Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ի՞նչ կփոխվի ընտրություններից հետո ԱՄՆ-ում և աշխարհում
08.11.2016
13:00
Այսօր Մեդիա կենտրոնում անցկացվեց քննարկում ԱՄՆ-ում նոյեմեբերի 8-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, որին մասնակցում էին քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս պահին մրցապայքարը բավականին լարված է ընթանում, սակայն թեկնածուների միջև տարբերությունը մեծ չէ:

«Կան որոշակի տոկոս չկողմնորոշված քաղաքացիներ, որոնք չգիտեն ում են ընտրելու, թեև արդեն մի քանի ժամից սկսելու են ընտրությունները: Լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք է տարվել Թրամփի թիմի կողմից, բայց ես կարծում եմ, որ Քլինթոնի շանսերը ավելի մեծ են այս մրցապայքարում, բայց կարևոր է, որ Քլինթոնի կողմնակիցները գնան և ընտրեն նրան, որովհետեև եթե չգնան ընտրելու, Թրամփի ընտրվելու շանսերը ավելի մեծ են լինելու»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ընտրությունների մասնակիցների թվով պայմանավորված ընտրության ընթացքը կարող է շեղում ունենալ:

«Բայց մեծ հաշվով ես կանխատեսում եմ Հիլարի Քլինթոնի հաղթանակը»,-հավելեց Սարգսյանը:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը նույնպես կարծում է, որ  Քլինթոնը կունենա ձայների առավելություն:

«Կապված է նաև Ամերիկայի նոր սերնդի մենթալիտետեի հետ, ովքեր ասում են, որ նրանք քվեարկում են հիմնականում նրա համար, որպեսզի Դոնալդ Թրամփը չընտրվի: Այնպես չէ, որ ամերիկյան հանրությունը հիացած է Քլինթոնի  քարոզարշավով, կամ անձով: Այստեղ մենք գործ ունենք Լպենների ֆենոմների հետ, մի բան որը տարիներ շարունակ 2000-ականների սկզբից կրկնվում է ֆրանսիայում, երբ ծայրահեղ աջ ուժերը հսկայական քանակությամբ ձայներ են հավաքում, բայց երկրորդ փուլում ծայրահեղականությունից հեռու մնալու համար, ասում են, որ պետք է ընտրել մյուս թեկնածուին որպեսզի Լպենը չհաղթի: Ժակ Շիրակը այդպես էլ դարձավ նախագահ, նա պարտված էր, բայց հաղթեց՝ ընդդեմ Լպենի: Սա բավականին տխուր երևույթ է քաղաքականության մեջ, երբ քվեարկում են ընդդեմ, ոչ թե կողմ: Այս բոլոր խնդիրները առկա են այս պահին Միացյալ նահանգներում և ընտրությունների արդյունքը կանխորոշված է հոգուտ Քլինթոնի»,-ասում է Մարտիրոսյանը:

Նա կարծում է, որ Քիլնթոնի հաղթանակը հավանական է, ոչ թե նրանով, որ մեծ թվով քաղաքացիներ կարող են գնալ և ընտրել նրան, այլ. «պետք է հաշվի առնել, որ իրեն մեծապես սպառած ընտրիչների ինստիտուտն է հիմնականում ԱՄՆ-ում որոշում ընտրությունները»:

«Ամենակարևոր հանգամանքը ԱՄՆ ընտրություններում այն է, որ մի թեկնածուն մյուսից կարող է ստանալ միլիոնավոր ձայներ ավելի, բայց միևնույն է չընտրվի նախագահ, որովհետև մի քանի ընտրիչներ, որոնք իբրև կոչված են ներկայացնելու քաղաքացիներին, ներկայացնում են իրենց անձնական կամքը, ընտրում ու որոշում են ընտրության ելքը, իսկ ելքը «իսթաբլիշմենթ»-ային մարդիկ են, իսկ «իսթաբլիշմենթը» նախընտրում է Հիլարի Քլինթոնին»,-հավելեց Մարտիրոսյանը:

Քննարկման մյուս բանախոս Վարդան Խաչատրյանն էլ ասաց, որ Թրամփին սատարում է  շատ զգալի սպիտակ բանվորական զանգված, ովքեր աշխատում են ոչ մի հարցախույզի մեջ չլինել:

«Անգամ հարցախույզների մեջ էլ չեն տալիս այն պատասխանը, որոնք իրենք տալու են ընտրությունների ժամանակ: Հնարավոր սևամորթ զանգվածի քվեարկումը, որը թվում էր պետք է հօգուտ Քլինթոնի լիներ, կանխաքվեարկման տվյալներով այդպիսին չէ, այս առումով կանխատեսելն անիմաստ է: Պետք է հետևել և տեսնել ինչ կլինի»,-ասաց Խաչատրյանը:

Այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, Խաչատրյանը պատասխանեց, որ արդեն շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Նա նշում է, որ այսօրվա դրությամբ ամերիկյան հասարակությունը ունի խնդիրներ՝ «իսթաբլիշմենթի» հանդեպ ունեցած հավատի առնչությամբ:

«Ծանրագույն իրավիճակը այն չէ, որ սկսում է տնտեսական խորը ճգնաժամից, ծանրագույն իրավիճակը սկսում է նրանից, որ գոյություն ունեցող արդարացիության խախտումներին հարմարվում է հասարակությունը: Էլիտան էլ է հարմարվում, հասարակությունն էլ:  Քլինթոնը պետք է պարտվեր, եթե դիմացինը ունենար ճկունության այն միջին աստիճանը որ ճշգրիտ հարվածներ հասցներ: Բայց դա էլ տեղի չունեցավ ու հիմա դժվար է ասել ամերիկյան հասարակության համար որպես իշխանության գագաթ որն է ավելի ճիշտ: Այն հարցին, թե ընտրություններում հաղթելուց հետո Քլինթոնը հեշտ կկառավարի՞, ես կասեի, որ ոչ, որովհետեև նա իսկապես բաց է թողել հասարակության կողմից թողած հարվածները, որոնք դժվարացնելու են իշխանությունը: Սա ամերիկյան իրականությունն է»,-ընդգծեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ հասարակական կարծիքը ի վիճակի է ամեն ինչի. «Ոչ միայն իրավիճակ փոխելու ընտրությունների ֆինալում, այլև դրանից հետո կարող է այնպիսի հակակշիռ ստեղծվի գործող իշխանության համար, որ չէիր էլ ենթադրի»:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ