«Փաստաբանների նոր հայտարարությունը Անդրիաս Ղուկասյանի քրեական գործի և կալանքի վերաբերյալ»
28.10.2016
12:00
Հոկտեմբերի 28-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս Անդրիաս Ղուկասյանի քրեական գործի ընթացքի և կալանքի վերաբերյալ:

Ւնչպես հայտնի է, Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է այս տարվա հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, ով մասնակցում էր Մեդիա կենտրոնի ասուլիսին, ասում է, որ արդեն 3 ամիս է` քրեական գործը քննվում է և այս ընթացքում նախաքննական մարմինը տիրապետում է այն ծավալի արդյունքների, որոնցով միանաշանակ պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր ինչպես Անդրիաս Ղուկասյանի, այնպես էլ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ:

«Մենք գտնում ենք, որ այս գործի քննությունը պետք է ուղարկվի Հատուկ քննչական ծառայություն, որովհետև ակնհայտ է դարձել, որ ինչ-որ կատարվել է, և եթե դա ըստ նախաքննության մարմնի, զանգվածային անկարգություն է, իրականացվել են Ոստիկանության և Ոստիկանության հետ համագործակցող սադրիչների կողմից: Այս ընթացքում, սակայն, նման ապացույցների պայմաններում, որը մանրամասն մեր կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, օնլայն ռեժիմով այդ իրադարձությունները ցույց են տրվել, ինչպես Ազատության հրապարակում հավաքը, այնպես էլ երթը դեպի Սարի Թաղ և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց Մեժլումյանը:

Նա ընդգծում է, որ իրենք ամբողջ հեռարձակվածը սղագրել են և այդ կայքերի հղումներով, տեսագրություններով միջնորդել են վարույթ իրականացնող մարմին` գլխավոր դատախազին, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի. «Որովհետև այդ ամենով պարզ երևում է, որ ընդհանրապես զանգվածային ոչ կոչեր, ոչ գործողություններ, ոչ դրա հետ առնչվող արարքներ Անդրիաս Ղուկասյանը և մյուս մեղադրյալները չեն կատարել»:

«Նույն այդ տեսագրություններով երևում է, թե ինչպես են այդ սարդրիչները` 10-15 հոգի, փորձում ժողովրդին իջեցնել դեպի ՊՊԾ գունդի տարածք, երբ որ մի քանիսը իջնում են նրանց հետևից, նրանք սկսում են շրջվել, քարերով ու մահակներով ժողովրդի հետից ընկնում, և ժողովուրդը փախնում է»,-հավելում է Մեժլումյանը:

Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասում է, որ Ոստիկանության աշխատակիցների «շինծու ցուցմունքների» հիման վրա առաջադրվեցին այդ անհիմն և ապօրինի մեղադրանքները:

«Ու, այնուամենայնիվ, նրանք գնացին նրան, որ շուրջ 3 ամիս է Անդրիաս Ղուկասյանին պահում են անազատության մեջ, իսկ ՀՀ դատարանները, գտնվելով այդ քաղաքական պատվերի տակ, չեն բավարարում պաշտպանական կողմի ներկայացրած նույնիսկ գրավի միջնորդությունները: Մեր պաշտպանյալ Անդրիաս Ղուկասյանը պետք է վաղուց լիներ ազատության մեջ: Ակնհայտ է դառնում, որ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանի մասով կա հստակ հետապնդում, նրա քաղաքական հայացքների հետ կապված»,-ասում է Պետրոսյանը:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասում է, որ իր համար զարմանալի է ու անընդունելի, որ նախագահի թեկնածուին կարող են ձերբակալել և անազատության մեջ պահել, մերժել միջնորդությունները:

«Բոլոր քաղաքական գործիչները արտահայտվել են եւ ստորագրել են՝ ի օգուտ Անդրիասի և երաշխավորել են, եթե փոխվի խափանման միջոցը, ինքը չի խոչընդոտի, ինքը պատշաճ անձնավորություն է: Ամեն պատգամավորի հետեւում կանգնած է մի մեծ ընտրական խումբ, կանգնած են հազարավոր մարդիկ, ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը, որոնք երաշխավորում են Անդրիասի համար»,-հավելեց Թարխանյանը:                               

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ