Մինչեւ տարեվերջ ՀՀ եւ ԵՄ կստորագրեն շրջանակային համաձայնագիր. դեսպան
09.11.2016
12:00
Լեհաստանն աջակցում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, որը պետք է հանդիսանա երկու կողմերի հարաբերությունների իրավական բազան: Այս մասին «Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 9-ին՝ Լեհաստանի Անկախության տոնին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Լեհաստանի անկախության օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, Հայաստանի մշակույթի և Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ Արամ Խաչատրյան հաﬔրգասրահում Կրակովի հայտնի երգչախումբը կներկայացնի հին ﬕջնադարյան լեհական երաժշտությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին՝ դեսպանը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի:  «Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ համաձայնագիրը կստորագրվի: Ավելին, սա շատ կարեւոր է տնտեսության եւ բիզնեսի համար: Գործարարներն առավել անհամբերությամբ են սպասում այդ համաձայնագրի ստորագրմանը, որը պետք է կարգավորի երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքը»,- ասաց դեսպանը:

Հայաստանը 2013 թ.-ին սեպտեմեբերի սկզբին Եվրամիության հետ 3,5 տարի բանակցություններից հետո հրաժարվեց ստորագրել համաձայնեցրած Ասոցիացիայի պայմանագիրը եւ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրության մասին: Այնուհետեւ տեւական քննարկումներից հետո միայն 2015 թ.-ի դեկտեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը վերսկսեցին նոր շրջանակային համաձայնագրի ձեւավերման շուրջ բանակցությունները:

Օրերս տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն բանակցությունների հերթական փուլը: Այս պահի դրությամբ մնացել է բանակցությունների եւս երկու շրջափուլ, որից մեկը տեղի կունենա Բրյուսելում, մյուսը՝ Երևանում: Դրանից հետո սպասելի է, որ պետք է տեղի ունենա գործընթացի ամփոփում և շրջանակային համաձայնագրի վերջնական համաձայնեցում:

Հարցին` կա՞ն խնդիրներ, որոնց պատճառով Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագիրն այս անգամ էլ չի ստորագրվի, Նովակովսկին հույս հայտնեց, որ գործընթացը նման հանգրվանի չի հասնի:

«Հույս ունեմ, որ այս անգամ խոչընդոտ չի առաջանա այս պայմանագրի ստորագրման հետ կապված: Գաղտնիք չէ, որ 2013 թվականին Հայաստանն առաջատար տեղ էր զբաղեցնում Եվրամիության Ասոցացման պայմանագիրը ստորագրելու հարցում, սակայն ընտրեց Եվրասիան տնտեսական միության հետ պայմանագիր կնքելը: Այս պայմանագիրը, այնուհանդերձ, թույլ է տալիս, որ Հայաստանը դառնա Եվրամիության բնական անդամ, որը որ սպասելի է», - ասաց նա:

ԵՄ սպասելիքները Թրամփի հաղթանակից

Ասուլիսին լրագրողների խնդրանքով Լեհաստանի դեսպանն անդրադարձավ ԱՄՆ-ը նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին: Այս իրադարձությունը նա գնահատեց, որպես ԱՄՆ-ի քաղաքացիների ժողովրդավարական ընտրության արդյունք:

Միեւնույն ժամանակ դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխութուններ տեղի չեն ունենա: «Երբ ԱՄՆ դեսպանատանը հետևում էինք ընտրություններին, Միացյալ Նահանգների դեսպան Միլսն ասաց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության 80 տոկոսը պահպանվում է սովորաբար, միայն 20 տոկոսն է , որ նոր նախագահի առաջնահերթ ծրագրերն են ներկայացնում»,֊- ասաց Նովակովսկին:

Այս համատեքստում նա հիշեց Թրամփի հայտարարությունն առ այն, որ պետք է Ամերիկան կրկին դարձնել մեծ և գերիշխող եւ նկատեց, որ սա Լեհաստանի և Եվրամիության շահերից է բխում: «Լեհաստանը և դաշնակից եվրոպական երկրները կողմ են, որ Ամերիկան դառնա այդ գաղափարին համարժեք»,- ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

Լեհաստանն, ըստ դեսպանի, ակնկալում է, որ ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը կկատարի նախկինի պարտավորությունները: «Մենք հույս ունենք, որ ներկայիս կառավարությունը կդառնա Լեհաստանի և Եվրամիության գործընկեր: Ենթադրում եմ, որ առավել ծայրահեղ քայլերի չի դիմի փոփոխություններ անցկացնելու ընթացքում», - ասաց Եժի Մարեկ Նովակովսկին:

«Ընդունեցինք ցավով, բայց ըմբռնումով»

Խոսելով Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ներկա մակարդակից՝ դեսպանն առանձնացրեց համագործակցության մի քանի ոլորտ՝ առեւտուր, տնտեսություն, քաղաքական համագործակցություն եւ պաշտպանություն: Նա նշեց, որ այժմ լեհական ընկերություն է աշխատում ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի աշխատանքի հաջող ընթացքը կարող է ապագայում օրինակ հանդիսանալ մյուս ընկերությունների համար:

Հարցին՝ արդյոք Հայաստանն ու Լեհաստանը պաշտպանության ոլորտում համագործակցում են մարտական տանկերի արդիականցաման ծրագրի շրջանակներում, ինչի վերաբերյալ մամուլը գրել է բազմիցս, Նովակովսկին պատասխանեց, որ այս գործընթացին Լեհաստանն այլեւս չի մասնակցում: «ՀՀ պաշտպանության նախարարությունը և կառավարությունը որոշեցին, որ տանկերի վերանորոգումը, արդիականացումը կատարել Ռուսաստանի հետ: Դա ընդունեցինք ցավով, բայց ըմբռնումով: Սակայն նշենք, որ այս ոլորտում լեհական ընկերությունները ամենևին չեն զիջում ռուսականին և ունեն մեծ պահանջարկ», - ասաց նա:  

Նա նաեւ նկատեց, որ ՀՀ-ի համար կենսաչափական անձնագրերի արտադրության որոլտում եւս լեհական ընկերությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը: «Որոշումը հայկական կողմինը պետք է լինի, քանի որ լեհական ընկերությունը պատրաստ է», - ասաց նա:  

Դիվանագետը մտահոգություն հայտնեց հատկապես հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նրա, չեն բավարարում առևտրաշրջանառության ծավալները: «Թեպետ անցյալ տարի մեր տնտեսական հարաբերություններն աճ են գրանցել: Ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 60-80 միլիոն դոլար (որի 80 տոկոսը Լեհաստանից Հայաստան արտահանումն է): Իհարկե, այն այնքան էլ գոհացուցիչ չէ»,  -ասաց նա՝ հավելելով, որ լեհական շուկայում հայկական ապրանքների խնդիրն ճանաչելիության ցածր մակարդակն է:

Հայկական ապրանքատեսակները, նշում է Նովակովսկին, Եվրոպայում կամ Լեհաստանում անհայտ են: Դրանց մասին գնորդները տեղյակ չեն: Նրա խոսքով, Հայաստանը ճանաչում են միայն որպես երկիր, այլ ոչ որպես բրենդ: «Այն որպես բրենդ ճանաչված է, բայց կոնկրետ ապրանքատեսակների հետ չի ասոցացվում: Ուստի պետք է այս ուղղությամբ քայլեր կատարվեն», - եզրափակեց նա:   

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ