Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հարցազրույցը Մեդիա կենտրոնում
15.12.2016
12:00
«Մենք չենք լքում Եվրոպան: Բրիտանիան մնալու է Եվրոպայի մոտիկ ընկերը: Մենք կպահպանենք մեր ուժեղ կապերը Եվրոպական այլ երկրների, Հյուսիսային Ամերիկայի և մեզ համար այլ կարևոր երկրների հետ»,-նման տեսակետ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը` անդրադառնալով Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշմանը:

Դեկտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» դեսպանի հետ անցկացված հարցազրույցը կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

Անդրադառնալով  հունիսի 23-ից հետո Մեծ Բրիտանիայի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին` դեսպանն ընդգծեց. «Ընթացքը լինելու է բավականին բարդ, քանի որ վերջին 40 տարին մենք ունեցել ենք նույն ընթացակարգերն ու նույն ստանդարտները ԵՄ շրջանակներում: Մեզ համար շատ բարդ է լինելու միջազգային հարթակում կրկին անկախ պետություն ներկայանալը: Այս պահին այդ ամենը ընթացքի մեջ է»:

Դեսպանն անդրադարձ կատարեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլյան ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին և ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացին: 

«Իհարկե, մենք շատ անհանգսիտ էինք այն կոնֆլիկտի սրացումով, որը տեղի ունեցավ ապրիլին և շատ ենք ցավում բոլոր կորցրած կյանքերի համար: Դա միայն ուժեղացնում է մեր համոզմունքը այն մասին, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է բերել երկարատև խաղաղություն»,-նշեց Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Դեսպանը համոզմունք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների կողմից ստեղծված համակարգի շրջանակներում կողմերը պետք է սկսեն երկխոսություն՝ խաղաղ պայմանների ստեղծման համար՝ ձևավորելով երկու կողմերի միջև վստահություն:

«Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համապատասխանում է ԵՄ այլ անդամ երկրների հետ, ինչպես նաև ողջ, եթե ոչ, ամբողջական միջազգային հանրության դիրքորոշմանը»,- հավելում է նա:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանում տեղի ունեցող ռեֆորմները և հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, դեսպանը կարծում է, որ նոր վարչապետի և իր թիմի կողմից շատ ուժեղ բարեփոխումների օրակարգ է հաստատվել:

«Բայց առայժմ վաղ է գնահատական տալ բարեփոխումների հաջողություններին: Մենք կշարունակենք հետևել ընթացքին: Եվ կառաջարկենք Միացյալ Թագավորության փորձը Հայաստանի կառավարությանը»,-ընդգծեց դեսպանը:

Դեսպանը Հայաստանի տնտեսությանը վնաս հասցնող ամենամեծ պատճառներից մեկը համարում է կոռուպցիան: Նա նշում է, որ Արդարադատական բարեփոխումները պետք է մնան առաջնային դիրքերում:

«Միացյալ Թագավորությունը շատ հետաքրքրված է օգնել Հայաստանին` հատկապես ներքին բարեփոխումների շրջանակներում»,-նշեց դեսպանը:

«Մեր գերմանացի, ամերիկացի գործընկերների, ինչպես նաև ԵՄ ծրագրի շրջանակներում, մենք աջակցում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, որն ուղղված է Հայաստանում ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացմանը: Հայաստանում վստահությունը ընտրական գործընթացներին այն չէ, որքան որ ցանկալի է: Մենք ուրախ ենք, որ այդ փաստը ընդունում է նաև կառավարությունը»,-ասաց Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:

Դեսպանը կարևոր է համարում, որ նոր ընտրական օրենսգիրքը մշակվել է կառավարության, խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությամբ: Նա հավելում է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ուղղված է, որ իրապես քվեարկողները վստահեն ընտրությունների ընթացակարգին և վստահություն ունենան, որ իրենց ձայնը ազդեցություն է ունենում:

«Սակայն մենք շատ լավ գիտակցում ենք, որ ծրագիրը, որին մենք աջակցում ենք, ընտրությունների գործընթացների միայն մի մասն է կազմում»:

Դեսպանը նշում է, որ Բրիտանիայի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական գործընթացներում երկու ուղությամբ է` առաջինը աջակցել կառավարությանը տնտեսական բարեփոխումներում՝ ստեղծելու ավելի բարենպաստ և թափանցիկ բիզնես մթնոլորտ ներդրումների համար:

«Բայց կա նաև Հայաստանի հետ առևտրային համագործակցություն: Բավական մեծ թվով բրիտանական ընկերություններ արդեն Հայաստանում ներկայացված են տարբեր ոլորտներում, ներառյալ` դեղագործությունը, ֆինանսական և բանկային ոլորտը, կրթությունը, մանրածախ առևտուրը»,-ասում է դեսպանը:

Սակայն, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն,ընդգծում է, որ դեսպանատունը առանձնացնում է բարձր պոտենցիալ ունեցող ոլորտները, որտեղ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել: Դրանցից են ՏՏ ոլորտը, տուրիզմն ու գյուղատնտեսությունը:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ