Փորձագետներ. Հայաստանում ձեւավորվել է տագնապային սպասողական իրավիճակ
13.10.2016
11:00
Թեպետ խորհրդարանական ընտրություններին դեռ կես տարուց ավել ժամանակ կա, իսկ ՏԻՄ ընտրություններից անցել է հաշված օրեր, Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն գործում են նախընտրական տրամաբանության ծիրում: Հանդես են գալիս նոր քաղաքական դերակատարներ, իսկ քննարկումների հիմնական թեման 2017 թ.-ի սկզբին սպասվող խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին քաղաքագետները:

Քաղաքական  տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով ՏԻՄ ընտրությունները, հատկապես Վանաձոր քաղաքի մասով, ցույց տվեցին, որ տեխնոլոգիաների տեսանկյունից այժմ «սկսել են գնել ոչ թե ընտրողներին, այլ ընտրվողներին»:

«Տեխնոլոգիաների առումով ՝ լցոնումներ կատարել, գողանալ , նկարել, այս առումով դաշտը բավականին մաքրվել է։ Մի կողմից սկսվել է իշխանափոխություն վերևից, մյուս կողմից՝ թվում էր, թե շատ լավ առիթ էր,որ Վանաձորում լիներ ընդդիմություն։ Պարտադիր չէ ամեն տեղ լինել իշխանություն։ Առաջին հերթին իշխանությունը չցանկացավ․ եթե իշխանությունը ինչ֊որ քայլ  չձեռնարկեր, նրանք իրենց 15 ձայնով կմնային ընդդիմություն։  Մոտակա զարգացումները ցույց կտան, թե այն ինչ է տալիս իշխանությանը և այն անձանց ու կուսակցություններին, որոնք գնացել են իշխանության հետ առևտրի», - ասաց Քոչարյանը։

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 13-ին Կարեն Քոչարյանի, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»ՀԿ-ի տնօրեն, քաղաքագետ Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Զարգացումներ ներքաղաքական կյանքում ՏԻՄ ընտրություններից հետո» թեմայով:

ՏԻմ ընտրություններում, նշում է Արմեն Գրիգորյանը, մեծամասամբ լցոնումներ, լույս անջատել համատարած չեն եղել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկար։ «Բայց չի նշանակում,որ դա հայաստանյան պրակտիկայից դուրս է եկել: Օրինակ՝ 2012-2013 թվականներին մի փոքր ավելի հանգիստ էր: Բայց անցյալ տարի սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընտրախախտումների ամբողջ փաթեթը կիրառվեց: Ընտրախախտումները հիմնականում կախված են իրավիճակից: Երբ իշխանությունը չի կարողանում ձայներ ապահովել, դիմում է ցանկացած տեսակի ընտրախախտումների: Սա հիմք չէ կարծելու համար, որ Ազգային ժողովի ընտրությունները ևս հանգիստ կանցնեն», - կարծիք հայտնեց փորձագետը:

Ընտրություններին իշխանությունները կդիմեն խախտումների, թե ոչ, վստահ է Գրիգորյանը, կախված կլինի նրանից, թե այն որքան կկարողանա իր համար ձայներ ապահովել:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի նախնական դասավորվածությանը, ապա նա վստահ է, որ քաղաքական դաշտում մեծ փոփոխությունների պետք է սպասել: «Հնարավոր է նոր կուսակցություններ կամ դաշինքներ առաջանան, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ընդդիմությունն ինչպիսի պայմանավորվածությամբ կգնա ընտրությունների: Այս պահին իշխանությունը կոնսոլիդացված է. ներսում լուրջ խնդիրներ չկան: Կա հնարավորություն, որ ընդդիմությունը միավորվի: Ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ընդդիմությունը չի միավորվում, ձայները բաժանվում են և կանգնում են այնպիսի խնդրի առաջ,երբ շատ ձայներ կորում են, և դրանից հետընտրական կոալիցիան հաճախ շատ թույլ է լինում», - հավելեց նա:

Քննարկման մասնակից Արտակ Կիրակոսյանը ոչ արդյունավետ է համարում Հայաստանում թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական կոալիցիաները: «Ընդհուպ մենք տեսանք Ազգային ժողովում, որ նույնիսկ կուսակցությունները քանդվեցին, ուր մնաց, թե տարբեր պատկերացումներով ուժեր գան ու միասնական աշխատեն: Ես չեմ պատկերացնում, թե այդ տիպի կոալիցիաների դեպքում ինչպե՞ս պետք է որոշումներ կայացնել: Դեռևս 90-ականներից գիտենք, որ շատ կարևոր քվեարկություններից առաջ որոշակի կերպով շահագրգռում էին պատգամավորներին կաշառքի և այլ միջոցներով, որ իրենց կողմ քվեարկեին: Հնարավոր է Վանաձորի բախտն այնքան էլ չբերեց, որ ավելի լավ մենեջեր չունեցավ, ինչպիսին Քրիստ Մարուքյանն էր, բայց «Լուսավոր Հայաստան»-ի բախտը բերեց, որովհետև շատ դժվար էր նման գործընկերների հետ աշխատելը», - ասաց նա՝ հավելելով, որ կոալիցիաները կլինեն ամուր, երբ գաղափարական հենքի վրա կառուցվեն:

Քննարկման ընթացքում անդրադառնալով քաղաքական դաշտում նոր դերակատարների ի հայտ գալու նպատակներին, փորձագետները վստահ են դրանք մարդկանց ուշարդրությունը շեղող հանգամանքներ են: «Հիմա իշխանությունը Վիկտոր Դալաքյանի նման մարդկանց գցում է այդ դաշտ, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը, իսկ ինչ վերաբերվում է շրջանառվող լուրերին այն մասին, թե Դալաքյանը կուսակցություն է բացելու և նրան է միանալու Սեյրան Օհանյանը, պետք է ասեմ, որ որևիցէ կերպ չեմ կարողանում պատկերացնել ինչպես կարող է հասարակությունը ընդդիմադիր հարթակներում տեսնել նրան», - նշեց Կարեն Քոչարյանը:

Նրա կարծիքով, Հայաստանում այժմ ձեւավորվել է տագնապային սպասողական իրավիճակ:  «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ անգամ եթե չեն արտագաղթում, ապա ինչ-որ սպասողական վիճակում են: Ողջ Հայաստանը կարծես տագնապային սպասման մեջ է: Դա հանգեցնում է նրան, որ պետությունը պարզապես կանգ է առնում: Մարդիկ չեն աշխատում: Այսօրվա կառավարության գալով պետք է արվի այնպես, որ զգուշավոր լավատեսությունը բերի կայունության՝ անկախ նրանից՝ ընտրությու՞ն է, թե՞ ընտրություն չի: 25 տարի է՝ չկա այն ռազմավարությունը, թե որ կետից որ կետն ենք գնում և ինչ ճանապարհով: Ոչինչ հստակ ձևակերպված չէ», - նշում է բանախոսը: 

Հայաստանի գործադիրում այժմ կատարվող կադրային փոփոխությունները քաղաքագետ Արմեն Գրիգորյանը համարաում է քաղաքական նպատակահարմարությամբ թելադրված կոսմերիտ տեղաշարժեր: Այդ փոփոխությունները, նրա կարծիքով կարող են դառնալ իրական, երե լայնածավալ բարեփոխումներ կատարվեն: «Իսկ դա նշանակում է ստատուս-քվոյին մարտահրավեր նետել և պատրաստ լինել փոփոխությունների», - հավալեց նա: 
Արտակ Կիրակոսյանի կարծիքով կառավարության գործողություններն արդյունք կունենան, եթե իսկապես խնդիրներ դրվեն եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատանք տարվի: «Իս դրա համար հասարակությանը պետք է վերադարձնել դերակատարի կարգավիճակը: Պետք է գնալ դեպի ժողովուրդը , նրանց հետ խոսել, խնդիրները վերհանել: 6 ամսում միանշանակ կարելի է հասնել ցանկալի արդյունքի», - ասաց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ