ՀՀ սահմանը հատած քաղաքացիների անձնական տվյալները փոխացվել են Ռուսաստանին. փորձագետներ
05.12.2016
13:00
Կան բավականին հիմնավոր կասկածներ առ այն, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայկական կողմի թողտվությամբ անարգել հասանելիություն ունի ՀՀ սահմանը հատող բոլոր քաղաքացիների անձնական տվյալներին: Այս մասին «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Որքանո՞վ են պաշտպանված ՀՀ սահմանային անցակետերն անցած քաղաքացիների անձնական տվյալները» թեմայով ասուլիսի մասնակցում էր նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Բանախոսները խոսեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը ՀՀ սահմանային անցակետերն անցած բոլոր քաղաքացիների անձնական տվյալների փոխանցման մասին:

2006 թվականից գործածվել է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը: Այդ համակարգը իրենից ներկայացնում է շտեմարան, ուր զետեղված են Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները: «Բանն այն է, որ կառավարության 2006 թվականի թիվ 884 որոշմամբ հստակ ամրագրված է, թե ո՞ր մարմինները կարող են օգտվել ՍԷԿՏ համակարգից: Այդ ցանկում են ՀՀ մի շարք պետական մարմիններ՝ իրավապահների ու գործադիր իշխանության որոշ ճյուղեր», - ասաց բանախոսը:

Նրա խոսքով այս խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ այս տարվա օգոստոսին ՀՀ-ում ծառայող ամերիկացի դիվանագետների անձնագրերի սքանների արտահոսք: «Այդ ժամանակ մենք բացահայտեցինք, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը», - ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերը գտնվում են Հայաստանում են ծառայություն իրականացնում Մեղրիի անցակետում եւ հայ-թուրքական սահմանին համաձայն 1992 թվականին կնքված «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի:

«Հատկանշական է, որ համաձայն այդ պայմանագրի ՌԴ ԱԴԾ սահմանապահները չպետք է ծառայություն իրականացնեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն անում են: Եվ սա ոչ մի կերպ կարգավորված չէ», - հավելեց նա: Նրա խոսքով, ԱԱԾ պատասխանից պարզ է դառնում, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը տրամադրել են ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն: «Այլ կերպ ասած, ՀՀ ԱԱԾ-ի թույլտվությամբ ՌԴ ԱԴԾ-ն ունի Հայաստանի սահմանը հատած բոլոր անձանց մասին բոլոր տեղեկությունները՝ ո՞վ է հատել, ե՞րբ է հատել, ո՞ր անցակետն ու ո՞ր ուղղությամբ է հատել, ի՞նչ տրանսպորտային միջոցով և ու՞մ հետ է հատել», - ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ սա անթույլատրելի է:

Ասուլիսի մյուս բանախոս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այնուամենայնիվ հակադարձեց՝ նշելով, որ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի»՝ այդ տվյալները կարող են փոխանցվել այլ պետության: «Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի»՝ առանց լիազոր մարմնի թույլտվության անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն, եթե այդ պետությունում ապահովված է բավարար մակարդակ անձնական տվյալների առումով», - ասաց Մելիքյանը: 

Նա հացադրում հնչեցրեց առ այն, թե որքանո՞վ է անձնական տվյալների պաշտպանության առումով բավարար մակարդակ Ռուսաստանում, եւ ինքն էլ պատասխանեց՝ «դժվար է ասել»:

Միեւնույն ժամանակ, չնայած իրավական կարգավորումներին, նա շատ լուրջ խնդիր համարեց սա: «Մեծ հաշվով,  այս խնդիրը շատ լուրջ է, ավելի շատ քաղաքական հարթության վրա է, քան իրավական: Սա մեզ վերադարձնում է սեպտեմբերի 3-ի իրավիճակին, երբ երկրի ղեկավարությունն իր որոշումը կայացրեց և երկիրը տարավ դեպի ԵՏՄ: Բնական է, որ դրանից բխող հազար ու մի պաշտոնական համաձայնագրեր կարող են կնքվել: Դրանով մենք մեր սուվերենությունը, փաստորեն, գնալով տալիս ենք այն պետությանը, որը համարվում է ստրատեգիական պարտնյոր, բայց իրականում մեզ վերադարձնում է դեպի կայսրություն»,- ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ համաձայն օրենքի կամ պայմանագրի անհրաժեշտության դեպքում անձնական տվյալներն այլ պետությանը փոխանցելը մեկ բան է, իսկ այլ պետությանը թույլատրել անարգել օգտվել «քո տվյալներից բազայից»՝ ընդհանրապես այլ:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն ունի հետևյալ դրույթը՝ կարող են փոխանցվել, եթե այդ պետությունում տվյալները պաշտպանված են բավարար մակարդակով: Բայց օգոստոսին մենք տեսանք, որ «սքանավորված» անձնագրերը հայտնվեցին: Ռուսաստանում դա, համենայն դեպս, չհերքվեց… Մենք փորձել ենք ԱԱԾ-ից պարզել՝ միայն մուտքագրելու, թե տեղեկություններ կարդալու իրավունք ունեն, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ իրավունք ունեն օգտվել այդ համակարգից: Իսկ կառավարության տերմինալոգիայով օգտվելը ենթադրում է և՛ մուտքագրել, և՛ կարդալ», - եզրափակեց Դանիել Իոաննիսյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ