Իրավապաշտպաններ. «Հայաստանում ավելացել է առողջական խնդիրներով բանակ զորակոչված անձանց թիվը»
02.12.2016
12:00
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները պնդում են, որ 2015-ի ձմեռային և 2016-ի ամառային զորակոչերի ընթացքում ավելացել է բանակ զորակոչված այն երիտասարդների թիվը, որոնք առողջական խնդիրների պատճառներով պիտանի չեն պարտադիր զինվորական ծառայության համար:

«Մեր կազմակերպությանը դիմել է 57 քաղաքացի, եւ դեպքերի գերակշիռ մասը՝ 47-ը, վերաբերել է զորակոչիկների առողջական խնդիրներին ու նրանց ոչ պատշաճ բժշկական զննությանը», - հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։ Միեւնույն ժամանակ նրա խոսքով, դիմածներից շատ քչերն են, որ ունեն ունեն մեկ հիվանդություն. «Հիմնականում բոլորը ունեն մի քանի հիվանդություն»:

Երիտասարդները, նշում է Արմինե Սադիկյանը, ունենալով անգամ սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի, ոտքերի հիվանդություններ, նաեւ թույլ տեսողության խնդիրներ, որոշ երիտասարդներ հայտնվում են բանակում։ «Օրինակ, եղել է դեպք, երբ 18 տարեկան երիտասարդը, էպիլեպսիկ նոպաներ ունենալով, ամռանը զորակոչվել է ծառայության։ Այնինչ օրենքը հստակ սահմանում է՝ եթե անձի մոտ վերջին 5 տարիներին եղել է առնվազն մեկ էպիլեպսիայի նոպա, ապա նա պիտանի չէ ծառայության համար», - նշում է բանախոսն ու հավելում, որ չնայած առկա փաստաթղթերին նա զորակոչվել է բանակ ու մեկ օր անց ունեցել նոպա։ «Այժմ կամ հոսպիտալում է, կամ բուժկետում», - ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ զեկույցում նման հինգ դեպք է արձանագրված։

Ասուլսին մասնակից Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով այս գործում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ բուժհաստատությունները: Նա պնդում է. «Շատ են նաեւ այն դեպքերը, երբ քաղաքացիական բժշկական հաստատություններում անձի առողջական վիճակի մասին եզրակացություն տալու ժամանակ առաջնորդվում են նրա զինապարտության տարիքով»։

Նրա խոսքով, քաղաքացիական բժիշկները հաճախ կաշկանդված են իրենց բժշկական եզրակացությունների հարցում և պայմանավորում են դրանք այն հանգամանքով՝ արդյոք այդ եզրակացությունների հիման վրա երիտասարդը կարող է ճանաչվել պիտանի, թե ոչ: «Ստացվում է, նրանք խուսափում են այնպիսի օբյեկտիվ գնահատականներից կամ երզրակացություններից, որ հնարավորություն կտա քաղաքացուն՝ վիճարկելու զորակոչի պիտանիության հարցը», - պարզաբանում է Սաքունցը:

Եղել են դեպքեր, նշում է Արթուր Սաքունցը, որ զինվորական կոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի եւ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունները տարբերվել են։ «Նման բազում դեպքերում զորակոչիկների ծնողները վախենում են խոսել խնդիրներից ու դատական կարգով վիճարկել Պաշտպանության նախարարության որոշումը», - հավելում է նա։  

Պարզվում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը ոչ միայն բացահայտում է զորակոչի ժամանակ քաղաքցիների իրավունքների խախտման դեպքերը, այլև բողոքարկում դրանք դատական կարգով: «Այժմ դատարանում նման մի գործ է բողոքարկվում», - ասաց Արմինե Սադիկյանը՝ հավելելով, որ քաղաքցին պիտանի էր ճանաչվել ծառայության համար, սակայն ծնողը հրաժարվել էր իր որդուն ուղարկել բանակ: «Մեր աջակցությամբ քրեական գործի շրջանակներում դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որը որոշել է որ այս անձը չի կարող զորակոչվել», - ասաց նա՝ հավելելով, որ միայն այս կերպ նրան ազատեցին ծառայությունից:

Արթուր Սաքւոնցը հավելեց, որ այս խնդիրը բարձրացվել է նաեւ ՊՆ-ում եւ համապատասխան հարցում ուղարկվել գերատեսչություն։ «Մենք ուզում էին պարզել, թե ինչու զինվորական բժշկական հանձնաժողովն առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին ճանաչել է պիտանի ծառայության համար: Սակայն գերատեսչությունը ոչ մի հիմնավոր պատասխան չի տվել մեզ», - ասաց նա՝ հավելելով, որ իրենց պատրաստած զեկույցն առաջիկայում կուղարկեն նաեւ պաշտպանության նախարարություն:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ