Հայաստանում սկսում են բացահայտել եւ կանխարգելել ապատեղեկատվությունը
14.11.2016
12:00
Հայկական համացանցային սեգմենտում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը ստեղծել է «SUT.am» անվանումը կրող յուրօրինակ նախագիծ, որի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

«Այս նախագածի նպատակն է Հայաստանին ու ՀՀ հասարակությանը վերաբերող իրականության չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումն է: Նման տեղեկությունները լրատվամիջոցներում պաշտոնյաների եւ տարբեր քաղաքական գործիչների կողմից հաճախ դրվում են շրջանառության մեջ, որոնք «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մինչեւ օրս, հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա եւ կատարելով հետազոտություն, բացահայտում է: Ուստի այսպես մենք ավելի ընդարձակում են մեր գործը եւ նրան տալիս ավելի համակարգված բնույթ», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, նման նախաձեռնության կարիք հայկական լրատվական դաշտում կա, քանի որ բազմիցս են իրականությանը չհամապատասխանող եւ հասրակությանը մոլորության մեջ գցելու նպատակով տարածվող ապատեղակատվության օրինակները: «Նման նախաձեռնություններ կան Վրաստանում եւ Ուկրաինայում: Դրանք զարգանում են այնտեղ»,  - հավելեց Իոաննիսյանը:  

«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 14-ին Դանիել Իոաննիսյան եւ SUT.am կայքի խմբագիր Վահե Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը, որի հետեւեց նախաձեռնության հեղինակների ասուլիսը:

Ղուկասյանը ընգծեց, որ իրենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր: «Գերակա շահը, որով առաջնորդվում են մեր լրագրողները՝ ակնհայտ ապատեղեկատվության տարածման կանխարգելումն է: Կայքը գործում է երեք լեզվով եւ փորձելու ենք ակտիվերոն թարմացնել այն, որպեսզի բովանդակությունը հասանելի լինի ընթերցողներին բոլոր երեք լեզուներով», - հայտարարեց Վահե Ղուկասյանը՝ հավելելով, որ «Սուտ.am»-ը չի հրապարակում այնպիսի նյութեր, որոնք խախտում են մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը, կամ արժանապատվության իրավունքը: «Սա դասական առումով լրատվամիջոց չէ, այն ուղղված է ապատեղեկատվության բացահայտմանն ու կանխարգելմանը», - հավելեց նա: 

Արդեն իսկ գործում է կայքի առանձին էջը Facbook-ում, ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ կայքը հնարավորություն է տալիս նաեւ հասարակ մարդկանց մասնակցել ապատեղեկատվության բացահայտման գործին: «Կայքում կա «տեղեկացնել ստի մասին» անունը կրող հատուկ պատուհան, որի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկացնել տարբեր ապատեղեկատվությունների մասին, որոնք մենք կփորձենք պաշտոնական հարցումների եւ հետազոտությունների միջոցով բացահայտել: Կարղ են այդ կերպ մեզ ապատեղեկատվության մասին տեղեկացնել նաեւ բարեխիղճ պաշտոնյաները: Աղբյուրի գաղտինությունն ապահովվում է», - տեղեկացրեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ