Ինչո՞ւ հայկական լոբբիստական կառույցները պահպանեցին չեզոքություն ԱՄՆ նախագահական ընտրություններում
11.11.2016
12:00
Ամերիկայի հիմնական հայկական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահական ընտրություններում պահպանել են չեզոքություն եւ չեն աջակցել որեւէ թեկնածուի: Այժմ, երբ ԱՄՆ նախագահ է ընտրվել հանրապետական Դոնալդ Թրամփը հայկական կազմակերպությունները փորձում են հասկանալ քաղաքականության մեծ փորձ չունեցող Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումները եւ մշակել Սպիտակ տան հանրապետական վարչակազմի հետ աշխատանքի մոտեցումներ:

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունն անորոշության մեջ է պահում ոչ միայն աշխարհի շատ պետությունների, այլեւ Ամերիկայում հայկական կազմակերպություններին: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, ինչպես նախորդ նախագահական ընտրություններում, այս մեկում ևս ոչ մի թեկնածուի չպաշտպանեց: Այժմ Թրամփի ընտրությունից հետո դժվար է կանխատեսել, թե գործունեության ինչ սկզբունքներ կորդեգրի նա: 24 ժամվա մեջ մարդը սկսեց տարբեր բաներ ասել, դրա համար պետք է սպասել, որպեսզի տեսնենք՝ նախ ովքեր են լինելու իր շրջապատը», - հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: 

«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 11-ին Կիրո Մանոյանի, Ամերիկայի հայկական համագումարի  տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի եւ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թրամփն՝ ԱՄՆ նախագահ. ի՞նչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում» թեմայով քննարկում: 

Մանոյանի խոսքով, դեռ պետք է ժամանակ անցի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ քաղաքական գիծ կորդեգրի Դոնալդ Թրամփը: «Նա դատապարտում էր Վաշինգտոնը եւ այն կեղտոտ անվանում, որն ըստ նրա պետք է մաքրել: Սակայն, որպես նախագահ նա ավելի քան 4000 մարդու պիտի պաշտոնի նշանակի, որոնց 60-70 տոկոսը պետք է Վաշինգտոնից լինի: Ուստի պետք է հասկանալ, թե ովքեր են լինելու նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, պետքարտուղարը: Միայն դրանից հետո պարզ կդառնա վերջինիս արտաքին քաղաքական գերակայությունները», - ասաց Մանոյանը: 

Թրամփը քաղականության մեջ նոր մարդ է, ուստի ակնկալինքներն էլ նրանից բավականին քիչ են, հայտարարեց Արփի Վարդանյանը՝ հավելելով, որ թեպետ հայկական շատ կազմակերպություններ ԱՄՆ-ում պահապանեցին չեզոքություն, սակայն հայկական համայնքը, ինչպես մյուս ԱՄՆ քաղաքացիները մասնակցեցին ընտրություններին եւ քվեարկեցին այս կամ այն թեկնածուի օգտին: «Ուղղակի պետք է հաշվի առնել, որ նախընտրական փուլում Թրամփի հայտարարությունները մի բան են, իսկ նախագահ դառնալուց հետո նրա մոտեցումները կարող են փոխվել», - ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, նախագահական քվեարկությանը զուգահեռ ընթացող սենատի ընտրություններին ԱՄՆ հայկական համայնքը եւ կազմակերպությունները բավականին ակտիվ էին: «Ընտրությունների արդյունքում Սենատում վերընտրվել են և կան մարդիկ, որոնք հայերի ընկերներն ու բարեկամներն են և կարող են հայկական հարցերով զբաղվել», - ասաց նա՝ հավելելով, որ հայկական կազմակերպությունները պետք է աշխատեն բոլոր այն ԱՄՆ քաղաքական գործիչների հետ, որվքեր կարող են օգտակար լինել հայկական հարցի ճանաչման եւ Հայաստանին ու Լեռնային Ղարբաղին աջակցություն ցուցաբելերու հարցում:

«Ամերիկայի հայերի խնդիրները երկրի վարչակարգի հետ շարունակում են մնալ նույնը: Առաջին հերթին պետք է շարունակել աշխատել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ: Նույն կերպ պետք արվի Հայաստան-Արցախ-ԱՄՆ-ի դեպքում: Արցախի հարցը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ այս տարվա ապրիլի սկզբին (խոսքը ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական գործողությունների մասին է – խմբ.) և նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անընդհատ բարձրացվի», - նշեց նա՝ դիտարկելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների համատեքստում:

«Կա Իրանի հետ հրաբերությունների խնդիր, զարգացումները Թուրքիայում, Սիրիայի խնդիրը», - ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ այս հարցերն առնչություն ունեն Հայաստանի հետ: «Հայաստանը փոքր է, բայց գտնվում է աշխարհի կարևոր մասում, ու դա պետք է հասկացնենք բոլորին, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն այս տարածաշրջանի վրա»,-ասաց բանախոսը:

Թրամփի՝ որպես անձի, անկանխատեսելիությունը տարածվել է նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հեռանկարների վրա: Համենայն դեպս այսպիսի ընկալում է գերիշխում համաշխարհային մեդիա դաշտում եւ շատ փորձագետների հայտարարություններում:

«Նա նորություն է ամբողջ աշխարհի համար և անկանխատեսելի է: Դժվար է ասել, թե ինչ կլինի այս չորս տարվա ընթացքում: Վաղաժամ է սպասել, որ էական փոփոխություններ կլինեն ՌԴ-ի հետ քաղաքականությունում, սակայն կարելի է ակնկալել որոշակի դրական դինամիկա։ Սակայն մեծ փոփոխությունների պետք չէ սպասել, քանի որ Դոնալդ Թրամփը խնդիր ունի ապացուցելու, որ լավ նախագահ կլինի ԱՄՆ-ի համար ոչ միայն երկրի սահմանների ներսում, այլ նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս», - ասաց Արթուր Ղազինյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ