«ՊՊԾ գնդի գործով» շարունակվում են խախտվել քաղաքացիների իրավունքները. փաստաբան
24.11.2016
11:00
Թեպետ հստակ տվյալներ չկան, սակայն ըստ փաստաբանների տեղեկությունների Երեւանում հուլիսյան իրադարձությունների հետեւանքով դեռեւս հինգ տասնյակից ավել քաղաքացիներ (ՊՊԾ գնդում զինված խումբի անդամներին չհաշված) մնում են անազատության մեջ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 24-ին «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված քաղաքացիների քրեական գործերը. նախաքննության փուլի գնահատում» թեմայով տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց Փաստաբան, Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

Քաղաքացիների գործերը, նշում է փաստաբանը, նախաքննության փուլում են երկու հիմնական իրավապահ մարմինների վարույթներում՝ ՀՀ քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության։ «Մոտավորապես կարող ենք ասել, որ ավելի քան 5 տասնյակ մարդ, եթե հաշվի չառենք ՊՊԾ գնդում գտնվող մարդկանց, ձերբակալվել են, ապա կալանավորվել», - ասաց նա՝ հավելելով, որ մի քանիսի համար, որոնք շատ փոքր թիվ են կազմում, ընտրված է խափանման այլընտրանքային միջոցը կամ գրավ կամ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կալանավորված քաղաքացիների հիմնական մասը, տեղեկացրեց նա, կալանավայրում են: «Շատերի մասով հիմնական մասի նախաքննությունն ավարտվել է և մեծ թվով գործեր գտնվում են  դատարանների քննության վարույթում», - ասաց նա: 

Պապիկյանը գժգոհ է եւ նախաքննության փուլից եւ վստահ է, որ Հայաստանում չի գտնվի որևէ փաստաբան, որ օբյեկտիվության տեսակետից բավարարված լինի նախաքննությունից: «Իրավապահ մարմիների կողմից կիրառվել է բոլոր հնարավոր միջոցները, որոնք արգելված էին: Հասարակական կարգը պահպանելու և համակեցության կանոններին հետևելու փոխարեն ճիշտ հակառակը գործեցին»,-ասաց նա: «Բազմաթիվ անձինք ուղղակի ենթարկվում էին հետապնդման: Նրանց նկատմամբ նախաքննությունը շարունակվեց, հետո կալանավորվեցին: Շատ մարդիկ կալանավորվեցին, որովհետև կամ իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն էին հայտնում, օրենքով արգելված գործողությունների չէին մասնակցում, կամ հանգամանքների բերումով գտնվել են իրադարձությունների կիզակետում», - ընդգծեց Պապիկյանը:

Նա նաեւ վստահ է, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ոստիկանական բռնությունները ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը շարունակում է գործել «հին մեթոդներով եւ չի փոխվել»: «Մի քանի անձանց նկատմամբ կարգապահական վարույթները կամ բարձրաստիճան մի քանի անձի փոխելը ևս ցույց տվեց, որ իրավապահ մարմիններում ոչինչ էլ չի փոխվել», - ասաց նա:

«Այսինքն՝ բացահայտ բռնության փաստերը լուծեցին ընդամենը մի քանի պաշտոնյանների, այն էլ ոչ վերին օղակներից, ազատելով: Չեմ կարծում, որ Երևանի ոստիկանապետին ազատելով հնարավոր է լուծել այդ հարվերը: Ամբողջ ոստիկանական համակարգը պետք է պատասխանատվության ենթարկվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդկանց իրավունքները համատարած խախտվում էին, իսկ բերման ենթարկվածներին փաստաբանները ժամեր շարունակ չէին կարողանում տեսակցել:

Նրա խոսքով, անհանգստացնում է այն փաստը, որ չի վերացվում ամբաստանյալների վրա դրված տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը:

«Եթե նախաքննության փուլում պատճառաբանում են, որ տեսակցությունը կամ հեռախոսային զրույցը կարող է խոչընդոտել նախաքննությանը: Նախաքննությունից հետո դա շարունակում են պահպանել: Տպավորություն է`  կա քաղաքական հրահանգ, որ այդ անձանց նկատմամբ խիստ հետապնդում պետք է լինի»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ