Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկավեց բանավեճ «Բանակի աջակցության ՊՆ նոր նախագիծ. հասարակության բևեռացման և անվստահության պատճառները» թեմայով:
Բանախոսներն էին
Արծրուն Հովհաննիսյան, Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
Գագիկ Մելիքյան, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար
Խաչատուր Քոքոբելյան, ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր նախագահ
Հրանուշ Խառատյան, հասարակական գործիչ
Արտակ Մանուկյան, տնտեսագետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: