«Ուզբեկստանում ազատազրկված հայազգի Արամայիս Ավագյանի քրեական գործի հետ կապված վերջին զարգացումները»
04.11.2016
12:00

Նոյեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս «Ուզբեկստանում ազատազրկված հայազգի Արամայիս Ավագյանի քրեական գործի հետ կապված վերջին զարգացումները» թեմայով:

Բանախոսներն էին`

Ֆլորա Սաքունց, Արամայիս Ավագյանի մայրը, ով ՀՀ իշխանություններին նամակներ է հասցեագրել 

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Անուշ Մարտիրոսյան, լրագրող

Տեղեկանք Արամայիս Ավագյանի գործի մասին

Ձկնաբուծարանի բիզնեսը ուզբեկական տեղական իշխանությանը չզիջելուց հետո Արամայիս Ավագյանին ներկայացվել են մի շարք  մեղադրանքներ, այդ թվում՝ կրոնական ծայրահեղականության: Իրավապահները  քրեական հետապնդում սկսելու փաստական հիմք են համարել Արամայիս Ավագյանի՝ մորուքով լուսանկարը: Այդ լուսանկարն արվել է Արամայիս Ավագյանի երիտասարդ եղբոր քառասունքի օրը, սակայն ուզբեկական իրավապահներին հնարավոր չի եղել համոզել, որ հայկական ավանդույթներով, տղամարդիկ մորուք են պահում հարզատների մահվան կապակցությամբ, և դա չի կարող համարվել կրոնական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց:

Քննարկման ամբողջական հաղորդագրությունը հասանելի կլինի ավելի ուշ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ