ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը կդառնան պետական գաղտնիք. գնահատական «Գնումների մասին» նոր օրենքին»
19.12.2016
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը կդառնան պետական գաղտնիք. գնահատական «Գնումների մասին» նոր օրենքին» թեմայով:

Քննարկմանը մասնկացում էին «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը, տնտեսագետ Արտակ Մանուկյանը և  քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Արտակ Մանուկյանն ասաց, որ եթե դիտարկենք արդի միտումները, գնումների անկյունաքարային սկզբունքներ կան, որոնցից մեկը հենց թափանցիկությունն է:

«Չնայած դա Հայաստանի համար կիրառելի չէ, բայց շատ երկրներ անգամ պաշտպանության բնագավառի գնումներն են թափանցիկ դարձնում: Նշեմ, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշոտւթյունը եղել է մոտ 3 տարի առաջ, այն ժամանակ դեռ չկար «Պետական գնումների մասին»  նոր օրենքի նախագիծը: Հիմա դրանք ինչ որ մի պատեհ պահի համընկել են փաստորեն, բայց այն մոտեցումը, որ սա պետք  է դառնա ևս ոչ թափանցիկ, կայացվել է շատ ավելի վաղ: Այստեղ բավականաչափ մեծ, անարդյունավետ ծախսեր եղան և պետությունը գնում է այն մոդելին, որ ավելի ճիշտ է փակել այդ անարդյունավետության մասին տեղեկատվությունը: Սա կդժվարացնի ԶԼՄ-ի աշխատանքը, քանի որ հղում կկատարեն գաղտնի լինելու կետին և ըստ էության չեն բացահատվի այդ կոռուպցիոն ռիսկերը, որոնք պաբերաբար բացահայտվել են ԶԼՄ-ներում»,-ասաց Մանուկյանը: 

Մանե Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը Ազգային Ժողով է բերում օրենք քողարկված ձևով և ուզում է անցկացնել:

«Այս պահին ընդունում են օրենք, որը ունի շատ վտանգավոր միտում: Նախ ինձ համար հարց է առաջանում,  թե այդ ինչ դրդապատճառներ եղան այդ ինստիտուտների արարողակարգային գնումները փակ դարձնելու համար, ի՞նչ նախադեպ եղավ, ի՞նչ պատճառով: Սա համատարած ատկատն է, որ գնումները կատարում են փոխկապակցված անձանցից: Տենդերներին մասնակցող հաղթողները դրանք պատահական մարդիկ չեն և բնական է, որ սրա արդյունքում տեղի են ունենալու այնպիսի ծախսեր, որոնց մասին մենք իմանալու ենք հետագայում մեծ գումարի տեսքով»,-նշեց Թանդիլյանը: 

Վիգեն Հակոբյանն էլ ասաց, որ քաղաքական PR-ի տեսակետից, այն էլ նախընտրական տարում նման օրինագիծ բերել Ազգային Ժողով, բավականին ռիսկային է և անիմաստ:

«Հաշվի առնելով, որ այն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք պարունակում է այս օրինագիծը առանց դրա էլ բավականին մեծ հաջողությամբ այդ կառույցները այդ մեխանիզմները կիրառում են, անում են, բաց ռեժիմով են անում: Այս առումով չեմ հասկանում իմաստը PR-ի տեսակետից: Ես կարծում եմ շտապողությունը պայմանավորված է նրանով, որ այս խորհրդարանի վերջին ժամկետն է, գուցե շտապում են, որ այս Ազգային Ժողովը վավերացնի,  որտեղ կա ճնշող մեծամասնություն իշխանության համար: Մտավախություն ունեն, որ հաջորդ խորհրդարանը այսքան փափուկ չլինի իշխանության ներկայցված նախագծերի նկատմամբ»,-հավելեց Հակոբյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակիհետկապվելուհամարգրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ