչ որ հարցեր լուծել, օրինակ՝ ուզում է Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ և ճնշում է մեր իշխանություններին, որ մենք գնանք զիջումների, որ այդ հարցը լուծի»,-նշեց Գրիգորյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ վերջին մի քանի տարին բանակցություններում փորձում են ոչ թե լուծել խնդիրը, այլ փորձում են պահպանել ստատուս-քվոն:

«Եթե դիտարկենք Մինսկի խմբի գործունեւությունը, որպես Ղարաբաղյան հարցի կարգավորման գործունեություն, ապա այն արդեն մի քանի տարի է, ինչ չկա: Ստատուս-քվոն խախտվել է մի քանի անգամ վերջին տարիներին, նկատի ունեմ դիվերսիոն ներթափանցման փորձերը: Ես չեմ տեսնում որևէ  հեռանկար, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարող է կարգավորվել»,-ընդգծեց Իսկանդարյանը:

Քննարկման մասնակից ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է Արցախյան հիմնախնդիրն 2016-ը բանակցային գործընթացի տեսանկյունից ոչինչ չտվեց:

«2015-ին և 2014-ին էլ չէր գնում բանակցություն, գնում էր բանակցություն, թե ինչպես լարվածություն չառաջանա շփման գծում: Մեր համար կային մի շարք դասեր որ, ըստ իս, մենք պետք է քաղենք և հետևություններ անենք ինչ գործողություններ ձեռնարկել, որ նման իրավիճակների կրկնություն չլինի: Առաջին դասը այն էր, որ մենք իրականում ունենք խնդիրներ և մեր խնդիրները ուրիշը չի լուծելու, մենք ինքներս պետք է կարողանանք լուծել: Առաջին խնդիրներից մեկն է, որ մենք պետք է կարողանայինք զարկ տալ ռազմարդյունաբերությանը: Երկրորդ դասը, որ ստացանք մենք, միջազգային հանրությունը, միջնորդները և թշնամին, մեր  ազգը պատրաստ է կանգնելու խնդրի համար մինչև վերջ»,-նշեց Պողոսյանը:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն Շիրակ Թորոսյանն էլ, ամփոփելով 2016-ը, ասաց, որ 2016-ը անկյունաքարային ժամանակաշրջան էր ղարաբաղյան հակամարտության գործընթացի համար մինչև ապրիլ և ապրիլից հետո:

«Մինչև ապրիլ համանախագահները և մենք հույս էինք փափայում. որ հնարավոր է  հակամարտության խաղաղ կարգավորում առաջ քաշված սկզբունքների շրջանակում: Ադրբեջանը գոնե կարողանում էր իմիտացիա անել, որ ինքը դեմ չէ հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն ապրիլը գլխիվայր շուռ տվեց բոլորիս պատկերացումները: Հույս դնել Ադրբեջանի վրա, որ ինքը կարող  է խաղաղ ճանապարհով կոնֆլիկտին իրական լուծում տալու կողմնակից լինել, դա դժվար է»,-ասաց Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ այս ամենից մեկ հետևություն պետք է անել.  «Միայն մեր վրա պետ է դնենք հույսը: Սպասել դաշնակիցներից այն առավելագույնը, որ մենք ակնկալում ենք, ճիշտ չէ: Որովհետև տարածաշրջանում կան շահեր, կան մեծ պետությունների խաչվող շահեր, և մենք պետք է կարողանանք ճկուն դիվանագիտությամբ մեր շահերը առաջ մղել, անգամ տեղավորելով մեծ պետութունների շահերի խաչմերուկում: Հույսը դնել դաշնակիցների վրա, դա կլինի մեր ամենամեծ սխալը»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյան, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ ապրիլյան պատերազմը սթափեցրեց կողմերին, որ խնդիրը լուծված չէ:

«Որովհետև մինչ այս գոնե ՀՀ իշխանությունների մոտ կար հանգստություն, թե խնդիրը լուծված է և այդ ստատուս քվոն կարելի է պահել հավերժ: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա այդպես չէ և իշխանություններն էլ դա հասկացան: Երկրորդ կարևոր գործոնը սպառազինությունների շատ ինտենսիվ ներհոսքն էր տարածաշրջան»,-հավելեց Ենոքյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ