«Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը»
05.12.2016
10:00
Դեկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին  կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը,  դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը, տեսակապի միջոցով քննարկմանը միացել էին կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը:

Քննարկման սկզբում կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ներկայացնելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության քայլերը, նշեց, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջին հանրային քայլը սեպտեմբերի 21-ին մեկնարկած ստորագրահավաքն էր, որը ուղեկցվում էր հայտարարությամբ ու Հայաստանում անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջով:

Հիմնական խումբը ձևավորած է Սփյուռքի և Հայաստանի ճանաչված մշակութային գործիչներից:

«Անշուշտ Հայաստանի հետ մենք խմբի անդամներս կապված ենք շատ ամուր թելերով՝ ելնելով մեր մշակութային գործունեությունից, սակայն տարիներ շարունակ մենք առիթ ենք ունեցել հետևել Հայաստանի ներքաղաքական և արտաքին գործընթացներին: Մեզ համար Սփյուռքում Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար միգուցե որպես անհատներ այդ պահին չենք կարողացել մեծ ներդրում ունենալ, սակայն միշտ ապրել ենք այս նորածին երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ օգնելու որ ոտքի կանգնի որ ոչ միայն մշակութային ասպարեզում, այլև որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավար պետություն»:

Արսինե Խանջյանը ցավով հավելում է, որ պատկերը տարեց-տարի ավելի մտահոգիչ է դառնում: Նա նշում է, որ Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշները, տիրող քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավուքների ոտնահարումները և արդարադատության բացակայությունը, ի վերջո, արտագաղթը մտահոգություն են առաջացրել նաև Սփյուռքում:

«Մենք թե այնտեղից, թե Հայաստան այցելելով տեսնում ենք, թե ինչպես է քաղաքացիների արդար պահանջը այս կամ այն հարցով խեղդվում, լռեցվում, ինպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, մոնոպոլիաները խեղդում տնտեսական մրցակցությունը, ինչը զրկել է պետությանը ինքնուրույն կայացման ազատությունից: Այս տարի հատկապես ծանր էր և մտահոգիչ, ապրիլյան պատերազմի օրերը և մեր տղաների անմնացորդ նվիրաբերումը երկրին մեզ ստիպեցին վերագնահատել մեր հայացքները և քայլերը, այլևս Հայաստանի ներկան և ապագան գնահատվում է այդ տղաների կյանքի գնով: Նրանց պաշտպանած պետությունը պետք է արժանի լինի այդ անմնացորդ սիրուն»,-ասում է Արսինե Խանջյանը:

Դերասանուհին նշում է, որ համախոհ հայերի հետ ձեռնարկել են դիտորդական նախաձեռնությունը, որը նպատակ ունի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել սփյուռքի հայրենակիցներին և թույլ տալ նրանց մասնակից լինել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, սեփական ներդրում ունենալ ավելի ժողովրդավար և օրենքի երկիր կառուցելու գործում:

Մի քանի կազմակերպված խումբ արդեն իսկ Սփյուռքում և Հայաստանում աշխատում են այս նախաձեռնության իրականացման ուղղությամբ:

«Մենք ստանում ենք հայտեր ողջ աշխարհի սփյուռքահայերից, նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ՝ Հայաստանում դիտորդական աշխատանքներ իրականացնելու համար, ինչպես նաև կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը Հայաստանում»,- հավելում է Խանջյանը:

Տեսակապով քննարկմանը միացած ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը ընդգծում է. «Մենք ենք մեր ղեկավարները, մենք ենք մեր որոշում ընդունողները: Ժողովուրդի կամքը պետք է հետևվի: Ո՛չ ղեկավարի մը սպասվի, ո՛չ Սերժ Թանկյանին սպասվի, որ համերգ տա Հայաստանում, որ մարդիկ ոգևորվեն: Այլ միասին ինքնաոգևորվենք»:

Ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանը նշում է, որ սփյուռքահայերի քաղաքական ներկայությունն են փորձում ապահովել Հայաստանում այս նախաձեռնությամբ:

«Երբ որ մենք կարող ենք պարզ ինտերնետով նայենք՝ 50-ն անց ոստիկանը 65-ն անց տատիկին՝ վզից բռնած, ոնց որ ոչխար մտցներ միլիցիայի ավտոմեքենայի մեջ, և ամբողջությամբ մարդկային իրավունքները ոչնչացած է: Ես չեմ հասկանում որ օրն ենք մենք հասել, որ մենք մեր ժողովրդին այսպիսի այլանդակությամբ պետք է իրադարձնենք: Չեմ կարող ես ներել այդ կադրերը, որ ես տեսա այս տարի»,- ասում  է Նազարյանը:

Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով նույնպես տեսակապի միջոցով միացել էր քննարկմանը, ասում է, որ խնդիրն այն է, որ պետք է կարողանանք կրթել Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի ճիշտ քվեարկեն: «Բայց նախ քաղաքացիներն իրենք պետք է ցանկություն ունենան կրթվելու և իմանալու, թե ինչպես տեր կանգնեն իրենց ձայնին»:

Այս նախաձեռնությանը Հայաստանից միացած դերասան Հրանտ Թոխատյանը, ընդգծեց, որ այդպես էլ Հայաստանում չձևավորվեց նորմալ ընդդիմություն, որը կարող էր առաջնորդել ժողովրդին:
Ըստ Թոխատյանի՝ Սփյուռքին պետք էր դիմել ոչ միայն գումար հավաքելու համար, այլ ավելի ճիշտ կլիներ օգտագործել նաև Սփյուռքի ինտելեկտուալ պոտենցիալը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսանյութում:

Արփինե Արզումանյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arpinearzumanyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ