Հայաստանում սկսում են բացահայտել եւ կանխարգելել ապատեղեկատվությունը
Նոյեմբերի 14, 12:00

Հայկական համացանցային սեգմենտում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը  ստեղծել է «SUT.am» անվանումը կրող յուրօրինակ նախագիծ, որի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: «Այս նախագածի նպատակն է Հայաստանին ու ՀՀ հասարակությանը վերաբերող իրականության չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումն է: Նման տեղեկությունները լրատվամիջոցներում պաշտոնյաների եւ տարբեր քաղաքական գործիչների կողմից հաճախ դրվում են շրջանառության մեջ, որոնք «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մինչեւ օրս, հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա եւ կատարելով հետազոտություն, բացահայտում է: Ուստի այսպես մենք ավելի ընդարձակում են մեր գործը եւ նրան տալիս ավելի համակարգված բնույթ», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Կարդալ ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ