Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները
30.09.2016
12:00
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոն»-ում անցկացրեց քննարկում՝ «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով:

Միջոցառման նպատակն էր փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ քննարկել հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի ժամանակ բերման ենթարկված և որոշ դեպքերում մինչ օրս կալանավայրերում պահվող անձանց նկատմամբ իրավապահ մարմինների և դատական համակարգի պահվածքի օրինաչափությունը։ 

Քաղաքացիական հավաքներն ու երթերը մեկնարկեցին հուլիսի 17-ից, երբ տեղեկություն տրածվեց, որ զինված խմբավորումը, որոնց շարքերում են նաև Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, գրավել է Էրեբունի թաղամասում առկա Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Հավաքների մասնակիցները իրենց զորակցությունն էին հայտնում գունդը գրաված զինված խմբին և պահանջում էին իրավապահ մարմիններից չդիմել կտրուկ գործողությունների զինված խմբի նկատմամբ: Մինչ դեռ հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց բողոքի երթ իրականացնող ցուցարարներին՝ բերման ենթարկելով հարյուրավորների և մարմնական վնասվացքներ պատճառելով տասնյակ քաղաքացիների՝ այդ թվում լրագրողների:

Այդ օրվանից անցել է գրեթե երկու ամիս, սակայն մինչ օրս կալանավայրերում եմ գտնվում քաղաքացիներ, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր՝ անկարգություններ հրահրելու մեղադրանքով։ Մի քանիսի պարագայում դատարանը որոշում է ընդունել երկարացնելու կալանավայրում մնալու ժամկետը ևս երկու ամսով գործի քննությունը շարունակելու անհրաժեշտությամբ։         

ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն հուլիսյան ճգնաժամի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ Making Sense of Armenia's Crisis https://goo.gl/uwpJzK: Այս միջոցառումը ուղված է իրազեկելու հանրությանը խնդրի կարևորության և հրատապության վերաբերյալ։

Քննարկման բանախոսներն էին` 

Գիորգի Գոգիա  Human Rigths Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն (Վրաստան)

Արայիկ Պապիկյան, Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող         

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` + 374 10 58 48 99 կամՀանրայինլրագրությանակումբ, +37460 505 898 հեռախոսահամարներով:

Միջոցառումն իրականացվում էր IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանըբաժանարար գծերի վերացմանը և լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներումորն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբԱյն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիակենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների և զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում և շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման և այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում և միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ