«Իրավական գնահատական հուլիսյան իրադարձություններին Սարի թաղում կալանավորված քաղաքացիների դատական գործերին»
20.12.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Իրավական գնահատական հուլիսյան իրադարձություններին Սարի թաղում կալանավորված քաղաքացիների դատական գործերին» թեմայով, որին մասնակցում էին Սարի թաղում կալանավորված բնակիչների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, Սարի թաղի բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը` Թորոս Թորոսյանը, և Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը Լալա Բեռնեցյանը:

2015-ի հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախման ժամանակ կալանավորվել էր Սարի թաղի 9 բնակիչ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իշխանության ներակայացուցչին հարվածելու համար:

Մինչ օրս այդ 9 քաղաքացիները գտնվում են կալանքի տակ: Նրանց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ասում է, որ այս գործը դատարանում է գտնվում և դեռ Երևան քաղաքի քննչական վարչությունում ընթանում էտվյալ քրեական գործի նախաքննությունը:
«9 hոգու առաջադրվել է նույնաբովանդակ մեղադրանք, բայց կոնկրետացված չէ, այսքան մեղադրյալներից ոչ մեկը տեղյակ չէ, թե ինչպիսի գործողություններ կատարելու համար է ինքը մեղադրվում: Բացի այս մեղադրյալներից կան անհայտ անձինք, ովքեր մեղադրվում են քար նետելով, ձեռքով, ոտքով հարվածներ են հասցրել իշխանության ներկայացուցչին: Հարություն Թորոսյանը, Սարգիս Արաբաջյանը կամ Էդուարդ Զեյթունյանը որևիցէ գործողություն չկատարելով կարող են մեղադրվել ինչ-որ անհայտ անձի գործողություններ կատարելու համար» ,- ասաց փաստաբանը:

Նա նշում է, որ նախորդ նիստերի ժամանակ, երբ որ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ հստակեցնեն մեղադրանքները, որպեսզի պարզ լինի յուրաքանչյուր ոք ինչ գործողություն է կատարել, որի համար պատասխանատվություն պետք է կրի, դատարանը հրաժարվեց բացատրել:
«Ուղղակի չէին կարող բացատրել, մեղադրողը դատական նիստի ժամանակ բացատրեց, որ դատաքննության ընթացքում կպարզվի: Այսինքն գործը ուղարկում են դատարան, անձանց մեղադրանք են առաջադրում, կալանքի տակ են պահում, ընտանիքին զրկում են ծնողի երեխայից, կերակրողից և ասում են հետագայում կպարզենք: Միայն այդ փաստը բավարար է, որ այս գործով նույնիսկ Երևան քաղաքի դատախազը ցուցում տար, որ մեղադրանքից հրաժարվեին: Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդպես շարունակում են դատական քննությունը: Մեր ամբաստյանյալները գտնվում են կալանքի տակ, թե՛ ներքին օրենսդրությամբ, թե՛ եվրոպական փորձով, կալանքը որպես խափանման միջոց, ամենածանրագույն միջոցն է, իսկ նախաքննական մարմինը, նայելով տեսանյութը, ում տեսել է, կալանավորել է՝ մտածելով հետագայում կպարզեն՝ ով ինչ է արել» ,-հավելում է Սիմոնյանը:

Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը Լալա Բեռնեցյանն ասում է, որ իր ամուսինը սրտի, ճնշման խնդի ունի և իրեն չեն տրամադրում անհրաժեշտ դեղորայքը: Նա նշում է դատական նիստերից էլ առանձնապես ոչ մի դրական ակնկալիք չունի:

Թորոս Թորոսյանն էլ մտահգություն է հայտնում, որ եթե չկա որևիցէ հիմք, ինչու՞ է կալանքը որպես խափանման միջոց ընտրվում:
«Քննչական կոմիտեում ի՞նչ է քննում, մեկ ամիս կալանքից հետո ինչ իրավունքով են սանկցիա ստորագրում, երբ որ չկան փաստեր: Ինչու՞ պետք է մարդիկ չորս ամիս լինեն կալանքի տակ, ո՞վ է այդ իրավունքը տվել իրենց: Դատախազին կոնկրետ հարց են տալիս՝ այս մարդը ի՞նչ է արել, որ կալանքի տակ են պահում, մեղադրանք են առաջադրում, նա լռում է, չի կարողանում պատասխանել» ,-նշում է Թորոսյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ