Վերջին դիվերսիոն փորձը ԼՂ շփման գծում` ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի այցի նախօրեին
26.10.2016
11:00
Հոկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Վերջին դիվերսիոն փորձը ԼՂ շփման գծում` ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի այցի նախօրեին» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էինԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Ալիևի վարչակարգի սովորական ձեռագիրն էր. որևէ միջոցառում, որը նախատեսված էր ԼՂՀ հարցի կարգավորման համար դրա նախօրեին ինչ-որ մի քայլ կատարել, որը կնսեմացնի այդ գործողությունների բովանդակությունը: Նախատեսված էր ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան, որի հիմնական նպատակն էր Վիենայի և Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչել: Այդ համաձայնությունների ձեռք բերումից հետո Բաքուն անընդհատ տարբեր պատճառաբանություններով, խուսանավումներով հրաժարվում էր իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս անգամ ևս դիվերսիոն ներթափանցման փորձեը նպատակ էր հետապնդում ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահության գործառույթը նսեմացնել»,-ասաց Շիրակ Թորոսյանը: 

Նա ընդգծում է, որ համանախագահներն այս այցելության ժամանակ հիմնական շեշտը դրեցին Վիենայի և Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու վրա:

«Ըստ երևույթին, սա էր պատճառը, որ դատապարտող հայտարարություններով հանդես չեկան, որպեսզի լրացուցիչ լարվածություն չստեղծեն և նրանք իրավիճակը առաջնագծում գնահատեցին ընդհանուր առմամբ հանգիստ»,-հավելեց Թորոսյանը:

Քննարկման մյուս բանախոս Արամ Սարգսյանը ասում է, որ ապրիլյան պատերազմից հետո չեղան այդ կոշտ գնահատականները:

«Նույն միջնորդները պետք է համապատասխան գործողություններ կատարեին, հստակ ձևակերպեին` թէ ով էր այդ հարձակվողը: Կարծում եմ, որ այս գործելաոճը, որ ունեն ՄԻՍՆԿ-ի խմբի համանախագահները, չի համապատասխանում այն ամենին, ինչը կատարվում է մեր սահմաններին: Դրանից ելնելով Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ եթե չլինի իրենց 7 տարածքների վերադարձը, երբևիցե չեն համակերպվի այդ կարգավիճակի հետ: Եվ մի հանգամանք, Ալիևը հանկարծ գնաց կոմպրոմիսի և հայտարարեց, որ իրենք պատրաստ են ԼՂ-ին տալ հանրապետության կարգավիճակ, կարծեք թե այն չունի այդ կարգավիճակը, նաև համապատասխան անվտանգության խնդիրները կարգավորվեն, անգամ տնտեսական ծրագրեր իրականացվեն: Երբ որ հայկական կողմը որևէ լուրջ, կոնցեպտուալ մոտեցում չի ցուցաբերում այս հարցում, ստացվեց, որ նախաձեռնությամբ հանդես եկավ Ալիևը»,-ասաց Սարգսյանը:

Կարապետ Ռուբինյանը հարց է հնչեցնում, թե լարվածությունն ում կողմից կստեղծվեր, եթե համանախագահները ճիշտ գնահատականներ տային:

«Բնականաբար ոչ Հայաստանի կողմից, այլ Ադրբեջանի կողմից սկտեղծվեր լարվածությունը: Ուրեմն հետևեություն. համանախագահողները խուսափեցին Ադրբեջանի կողմից լարվածության դրսևորմանը: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի կողմից լարվածություն երբևիցե չի դրսևորվում: Հայաստանը իր անհետեևողական և անատամ քաղաքականությամբ ստեղծել է պայմաններ, որ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահողները չեն ուզենա լարվածություն ստեղծել, որովհետև իրենց լարվածության չստեղծելը Ադրբեջանի համար չի բերում լարվածություն Հայաստանի կողմի համար: Սա է պատճառը, որ ադեկվատ գնահատականներ չեն տրվում»,-ասաց Ռուբինյանը:

Շիրակ Թորոսյանն էլ ասաց, որ Ադրբեջանը միշտ հայտատարել է, որ ամենաբարձր կարգավիճակն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղին, բայց առարկայական անվանում օրերս Ալիևի` ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում է հնչել, այն է  ինքնավար հանրապետության կարգավիճակ:

«Մյուս խնդիրը, որ Հայաստանն ի՞նչ է առաջարկել մինչև հիմա: Հայաստանն ամեն օր կամ օրը 3 անգամ ասում է իր կարծիքը` ԼՂՀ-ն ինքնորոշվել է և այն որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա մեր պաշտոնական հստակ դիրքորոշումն է: Ինչ վերաբերում է Ուորլիքի գնահատականներին`նշեմ, որ Իլհամ Ալիևը վերջերս պաշտոնապես հայտարարեց Բաքվում, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ-ն»,-ասաց Թորոսյանը:

Պատգամավորը սա համարում է հայկական դիվանագիտության լուրջ հաջողությունը:

«Այն, որ Ուորլիքը խոսում է` ողջունել Ալիևին ինքնավարության հետ կապված առաջարկ ներկայացնելու կարգավիճակը, սա նրանք համարում են ձեռբերում հրապարակային մակարդակով, բայց այն, որ համանախագահները հստակ դիրքորոշում են որդեգրել, որը արտահայտեց Ալիևը ԼՂՀ ճանաչման հետ կապված, որ իրեն ստիպում են, ապա սա այնքան մեծ ծավալի լույս է սփռում իրականության վրա, որ իմաստ չունի քննադատելը կամ ասելը Հայաստանն ի՞նչ է անում»,-հավելեց Թորոսյանը:

Արամ Սարգսյանն էլ նշեց, որ եթե Հայաստան իր դիրքորոշումը ներկայացնում է իբր նա ինքնորոշվել է և չի կարող լինել նրա կազմում, դա ոչինչ չի ասում, որովհետև հիմնավորումը չի տրվում:

«Անընդհատ խոսվում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ինչու, որովհետև Հայաստանի մեր ԱԳՆ-ն համապատասխան փաստարկ չի ներկայացրել միջնորդներին, որ ԼՂՀ-ն դուրս գալով Ադրբեջանի կազմից չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը: Մենք իրոք չենք կարողանում ներկայացնել բոլոր իրավական ակտերը, որոնք որ հաստատում են, որ արվածը շատ ճիշտ է: Սա բերում է նրան, որ նրանք և ինքնորոշման իրավունքն են քննարկում, և տարածքային ամողջականության սկզբունքը»,-ասում է Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պատրաստվելու է պատերազմի, քանի որ ինքը չի ստացել գնահատական, չի դատապարտվել այնպես, ինչպես անհրաժեշտ է, դրա հետ մեկտեղ Հայաստանը չի արել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են, որ միջազգային հանրությունն, իրոք, ընդունի Հայաստանի դիրքորոշումը:

Կարապետ Ռուբինյանը հակադրվեց Շիրակ Թորոսյանին՝ ասելով, որ ներկայացնել Ալիևի նախադասությունը, այն էլ անավարտ ձևով, որպես հայի դիվանագիտության հաղթանակ, մի քիչ չափազացություն է:

«Կարծում եմ` իսկապես ճնշում կա Ալիևի վրա, բայց այն կործանարար չէ, և դա ամենևին պայմանավորված չէ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, Հայաստանի նախագահի դիրքորոշմամբ, դա պայամանավորված է տարածաշրջանում զարգացումների հետ, Արևմուտք-Ռուսաստան հակասությունների հետ, Ադրբեջան-Ռուսաստան սիրախաղի հետ»,-ասաց Ռուբինյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ