Լրագրողների նկատմամբ բռնություններն ու իրավախախտումները Հայաստանում. անդրադարձ 2016-ին
02.11.2016
11:00
Այսօր` Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրը, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Լրագրողների նկատմամբ բռնություններն ու իրավախախտումները Հայաստանում. անդրադարձ 2016-ին» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Ժամանակն է վերջ տալ այն վայրագություններին, որոնք որ իրականացվում են լրագրողների և լրատվամիջոցների մյուս աշխատակիցների նկատմամբ: 2015թ.-ի հունիսի 23-ի դեպքերից հետո մենք ասում էինք, որ սա աննախադեպ երևույթ է, բայց այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հուլիսին պետք է կրկին աննախադեպ բառը կրկնենք, որովհետև և’ բռնությունների թիվը ավելացավ, և՛ այս անգամ արդեն հատուկ միջոցներ կիրառվեցին լրագրողների նկատմամբ: Ձևական մոտեցումը, կոծկելու միտումը, քավության նոխազ գտնելը, դա է ձեռագիրը, իսկապես պետք է վերջ տալ այս անպատժելիության մթնոլորտին, արդյունավետ գործողություններ ձեռնարկել, ոչ թե ուղղակի ներողություն խնդրել և հորդորել մոռանալ այդ դեպքերը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Լևոն Բարսեղյանը կարծում է, որ հանրային բողոքները, ցնցումները տարբեր պատճառներով ուղղակի հնարավորություններ են ռեժիմի իրական պատկերը բացահայտելու համար:

«Մինչև սահմանադրական հանրաքվեն ես համարում էի, որ Հայաստանը մերձավտորիտար երկիր է, լիակատար ավտորիտար չէ և ավտորիտարացման  արմատական անցումը տեղի ունեցավ Սահմանադրության կեղծմամբ հանրաքվեի արդյուքնների, որը ընկավ այդ երկու իրադարձությունների արանքում` Բաղրամյան փողոցի ցույցերի և Սասնա Ծռերի զինված ապստամբության: Անցած 2-3 տարիների դինամիկան քաղաքացիական ազատությունները և քաղաքական իրավունքները ճնշելու մասով ցույց է տալիս, որ Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը: Այդ խորացման նոր տեմպը սկիզբ է առել 2013թ.-ի սեպտեմբերի 3-ով, երբ Սերժ Սարգսյանին ստիպեցին Հայաստանը մտցնել Եվրասիական գետո, և քաղբանտարկյալների աճը, քաղաքացիների ազատությունների զանգվածային սահմանափակումները, բռնությունները և այդ համատեքստում չէր էլ կարող այլ կերպ լինել լրագրողների նկատմամբ եղած բռնաճնշումները ու զանազան հանցագործությունները, դրանք շատ բնական են» ,-ասաց Բարսեղյանը:

Նա ընդգծում է, որ աննախադեպությունը այս իմաստով է, որ նախկինում այդ ծավալի, այդ զանգվածայնության հարձակումներ չէին եղել: Ըստ նրա՝ լրագրողների գործերով հարկավոր է պատշաճ քննություն, բացահայտում և պատիժ, ինչը կբերի նման դեպքերի կանխարգելմանը:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանը լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, վավերացնելով տարբեր կոնվեցիաներ ու վերցնելով պարտավորություններ, ամեն ինչ արել է շատ ձևական:

«Որովհետև այդ մարդիկ, ովքեր ստորագրել են, կազմում են այսօրվա իշխանությունը իրենք չեն էլ կարդացել կամ քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա: Քաղաքակիրթ երկրների իշխանություններն եկել են այն հոգեբանությանը, որ ոչ թե պետք է կոծկել արվածը, այլ չանել: Մեզ մոտ գնում է այն միտումը որ ոչ թե չանել, այլ կոծկել արվածը: Եվ այս տեսակետից ո՞վ է դիմադրում դրան` լրագրողները: Եթե նրանց հոգեբանությունը փոխված լիներ` ինչ-որ բարեփոխումներ անելու, ապա այդ ժամանակ այդ հին հոգեբանությամբ մարդիկ, եթե լրագրողների նկատմամբ բռնություն գործադրեին, ապա կպատժվեին: Քանի դեռ այդ հոգեբանությունը չի փոխվել, մենք անընդհատ ունենալու ենք այդ զանգվածային աննախադեպ ծեծերն ու ոճիրները ու ոչ միայն լրագրողների նկատմամբ» ,-ասաց Իշխանյանը:                           

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ