Գազի սակագների նվազում. տնտեսական քա՞յլ, թե՞ նախընտրական ակցիա
02.11.2016
13:00
Հայաստանում գազի սակագների իջեցման «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտ շատ նման է կարճաժամկետ նախընտրական ակցիայի, եւ սակագները կարող են կրկին բարձրանալ մյուս տարվա հուլիսին: Մյուս կողմից սակագների իջեցման բեռը Հայաստանի գոնե սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների մասով տեղի է ունենանալու պետական բյուջեի հաշվին, իսկ սա նշանակում է ոչ թե իրական գազի իջեցնում, այլ ուղղակի վճարողի փոփոխություն:

Գազի սակագնի տարբերակված նվազման մասին կառավարության փոփոխությունից հետո խոսեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին դրույթ ամրագրվեց նաեւ կառավարության ծրագրում, ինչպես նաեւ համապատասխան հանձնարարականներ տրվեցին պրոֆիլային գերատեսչություններին: 

Գազի սակագինը, համաձայն Հայաստանի գազատրասնպորտային համակարգի մոնոպոլ շահագործող «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության, չի փոխվել սահմանին: Այսինքն՝ Ռուսաստանը չի իջեցնում Հայաստան մատակարարվող գազի սակագները: Տեղի է ունենում միայն ներքին՝ վերջնական սպառողների համար նախատեսված սակագների իջեցում: Սոցիալապես անապահով խավերի համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 100 հազ․ դրամ: Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 139 հազ․ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)՝ ներկայիս 146 հազարի փոխարեն:

Ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը): Նույն սակագինն է սահմանվում վերամշակող կազմակերպությունների համար: Իսկ ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 242.1 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը):

«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, տնտեսագետ Արտակ Մանուկյանի, Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի եւ Էներգետիայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ի՞նչ ակնկալել գազի սակագանի վերանայումից. տնտեսական եւ քաղաքական արձագանք» թեմայով: 

Թեպետ համաշխարհային շուկայում գազի գները նվազում են, ինչը պամանավորված է նավթի միջազգային գների անկմամբ, սակայն վերջերս այս միտումները կայունացման նշաններ են ցույց տալիս: Ուստի այն, որ «Գազպրոմ Արմենիան» սակագների վերայանման հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հիմա, սա, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, նշանակում է, որ ՀՀ բանկիչները երկար ժամանակ գազի համար վճարել ենք ավելի շատ, քան իր իրական արժեքն է: «Սահմանին գազի գին  անփոփոխ է, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն չկա, միջազգային մակարդակում գազի գնը նվազել է, սակայն այն չի կարող հավերժ իջնել: Սրանք այն հիմնական գործոններն են, որ ազդում են գազի սակագնի վրա՝ իջեցնելով կամ բարձրացնելով այն: Մյուս կողմից, եթե սահմանին գազի սակագինը չի փոխվել (1000 խմ-ի դիմաց 150 դոլար), իսկ ջերմոցային ու վերամշակվող տնտեսությունների համար սահմանվում է 212 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն չեն օպտիմալացվում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպության ծախսերը, չեն իջեցվում կորուստները եւ չի բաձրացվում աշխատանքի արդյունավետությունը, ապա նշնակում է ընկերությունը վնասով է աշխատելու, կամ էլ պետությունը փորձելու է փոխհատուցել դրանք: Մեծ հաշվով, մենք սուբսիդավորում ենք «Գազպրոմ Արմենիայի» անարդյունավետությունը», - ասաց Մանուկյանը:

Միեւնույն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», հայտարարելով գազի սակագների իջեցման հայտի մասին, ներկայցրեց նաեւ «կապույտ վառելիքի» գնի իջեցման հիմնավորումները, որոնք, հիմնականում, բխում են ակնկալիքներից: Համաձայն տարածած հաղորդագրության, դրանք են, Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի ակնկալվող նվազեցում, գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ, ըկներության ֆինանսական ծախսերի օպտիլամալացում, ինչը տեղի է ունենալու «Գազպրոմի» «դստեր» ֆինանսական պարտավորությունների նվազեցման եւ ներդրումային ծրագրերի վերանայման միջոցով, եւ, վերջապես, նախատեսվում է ստանալ որոշակի ֆինանսական աջակցություն «Գազպրոմից»՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:

Հատկապես ներդրումային ծրագրերի մասով Արտակ Մանուկյանը հիշեցրեց, որ այս տարվա հոկտեմբերի 15-ին «Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա որոշմամբ, պետք է ներդրումային ծրագիրը ներկայացներ, սակայն դեռ չի ներկայացրել: Այնուամենայնիվ ըստ Մանուկյանի սա կարճաժամկետ ծրագիր է, քանի որ պետական բյուջեն իր սուղ միջոցների հաշվի այս բեռը չի կարող երկար «քարշ տալ»: «Եթե հունվարին անգամ էժանանա գազի սակագինը, հուլիսին կրկին թանկանալու է», - նշեց նա:

Քննարկման մյուս բանախոս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ գազի սակագինը չի նվազել, այլ «փոխվել է վճարողը»: «Սակագնի նվազեցումը սուբսիդավորելու է պետությունը: Այն 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք պետք է օգտվեն զեղչերից, եթե սպառելու են մինչեւ 600 խմ գազ, ապա նրանց համար սակագաների նվազեցումը մուծելու է կառավարությունը: Սա նշանակում է «Գազպրոմին» ավելի երաշխավորված մուծումներ: Սա, իհարկե, սպառողի համար լավ է, բայց պետության, տնտեսության վրա անդառնալի ազդեցություն կունենա՝ մրցակցությունը շաը կտուժի»,  -ասաց նա՝ հավելելով, որ սա «միայն եւ միայն նախընտրական քայլ է»: «Մեկ այլ խնդիր էլ կա, քանի որ դեռ պարզ չէ ջերմոցային տնտեսությունների համար ով է վճարելու, էլի՞ սուբսիդիա է: Այս հարցի դեռ պատասխան չկա», -ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով հատկապես ջերմոցային տնտեսություններին տրամադրած զեղչերի մասով «բացվում է կոռուպցիայի լայն դաշտ»: «Կան շատ ջերմոցներ, որ ամսական չեն օգտագործում նախատեսված գազի ծավալ, ուստի նրանք ստիպված պետք է գազն օգտագործեն, կամ պայմանվորվածության գան տեսուչի հետ, որպեսզի իրենք ընկնեն զեղչի տակ», - հավելեց նա:

Քննարկման բանախոսներից Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը ողջունեց ոլորտի համար նախատեսվող գազի սակագների զեղչը, սակայն տարակուսանք հայտնեց առ այն, որ սա ժամանակավոր ակցիա է լինելու: Ջերմոցային տնտեսություններում գազի ծախսը մոտ 40 տոկոս է կազմում ընդհանուր ծախսերի մեջ:

«Ուստի սա կարող է ինչ-որ չափով ազդել ջերմոցային տնտեսույթուններում արտադրվող ապրանքների սակագների վրա, եթե իհարկե լինի երկարաժամկետ ծրագիր: Այն կարող է նաեւ խթանել մարդկանց ջերմոցներ հիմնել, ինչը շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացման համար: Սակայն եթե այն իսկապես կարճաժամկետ է, ապա ոչինչ չին փոխի ոլորտում: Ներդրողը նմանատիպ ակցիաներով ներդրումներ չի կատարի, նրան պետք է ապագայի համար ցածր եւ կանխատեսելի սակագներ», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այժմ կա շուրջ հազար ջերմատներ, սակայն գազի ներկայիս սակագների պայամաններում տարեց տարի դրանց թիվը կրճատվում է, քանի որ բիզնեսը դառնում է շատ անարդյունավետ:

«Մյուս կողմից էլ ՀՀ իշխանությունները թույլ են տալիս անարգել Հայաստան մուտ գործել թուրքական արտադրության լոլիկի մեծ խմբաքանակներ, որն ուղղակի չի թողնում տեղի արտադրողին շնչել», - հավելեց նա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ի Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ