«Մարդու իրավունքները Հայաստանում 2016 թ.-ին. խնդիրներ եւ հետեւություններ»
09.12.2016
11:00
Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ «Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ամփոփելով 2016 թ. Հայաստանում մարդու իրավունքների տեսանկյունից՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս տարվա հուլիսին տեղի ունեցան մարդու իրավունքների «խայտառակ» ոտնահարումներ, որոնց մինչ օրս ոչ բացատրություն է տրվել, ոչ էլ համապատասխան արձագանք:

«Ես Լոնդոնում եղել եմ ազնվականների ցուցարարների ցրման ժամանակ և դա շատ կոպիտ է եղել, բայց մյուս օրը 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից: Մեր պարագայում աննախադեպ էր ոտնահարումը լրագրողների հանդեպ: Խարդախ սցենարով հավաքել էին մարդկանց մի տեղ և դաժան վերաբերմունքի արժանացրել: Մենք գնացել ենք ներքին զորքերի տարածք և մնացելմինչև լույս և սպասել մինչև դուրս գան բերման ենթարկվածները: Մոտ 100 մարդ դուրս եկան: Ես մինչև այսօր կարծում եմ, որ այս առթիվ ոչ համարժեք գնահատական հնչեց, ոչ էլ համարժեք պատասխանատվության ենթարկվեցին պատասխանատուները»,-ասաց Ալավերդյանը:

Նա ընդգծում է, որ իր կազմակերպությունը, զբաղվելով մարդու իրավունքների պաշտպանությամբ,  կարողանում է պաշտպանել այս կամ այն անձի իրավունքը մինչև դատարան, սակայն գլոբալ առումով երևույթը չի փոխվել:

Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ այս տարի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում հետընթաց է ապրել նախորդ տարվա համեմատ: Դեպքեր տեղի ունեցան ամռանը, որի ընթացքում մասսայական խախտումներ եղան: Նախորդ տարվա համեմատ ոստիկանության վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ ավելի ցինիկ էր: Դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա արածը նրանք կարողացան մարսել, իրավական պատասխանատվության չենթարկվեցին: Եթե արածի համար հատուցում չկա, դառնում է սովորույթ: Այս տարի դա զարգացվեց»,-ասաց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ եթե մարդիկ մինչև 18 ժամ անազատ էին, այս տարի մարդիկ համակենտրոնացման ճամբարի նման բերման էին ենթարկվում առանց փաստական հիմքի:

«Դրա համար որևէ քաղաքական պատասխանատվություն չեղավ: Նման երևույթները ոչ թե պատահական բնույթ են, այլ պատվեր են հենց պատասխանատուների կողմից: Լրագրողների իրավունքների նկատմամբ միջամտություն եղավ անցած տարի շուրջ 25 լրագրողի հանդեպ, պատշաճ պատասխանատվության չենթարկվեցին, այս տարի նույն ձև եղավ: Ինչու՞ են ընտրում լրագրողներին որպես թիրախ: Քանի որ խոսքի ազատության իրավունքի պաշտպաններն են նրանք: Ռեժիմի նպատակն է այդ իշխանության տիրոջը մեկուսացնել, թույլ չտալ որ ժողովուրդը պահանջատեր լինի»,-ընդգծեց Զեյնալյանը:

Քննարկման մյուս բանախոս Արթուր Սաքունցը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է գնահատում երեկ Համբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որտեղ մասնավորապես նշվում է քաղաքացիական հասարակության զարգացումը՝ որպես կարևոր միտում Հայաստանում, ասաց, որ դա ցինիզմ էր:

«Որովհետև իշխանությունները երկրում ունկնդիր չեն լինում քաղաքացիական հասարակության ահազանգերին, բայց երկրից դուրս դա որպես սեփական նվաճում են ներկայացնում: Ավելի լավ էր ուզում Նալբանդյանը երևար Ադրբեջանի նկատմամբ, բայց ինքը մի բան մոռանում է, որ դա իրենց շնորհքը չի: Մենք ունենք շատ չլուծված խնդիրներ ու գնում ենք խնդիրների կուտակման ճանապարհով, ոչ լուծման»,-նշեց Սաքունցը:

Սաքունցը տեսակետ հայտնեց, որ Հայաստանը իրավական պետություն չէ, սոցիալական ու ինքնիշխան չէ:

«Այս ամենի համար պատասխանատում է Սերժ Սարգսյանը: Հայաստանը առավել քան անապահով երկիր է: Մենք ունենք լուրջ խնդիր Սահմանադրական փոփոխություններ կոչվածն է, որը պարտադրված է Հայաստանի Հանրապետությունը: Սերժ Սարգսյանը անձնական իշխանությունը շարունակական դարձնելու համար փոխեց համակարգը նախագահականից խորհրդականի: Դիտորդների իրավունքներն է սահմանափակված՝ ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի: Բայց Հայաստանում քաղաքացիներ կան, ի հեճուկս իրենց: Եվ եթե իրենք ցանկանում են գլուխ գովալ քաղաքացիական հասարակությամբ, ուրեմն քաղաքացիական հասարակությանը պետք է ունկնդրեն»,-հավելեց Սաքունցը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ