Վավերագրական ներկայացում «Յոթ»-ը. կանանց պայքարի եւ հաղթանակի պատմություններ
08.12.2016
12:00
Մարդու իրավունքների պաշտպանության օրը՝ դեկտեմբերի 10-ին, Երևանում՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, տեղի կունենա ««Յոթը» ներկայացումը՝ հանուն կանանց իրավունքների» թեմայով: Այն նվիրված է բռնությունների և կանանց իրավունքների պաշտպանության թեմային:

Բեմադրությունն իրականացվում է Հայաստանում հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Ներկայացումը մասն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության։ Գլխավոր դերերում կյանքի դժվարությունների դեմ պայքարող յոթ կանայք են: Այս ներկայացումը բեմադրվել է աշխարհի տարբեր երկրներում, եւ յոթ կանանց պատմությունները հանդիսատեսի համար կարդացել եւ ներկայացրել են ինչպես հատնի դերասաններ, այնպես էլ քաղաքական այրեր ու հասարակական գործիչներ:

«2009 թվականից սկսած, ներկայացումն իրականացվել է 30-ից ավելի երկրներում, այդ թվում, Աֆղանստանում, Սերբիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում և այլուր։ Թարգմանվել է ավելի քան 27 լեզուներով։ Այն դիտել են ավելի քան 40,000 մարդ: Սա յոթ ակտիվիստ կականց դժվարություններով լի կյանքն է: Նրանց պայքարի պատմությունը, որի արդյունքում այդ կանայք հասել են հավասարության, ազատության եւ անկախության», - նշեց Մեդիա կենտրոնում դեկտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ծրագրի ղեկավար Մարիամ Կուրշուդյանը։

Երևանում կայանալիք ներկայացմանը որպես դերակատարներ հանդես կգան դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանը, դերասան Հայկ Պետրոսյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող դաշինքի համակարգող Զառա Բաթոյանը, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարդում է Գվատեմալայից Անաբելլա Դե Լեոնի պատմությունը։ Նրա խոսքով, ուրիշի իրավունք գոյություն չունի եւ հանրությունն այս հարցում չպետք է անտարբերություն ցուցաբերի: 

«Անցած տարի որդեկորույս մայրերին, որոնց որդիները զոհվել են բանակում, բողոքի ակցիա իրականացնելիս Բաղրամյան պողոտայում ոստիկանները ցուցադրաբար, բռի կերպով քարշ տալով տանում էին, որ ցույց չանեն: Դրանից հետո ես ոստիկանների հետ վեճի մեջ մտա, ամոթանք էի տալիս, այդ տեսանյութը 30 000 դիտում է ունեցել… Եթե այդ դիտողներից ընդամենը 300-ը գային և այդ մայրերի կողքին կանգնեին, ոչ մի ոստիկան այդպես չէր վարվի: Ասելիքս հետևյալն է՝ ուրիշի իրավունք գոյություն չունի… Այս ներկայացումը համարեք միջոցառում՝ հասարակական ճնշում մարդու իրավունքների պաշտպանության համար»,- հայտաարրեց Արամ Մանուկյանը:

Ասուլիսի մյուս բանախոս Լուիզա Ներսիսյանը, որ կարդալու է Ռուսաստանից Մարինա Պիսկլակովա-Փարքերի պատմությունը, նշեց. «Մարիան բավականին հզոր մի կին է, ով թեկուզ չանցնելով դժվարությունների միջով, անտարբեր չի մնացել իրեն շրջապատող մարդկանց հոգսերի եւ դժբախտությունների նկատմամբ»: Դերասանուհու խոսքով, Մարինա Պիսկլակովա-Փարքերը 1993 թ-ին միակն էր, որ հիմնադրեց կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություն: «Այժմ Ռուսաստանում 160-ից ավել նման կազմակերպություններ կան: Փաստորեն նա այս գործընթացի սկիզբը դրեց: Կուզեի, որ Հայաստանում եւս այս խնդրի մասին խոսվեր բաց եւ ազատ», - ասաց բանախոսը:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը, ով ներկայացնելու է Կամբոջայից Մու Սոչուայի պատմությունը, նշեց, որ իրեն շատ հոգեհարազատ է Սոչուայի դերը: «Նա այն երկու կանանցից է, որ եղել են Կամբոջայում նախարար: Նա Կամբոջայում եւ հարեւան Թայլանդում պայքարել է սեռական թրաֆիքինգի դեմ: Շատ հետաքրքիր եւ դժվարություններով լի պատմություն է», - ասաց նա՝ նշելով որ առաջին անգամ է մասնակցում նման նախագծի եւ «շատ ոգեւորված է»:  

Ավելացնենք, որ «Յոթ» ներկայացումը զուգորդվելու է տարբեր ակտիվություններով, որոնք բարձրացնելու են զգոնությունը գենդերային հիմքով պայքարի և կանանց իրավունքներին վերաբերող խնդիրների բարձրաձայնման  ուղղությամբ։

Հիմնված 2007 թվականին հավաքված հարցազրույցների վրա, ներկայացումը ստեղծված է Յոթը հայտնի մրցանակակիր-թատերագիրների կողմից՝ Պաուլա Սիզմար, Քատերին Ֆիլու, Գեյլ Կրիգել, Կարոլ Կ. Մակ, Ռութ Մարգրաֆ, Աննա Դեվիեր-Սմիթ և Սյուզան Յանկովից։

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ