Կանանց մասնակցությունը ընտրություններին և քաղաքական գործընթացներին. առկա խոչընդոտներ և մարտահրավերներ
26.10.2016
12:30
Հոկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» ՊԽԼԻ-ի հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը համատեղ կազմակերպել էին քննարկում «Կանանց մասնակցությունը ընտրություններին և քաղաքական գործընթացներին. առկա խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով:

Ինչպես հայտնի է այս տարվա սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին հանրապետության 10 մարզի 690 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ավագանու թեկնածու ՏԻՄ ընտրություններին առաջադրվել էր 5031 տղամարդ թեկնածու և 674 կին թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի համար առաջադրված 931 թեկնածուներից ընդամենը 26-ն են եղել կանայք: Սակայն ընտրություններին արձանագրված արդյունքներով ընդամենը 9-ը կին է ընտրվել համայնքապետի ղեկավար, որոնցից 8-ը վերընտրվել են իրենց համայնքներում: 

Հոկտեմբերի 2-ին ընտրությունների արդյունքներով ավագանու անդամ է ընտրվել 1991 տղամարդ և 251 կին, ինչը կազմում է 11.2% : Մինչ ընտրությունները նշված 6 մարզերի ավագանիներում կանայք նույն 11.2 %-ով  էին ներկայացված:

Սակայն խոշորացված համայնքներում պատկերը մի փոքր այլ է և զգացվում է կանանց ներգրավվածության նվազում:

Եվ սեպտեմբերի 18-ի, և հոկտեբերի 2-ի ընտրությունների արդյունքներով խոշորացված բոլոր համայնքներում արձանագրվել է հետընթաց կանանց ներկայացվածության առումով:  Ընդահանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը այդ համայնքներում մինչ խոշորացումը եղել է 10-15 տոկոս, իսկ խոշորացումից հետո  5 տոկոս:

Ընտրություններում և քաղաքական այլ գործընթացներում կանանց մասնակցության և արձանագրված արդյունքների վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանըիրավապաշտպան, «50/50» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանը և Գյումրու ավագանու թեկնածու (1-ին համարի ներքո) ՀԱԿ կուսակցությունից, «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը:

Լենա Նազարյանն ասում է, որ համայնքների ղեկավարների 70 տոկոսը 56-66 տարեկան տղամարդիկ են:

«Սա իրողություն է և այդպես է եղել ՏԻՄ համակարգի հիմնադրումից մինչ օրս: Տարիքային և սեռային այս խտրականությունը լուրջ խնդիր է: Առաջադրվում են միջին տարիքի տղամարդիկ և շատ ավելի քիչ կանայք: Ընդունված կարծիք կա համայնքներում, որ տղամարդիկ շատ ավելի լավ են հարցեր լուծում, քան կանայք: Չկա կանանց միջև սոլիդարություն, այսինքն համայնքների բնակիչների մեծամասնությունը կանայք են և թվում է, որ իրենք պետք է  ընտրեն կանանց, բայց իրենք չեն հավատում իրենց ուժերին և չեն հավատում նաև կին թեկնածուի ուժերին: Ինձ համար վառ օրինակ է Արուսյակի օրինակը, ով Գառնիում շատ լավ ցույց տվեց իր քաղաքացիական դիրքորշումը համայանքի խնդիրների հետ կապված և առաջադրվելով ստացավ ընդամենը 188 ձայն»,-ասաց Լենա Նազարյանը:

Նա ընդգծում է, ար այսօր կարևարգույն խնդիր է կանանց  խտրականությունը հենց կանանց նկատմամբ:

«Իրենք չեն հավատում իրենց ուժերին և չեն հավատում նաև կին թեկնածուների ուժերին»,-հավելեց Նազարյանը:

Քննարկմանը մասնակցող Զառա Հովհաննիսյանն ասում է, որ այս խնդիրը գենդերային կարծրատիպերի մեջ է, թե սոցիալական ինչ վարք է նախատեսվում կնոջ և տղամարդու համար:

«Այս դեպքում ղեկավարի պաշտոնը չի ասոցացվում կին թեկնածուի հետ, եթե անգամ լինում է մասնակցության ջանք: Անգամ կուսակցություները այս ընտրություններին փորձեցին առաջին դեմքով հանդես գալ կին թեկնածուներով, բայց միևնույն է կարծրատիպերը թույլ չտվեցին, որ սոլիդարության դրսևորում լինի կամ պաշտպանություն այդ կանանց նկատմամբ»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ քարոզշարժավը գրագետ և ճիշտ ուղղությամբ տանելու, կազմակերպելու համար կանայք գիտելիքի կարիք ունեն, սակայն այսօր նրանք ոչնչով չեն զիջում տղամարդկանց:

«Եթե մենք դիտարկենք տղամարդ թեկնածուների քարոզարշավները, նրանց բառապաշարը և նրանց կրթվածության որակները, չենք կարող ասել, որ կանայք զիջում են,  չենք կարող ասել, որովհետև բոլոր ցուցանիշներով  կանայք շատ ավելի բարձր են: Կրթական համակարգում կանանց ներգրավվածությունը շատ ավելի բարձր է, քան տղամարդկանցը: Եթե 38 տոկոս տղամարդիկ են ստանում բարձրագույն կրթություն, ապա 50-ից ավելի տոկոսը կանայք ենք ստանում»,-ասում է Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ առաջին հերթին պետք է կոտրել կարծրատիպերը, ուժեղացնել կանանց, փոխանցել հմտություններ և լուծել նրանց ֆինանսական օժանդակության հարցը:

«Ի վերջո մենք շատ լավ գիտենք, որ քաղաքականությունը ու տնտեսությունը զուգահեռ են գնում: Մենք տեսնում ենք, որ համայնքներում հաղթում են ու կարողանում են հիմնավորվել նրանք, ովքեր ունեն տնտեսական լուրջ բազա: Կանայք դա չունեն, կարելի է ասել, որ կանանց 1 տոկոսն ունի բիզնեսում ներգրավվածություն,  բայց դա բավականին լուրջ խոչընդոտ է, որպեսզի կանայք կարողանան քաղաքական դիրքերում հասնել հաջողությունների»,-հավելեց Հովհաննիսյանը:

Տեսազանգի միջոցով քննարկմանը միացած Եպրաքսյա Մեխակյանը ասում է, որ այսօր Գյումրու ավագանում անցել են նույն տղամարդիկ, ովքեր նախորդ 4 տարիներին աշխատել էին ավագանիում և Գյումրիում հասարակության մեծամասնությունը արդեն դժգոհ էր իրենց աշխատանքից:

«Իհարկե մեր ավագանիում 8 կին է անցել, բայց սա նշանակում է, որ հասարակությունը պատրաստ չէ, որպեսզի կինը ղեկավարի քաղաքական պաշտոններում: Եթե հասարակությունը պատրաստ է կրթության, առողջապահության ոլորտներում տեսնել կին ղեկավար, ապա քաղաքականության մեջ պատրաստ չէ տեսնել»,-ընգծում է Մեխակյանը:

Նատալյա Հարությունյանը, ով ներկայացրեց 2012-ից մեկնարկած  «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագիրը, ասաց, որ 4 տարիների ընթացքում իրենք աշխատել են 3000 կանանց հետ հանրապետության 10 մարզերում:

«Մենք սկսեցինք աշխատել դեռ 2012-ի ընտրություններից առաջ գրանցված թեկնածուների հետ և այն  ժամանակ բավականին լավ արդյունքներ գրանցեցինք, որովհետև այն կանայք, ում հետ աշխատել էինք, նրանց 66 տոկոսը ընտրվեց որպես համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ: Եթե իրականում համեմատենք, կտեսնենք, որ շատ փոքր տոկոսն է առաջադրվում և մասնակցում ընտրություններին՝ համեմատած այն կանանց թվի հետ, որոնց հետ մենք աշխատում ենք: Որոշակի աճ կա, առաջադրվածների և ընտրվածների առումով, բայց երբ նայում ենք մեր ծրագրի արդյունավետության տեսանկյունից, իհարկե թվերը պետք է լինեին ավելի մեծ»,-ասում է Հարությունյանը:

Նա ընդգծում է, որ քաղաքականություն մտնող կանանց մեջ մեծամասնությունը մասնագիտությամբ ուսուցիչներ են կամ դպրոցի տնօրեններ: Առավել բարձր ցուցանիշենր գրանցվել են Սյունիքի և Լոռու մարզերում:  Պասիվ են Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիում:

«Բայց կան կարծրատիպեր, կանայք վստահ չեն իրենց ուժերին: Գյուղերում ունենք մեծ թվով դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, ովքեր այդ ներուժը ունեն, բայց չեն առաջադրվում, հանրությունը չի ընդունում, որ կինը անցնի ՏԻՄ օղակում աշխատելու: Մյուս կողմից կայացած կանայք վախենում են չընտրվելուց, մտածում են իրենց վարկը կարող է ընկնի, որ փորձեն առաջադրվել, բայց չընտրվեն: Մենք շատ ուժեղ կադրեր ունենք, որոնք որ վերջին պահին չեն առաջադրվում, պատճառները և քաղաքական են և անձնական»,-հավելում է Հարությունյանը:

Նա նշում է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան դաշտ և միջավայր, որը կնոջը կօգնի առաջադրվել:

«Մենք խոսում ենք նաև օրենսդրական փոփոխությունների մասին, որպեզի ներդնեն 30 տոկոս քվոտան տեղական ինքնակառավարման մարմիններում և կանանց ներգրավվեն: Աշխատանք է պետք տանել ոչ միայն հասարակության հետ, այլև կանանց ընտանիքների հետ, որովհետև եթե կինը ընտանիքում ունի խնդիր, իրեն դժվար կլինի առաջադրվել: Շատ կարևոր է, որ կինը տան անդամներից էլ ունենա այդ աջակցությունը, որպեսզի առաջադրվի և ընտրվի»,-հավելեց Հարությունյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ