«Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության ներկայացում
08.12.2016
11:00
Դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2016թ. իրականացրած «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության վերաբերյալ:

Ասուլիսին մասնակցում էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն  Հասմիկ Առաքելյանը, փորձագետ Ջինա Սարգիզովան:

Ասուլիսի սկզբում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, անդրադառնալով հետազության նշանակությանը, ասաց, որնպատակն էր պարզել, թե ինչպիսին են իրականում պատկերացումները հավասարության, առնականության, բռնության, ամուսնության, ինտիմ հարաբերությունների և ընտանեկան պարտականությունների վերաբերյալ:

Նա ընդգծում է, որ կարևոր էր այս գործընթացներում առաջին անգամ հատկապես լսելի դարձնել տղամարդկանց ձայնը, քանի որ սովորաբար նման հետազոտություններում ավելի շատ մասնակցում են կանայք:

«Հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ համապատասխան պրոֆեսիոնալ որակավորում ունեցող կինը և տղամարդը կարող են հավասարապես լավ աշխատել»-, նշում է Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով սակայն, որ այն իրականում չի արտահայտում այն իրավիճակը, որը մենք ունենք:

Բանախոսը դրական և հետաքրքիր է համարում այն փաստը, որ հարցվածներից 56%-ից ավելին կարծում են, որ կնոջ մասնակցությունը քաղաքականությունում ընդունելի է և պետք է քաղաքականությունում մասնակցություն ունենան: «Մոտ 90%-ը մերժել է այն փաստը, այն պնդումը, որ կնոջը պետք է ֆիզիկական պատժի ենթարկել սեռական հարաբերությունը մերժելու համար»,- հավելում է Գարիկ Հայրապետյանը:

Ըստ հետազոտության՝ զույգերը, ընտանիքները իրենց ազատ ժամանակը անցկացնում են հիմնականում միասին՝ գնումներ կատարելով, երեխայի դաստիարակչական հարցերով զբաղվելով և այլն:

Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանն, անդրադառնալով հետազոտության մեթոդաբանությանը, նշում է, որ այն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում և հետևաբար այն ադապտացվել է հայաստանյան իրականության համար:

«Հարցվածների թիվը կազմում է 1600 քաղաքացի Հայաստանի ամբողջ մասշտաբով: Մեզ թվում էր՝ հասարակությունը պատրաստ չէ նման հետազոտությանը մասնակցություն ապահովելու: Դրա մասին են վկայում մեր մերժումների թվերը, Երևանում մերժումների տոկոսը շատ ավելի բարձր է եղել (73,3%)` ի տարբերություն մարզերի»:

Հարցվողների մեջ եղել են 18-59 տարիքային խումբը՝ համամասնորեն բաժանված տղաներ և աղջիկներ, իգական և արական սեռի ներկայացուցիչներ:

Ըստ փորձագետ Ջինա Սարգիզովայի՝ այս  համաշխարհային հետազոտությանը մասնակցելը և այդ մեթոդաբանությունը կիրառելը հնարավորություն է տալիս համեմատել մեր պատկերացումները մյուս երկրներում ստացված պատասխանների հետ և  հասկանալու՝ արդյոք մենք ունենք ինչ-որ առանձնահատկություն, արդյոք մեր պատկերացումները տարբերվում են այլ ազգերի և ժողովուրդների պատկերացումներից և ստանալ համոզիչ պատասխաններ:

Փորձագետը, այնուամենայնիվ, միանշանակորեն հավատ չի ընծայում արդյուքներին:

«Մեթոդաբանության տեսակետից ամեն ինչը ճիշտ է, կասկածի եմ ենթարկում զուտ այն պատճառով, եթե այսօր կանանց և տղամարդկանց բավականին մեծ տոկոսը տեսնում է կնոջը քաղաքականության մեջ, ինչո՞ւ այնուամենայնիվ մեր իրական կյանքում մենք չենք տեսնում, չենք ստանում այդ հարցի պատասխանը, և իրական կյանքում որոշումների կայացման մակարդակում մենք ունենք մոտ 90% միայն տղամարդկանց ներկայացվածություն»:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսանյութում:

Արփինե Արզումանյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ