«ԵՄ-Հայաստան բանակցություններ. իրատեսական գործընթա՞ց, թե՞ չափազանցված սպասումներ»
28.10.2016
13:00
Թեպետ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի կազմման շուրջ բանակցություններն ընթանում են բավականին դինամիկ հունով, այնուամենայնիվ փորձագետները մտավախություն ունեն, որ Ռուսաստան-Արեւմուտք սրվող հակասությունները եւ ՀՀ-ում հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր ոչ բավարար որակը կարող են իր բացասական ազդեցությունը թողնել Երևան-Բրյուսել բանակցային գործընթացի վրա:

«Ուկրաինայի հետ տեղի ունեցածը, ինչպես նաեւ 2013-ի Հայաստանի եվրասիական շրջադարձը ցույց են տալիս, որ Ռուսաստանը փորձեց ուղղակի սպանել ԵՄ Արեւելյան գործընկերությունը: Այժմ էլ թեպետ հնչում են պաշտոնական հայտարարություններ, որ Ռուսաստանում տեղյակ են ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացից եւ դեմ չեն, իսկ Եվրամիությունը փոխել է իր մոտեցումներն Արեւելյան գործընկերության շրջանակներում, ես վստահ չեմ, որ այս սխեման կաշխատի: Աշխարհաքաղաքական ազդակների ազդեցության տակ այն մի օր կարող է ընդհատվել», - հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

«Մեդիա կենտրոնում» հոոկտեմբերի 28-ին Ստեփան Սաֆարյանի, քաղաքագետներ Արմեն Մինասյանի, Նարեկ Գալստյանի եւ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան բանակցություններ. իրատեսական գործընթա՞ց, թե՞ չափազանցված սպասումներ» թեմայով քննարկում:

Օրերս տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն բանակցությունների հերթական փուլը: Այս պահի դրությամբ մնացել է բանակցությունների եւս երկու շրջափուլ, որից մեկը տեղի կունենա Բրյուսելում, մյուսը՝ Երևանում: Դրանից հետո սպասելի է, որ պետք է տեղի ունենա գործընթացի ամփոփում և շրջանակային համաձայնագրի վերջնական համաձայնեցում:

Բանակցային գործընթացի վրա, ըստ քաղաքագետ Արմեն Մինասյանի, կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ ներքաղաքական գործընթացները: Այս համատեքստում նա առանձնացրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այնուամենայնիվ, դատելով կողմերի հայտարարություններից, ըստ Մինասյանի, բանակցություններում գերիշխում է կառուցողական մոտեցում:

«Կողմերը տրամադրված են ավարտին հասցնել գործընթացը, ուստի ենթադրվում է, որ բանակցությունները և պայմանագրի ստորագրումը դրական արդյունք կունենան», - ասաց նա՝ հավելելով, որ բանակցողներն էլ բավականին անորոշ վիճակում են, քանի որ վերափոխման մեջ է գտնվում նաեւ Եվրամիությունը:

«Շրջանակային համաձայնագրի կազմումը եւ բանակցությունների ավարտը դեռ չի նշանակում, որ գործընթացն ավարտվեց: Այդ համաձայնագիրը դեռ պետք է հաստատման գործընթաց անցնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում, ու այստեղ հատկապես հաշվի առնելով արդի աշխարահքաղաքական միտումները՝ միգրացիոն ճգնաժամ եւ այլն, դժվար է հստակ հասկանել, թե ինչ որոշումներ կկայացվեն», - ասաց նա:  

Ըստ քաղաքագետ Նարեկ Գալստյանի՝ այժմ ՀՀ-ԵՄ բանակցություններն ավելի շատ տնտեսությանը վերաբերող տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ են: Այստեղ էլ, նշում է նա, կան որոշակի զգայուն կետեր ու խնդիրներ, մասնավորապես Հայաստանի ԵԱՏՄ-ը անդամակցության հետ կապված:

«Հայաստանն ունի ստանձնած պարատավորություններ ու տնտեսական համագործացկությունը պետք է հստակեցվի ԵՄ-ի հետ», - հայտարարեց նա:   

Քաղաքական մասով, նշում է Գալստանը, համաձայնություն կա, քանի որ նախկին Ասոցիացիայի համաձայնագրի քաղաքական մասը մնում է նույնը, իսկ այն համաձայնեցված էր:

«Անկեղծ ասած չեմ ակնկալում, որ լուրջ խոչընդոտ կլինի, որովհետև 2013-ից հետո Արևելյան գործընկերության փիլիսոփայության փոփոխություն տեղի ունեցավ: Վերջնական տարբերակը կլինի ավելի համաձայնեցված և քաղաքական գործոնները ազդեցություն չեն ունենա, մանավանդ կա մի կարևոր հանգամանք: ԵԱՏՄ-ի կազմում ստանձնած պարտավորությունները հստակ են, և ԵՄ-ի հետ հարաբերություններում ՀՀ-ն չի կարող հակասել դրանց»,- նշեց Գալստյանը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առեւտրա-տնտեսական ասպեկտին: Նրա խոսքով, Հայաստանն ամենամեծածավալ առևտրային հարաբերություններն ունի եվրոպական երկրներից երեքի հետ՝ Բուլղարիա, Գերմանիա և Նիդեռլանդներ:

«Եվրոպական երկրներն իրենց սեփական արտադրանքն ավելի քիչ են արտահանում Հայաստան, քան այլ երկրների արտադրանքը: Գործում է միջնորդների ինստիտուտը: Բացի այդ մենք հիմնականում արտահանում ենք ԵՄ հանքահումքային ապրանքներ, իսկ ՀՀ-ում ԵՄ որկրների ներդրումների առյուծի բաժինը հենց այդ ոլորտում է», - նշեց նա՝ հավելելով, որ այժմ Եվրոպան, որպեսայդպիսին, ՀայաստանըևԱրևելյանգործընկերությանմյուսերկրներըդիտարկելուէորպեսիրարտահանմանշուկա:

Փորձագետները սակայն փաստեցին, որ Եվրամիության շուկա հեշտացված մուտք ունենալն այնուամենայնիվ հնարավորություն է, իսկ թե որքանով կօգտվի այդ հնարավորությունից Հայաստանը, կախված է միայն ու միայն պաշտոնական Երեւանի վերափոխվելու ու արդիական պետություն դառնալու ցանկությունից:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ