«ՏԻՄ ընտրություններն ու ներքաղաքական զարգացումները Գյումրիում»
14.10.2016
13:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ԳԱԼԱ կուսակցության մամլո ասուլիսը «ՏԻՄ ընտրություններն ու ներքաղաքական զարգացումները Գյումրիում» թեմայով:

Ասուլիսին մասնակցում էին ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու Արմենուհի Վարդանյանը, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը և Էդուարդ Մխիթարյան, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ, Գյումրու ավագանու թեկնածու:

Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացվ ՏԻՄ ընտրություններին՝ Արմենուհի Վարդանյանը ասաց, որ կիրառվել են ընտախախտումների այն բոլոր մեխանիզմները, որոնք սովորաբար կիրառվում են ընտրությունների ժամանակ։

«Բախվել ենք բազմաթիվ խախտումների, որոնք վկայում են այն մասին, որ կեղծիքները ընտրությունների վրա զգալի ազդեցություն են թողել։  Հոկտեմբերի  12-ին ԳԱԼԱ-֊ն նույնպես դիմել է վարչական դատարան, որով պահանջել է անվավեր ճանաչել 34 ընտրատարածքային ընտրաժողովի 206Ա որոշումները։ Այս ընտրություններին անգամ մեկ քվեի կեղծումն իր ազդեցությունն է թողել։ Եղան կուսակցություններ, որոնց 6%-ի շեմը հաղթահարելու համար ընդամենը մի քանի ձայն էր պակասում։ Բայց, եթե այս կամ այն կուսակցությունը հաղթահարում էր 6%-ի շեմը, դա փոխում էր իշխանությունը։ Ուստի ամեն ինչ արվեց, որպեսզի լիներ այն, ինչ եղավ»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ դատարանում օգտագործվելու են ոչ միայն ԳԱԼԱ֊-ի տեսախցիկի արձանագրած տվյալները, այլ նաև հավաքագրվելու են բոլոր 82 տեղամասերում տեղի ունեցածը։

«Շատ տեղամասերում անվավեր են համարվել այն քվեաթերթիկները, որոնցում երկու նշումներ են եղել»,-ընդգծեց Վարդանյանը։ 

Քրիստինա Մկրտչյանն էլ նշեց, որ իրենք 82 տեղամասում ունեցել են վստահված մարդիկ, որոնք վկայել են այն մասին, որ քվեաթերթիկների և ծրարների թիվը մեծ մասամբ չեն համընկել։

«Փորձեր են արվել ընտրատեղամասից ծրար դուրս բերել, շատ դեպքերում դուրս են բերել, այնուհետև աղմուկ են բարձրացրել և կրկին հետ են բերել։ Այս անգամ ընտրակեղծարարներն իրենց տեխնոլոգիան փոխել են։ Եթե նախորդ անգամ ընտրակաշառք ավտոբուսներում և նման այլ վայրերում են բաժանել, ապա այժմ , կարծում եմ, ավելի շատ տներում են բաժանել»,-հավելեց Մկրտչյանը:

Էդուարդ Մխիթարյանն էլ ասաց, որ խոսքն այժմ վերաբերում է ոչ միայն միկրոավտոբուսներում կաշառք բաժանելուն, այլ նաև նրան , թե ինչու՞ է դժվար եղել այդ կաշառք բաժանելու գործընթացը նկարել և ֆիքսել։

«Խնդիրն այն է, որ շատ լավ իմանալով, որ ընտրատեղամասերի ներսում հսկողությունը շատ խիստ է, ընտրախախտումները հիմնականում կատարվել են դրսում՝ բակերում, տներում կամ մոտակա տարածքում, սակայն այստեղ ևս իրենք շատ զգույշ են եղել։ Հաշվի առնելով այն, որ մենք կարողացել ենք հաղթահարել այդ դժվարին շեմը, դա արդեն մասնակի հաղթանակ է մեզ համար։ Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ մենք բոյկոտելու ենք ավագանու նիստ կոչվածի դեմ, պայքարելու ենք այնքան, մինչև չսպառվեն մեր պայքարի բոլոր օրինական միջոցները։ Մեր պահանջը՝ մանդատների վերանայումն է։ Այդ բոյկոտը շարունակվելու է մինչև Սահմանադրական դատարան»,-նշեց Մխիթարյանը: 

Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ