Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ի՞նչ կփոխվի ընտրություններից հետո ԱՄՆ-ում և աշխարհում
Նոյեմբերի 8, 13:00

Այսօր Մեդիա կենտրոնում անցկացվեց քննարկում ԱՄՆ-ում նոյեմեբերի 8-ին  տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, որին մասնակցում էին քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: 

Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս պահին մրցապայքարը բավականին լարված է ընթանում, սակայն թեկնածուների միջև տարբերությունը մեծ չէ:

«Կան որոշակի տոկոս չկողմնորոշված քաղաքացիներ, որոնք չգիտեն ում են ընտրելու, թեև արդեն մի քանի ժամից սկսելու են ընտրությունները: Լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք է տարվել Թրամփի թիմի կողմից, բայց ես կարծում եմ, որ Քլինթոնի շանսերը ավելի մեծ են այս մրցապայքարում, բայց կարևոր է, որ Քլինթոնի կողմնակիցները գնան և ընտրեն նրան, որովհետեև եթե չգնան ընտրելու, Թրամփի ընտրվելու շանսերը ավելի մեծ են լինելու»,- ասաց Սարգսյանը:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
«Ուսանողներն` ընդդեմ տարկետման վերացման. պահանջներ և առաջարկներ»
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ