Խտրականության դեմ պայքարը և հակախտրականության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը
10.10.2016
12:00
Խտրականությունը մեծագույն խնդիր է ոչ միայն անհատների համար, որոնք ենթարկվում են խտրականության, այլև ամբողջ հասարակության համար. այս մասին հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը հայտարարեցին «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամները՝ ընգծելով որ Հայաստանում դեռևս չկա հակախտրականության մասին օրենք:

Քննարկմանը մասնակցում էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Մակարյանը, «Իրավունքի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը, Կանանց Ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանը և փաստաբան Անահիտ Չիլինգարյանը:

«Խտրականության պատճառով անձը օտարվում է, սահմանափակվում են նրա իրավունքները և հնարավորությունները: Հայաստանում խտրականության դրսևորումների կարելի է հանդիպել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ աշխատաշուկայում, հասարակական-քաղաքական կյանքում, առողջապահության և կրթության ոլորտում: Շատերը ենթարկվում են խտրական վերաբերմունքի, բայց անգամ չեն գիտակցում դա, քանի որ հասարակության մեջ կա իրազեկման պակաս»,- ասաց Անահիտ Սիմոնյանը:

Ըստ նրա՝ շատ  են նաև գենդերային խտրականության դեպքերը, որի հետևանքով սահմանափակվում է կանանց աշխատելու իրավունքը:

«Հայաստանում ներկայումս կանանց կեսը չի աշխատում, սակայն չաշխատող կանանց 40 տոկոսն ունի բարձրագույն կրթություն և աշխատելու հնարավորություն: Բայց խտրական վերաբերմունքի պատճառով նրանք զրկված են այդ հնարավորությունից և չեն աշխատում, որի հետևանքով էլ Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան  50-60 մլն դոլար է կորցնում»,-հավելեց Սիմոնյանը:

Արթուր Մակարյանը նշեց, որ  2015-ին խտրականության դեմ պայքարի գաղափարախոսության շուրջ միավորվել է 11 ՀԿ և 2 լրագրողական կազմակերպություն ու ստեղծել «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան, որի նպատակն էր Հայաստանում ստեղծել մի մարմին, որը իրավապաշտպան կազմակերպությունների կողմից  հանձն կառներ նվազեցնելու և չեզոքացնել առկա խտրականության դրսևորումները:

«Ստեղծվեց ռազմավարական գործողությունների պլան և կոալիցիան աշխատում է թե օրենքի ընդունման ձևաչափի թերի կողմերի մասով, թե նման դեպքերի դեմ տարվող աշխատանքների մասով: Նպատակներից մեկն է մասնավոր և պետական ոլորտում նվազեցնել խտրականության դեպքերի առկայությունը՝դրանք վեր հանելու պայմանով: Թե պետական, թե մասնավոր սեկտորում այսօր մարդուն կարող են աշխատանքի չընդունել մարդու արտաքին տեսքի, հաշմանդամություն ունենալու, կրոնական հայացքների և այլ հատկանիշների համար: Այս ամեն ինչը հիմք ընդունելով՝ մեր կոալիցիան սկիզբ դրեց խտրականության դեմ պայքարի ռազմավարության ձևավորմանը»,-հավելեց Մակարյանը:

Վիոլետա Զոփունյանը նշեց, որ 2015 թվականին Արդարադատության նախարարությունը մի քանի ՀԿ-ների հետ նախաձեռնեց Խտրականության մասին օրենքի նախագծի մշակման գործընթացը: Ըստ նրա՝ թիվ մեկ խնդիրը, որ պետք է օրենքը լուծի «խտրականություն» հասկացության սահմանումն է:

«Մենք չունենք այն եզրույթը, թե ինչ է խտրականությունը և ինչ հիմքերով են մարդիկ ենթարկվում խտրականության: Կարևոր է, որ օրենքը ընդունվի այնպես, ինչպես կա միջազգային պայմանագրերում, միջազգային ստանդարտներում: Այստեղ կարիք չկա հեծանիվ հորինելու, քանի որ այս ամենը արդեն վաղուց գործում է միջազգային փորձում: Օրենքը հնարավորություն կտա կանխարգելել խտրականության դեպքերը, եւ խտրականության ենթարկված անձինք հնարավորություն կունենան պաշտպանել իր իրավունքները»,-ասաց Զոփունյանը:

Նա ընդգծեց, որ Արդարադատության նախարարության եւ պետության առջեւ խտրականության մասին օրենքի ընդունումը դրված է նաև որպես Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրի պայման:

«Մենք հույս ունենք, որ կյանքի կկոչվի այս օրենքը և իրավաբանները կկարողանա ունենալ դատական գործեր, որոնք պրակատիկորեն կիրագործվեն»,-հավելեց Զոփունյանը:

Անահիտ Չիլինգարյանն ասաց, որ իրենք համագործակցում են Եվրասիա հիմնադրամի հետ, որը Արդարադատության նախարարության հետ սկսել է օրենքի մշակման նախաձեռնությունը և աշխատանքային խումբը դեռևս շարունակում է աշխատանքները: 

«Մենք դեռևս չունենք հստակ տեղեկատվություն՝ արդյոք մշակվե՞լ է օրինագիծը, թե՞ ոչ: Մենք դեռ հուլիսին հարցում էինք ուղարկել նախարարություն և մեզ պատասխանել էին, որ կատարվել է օրենքի ընդունման վերաբերյալ վերլուծություն և որևէ տեղեկություն օրենքի նախագծի վերաբերյալ չեն հայտնել»,-ասաց Չիլինգարյանը:

Նա ներկայացրեց իրենց առաջարկները, որոնք ուղղվել են աշխատանքային խմբին օրենքի նախագծում ներառելու համար:

«Հիմնական առաջակությունը այն է, որ բոլոր տեղեկատվական արշավները, կարծատիպերի կոտրումը պետք է կատարվի օրենքի միջոցով, իսկ մենք այսօր չունենք ուղղակի պարտականնություններ, որոնք պետք է դրված լինեն մեր պետական մարմինների վրա: Օրենքով պետք է որպես պետության պոզիտիվ պարտավորություն սահմանվի հակախտրականություն,  բազմազանություն և հանդուրժողականություն քարոզելը: Մենք կարծում ենք, որ խտրականության դեմ պայքարի համար պետք է ստեղծվի անկախ մարմին, որը պետք է ունենա սանկցիոն լիազորություններ, որոնք հնարավորություն կտան օրենքը կատարել, լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդնել դատարանների վրա և կատարաման համար պարտադիր որոշումներ կայացնել»,-ընգծում է Չիլինգարյանը:

Նա պարզաբանում է, որ այդ մարմինը ոչ թե պետք է փորձի գտնել մեղավորին ու պատժել, այլ փորձի  հաշտեցնել երկու կողմերին ու գտնել միջանկյալ լուծումներ թե զոհի, թե խտրականություն գործադրողի վրա:

«Եվ կարող են կատարել որոշումներ, նշանակել գործողություններ, որոնք պարտադրաբար պետք է կատարվեն»,-հավելեց Չիլինգարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ